| |||||
|
|||||
Կյանքը հայելի է. երբ դուք մռայլվում եք նրա առջև, նա մռայլվում է ի պատասխան. երբ դուք ժպտում եք նրան, նա ժպտում է նույնպես: Ուիլյամ Թեքքերեյ |
|||||
Պահանջարկի գնային էլաստիկություն. ապրանքի պահանջարկի մեծության տոկոսային փոփոխության և այդ ապրանքի գնի տոկոսային փոփոխության հարաբերությունը: Գնողունակ պահանջարկի մեծության ռեակցիան ապրանքի գնի փոփոխության նկատմամբ: Պահանջարկի գրաֆիկ. գրաֆիկ, որը ցույց է տալիս ապրանքների կամ ծառայությունների այն քանակը, որ գնորդները պատրաստ են գնել տվյալ ժամանակամիջոցում: Պահանջարկի էլաստիկություն. պահանջարկ, որի էլաստիկության գործակիցը մեծ է մեկից, իսկ պահանջարկի մեծության փոփոխության տոկոսը մեծ է ապրանքի գնի փոփոխության տոկոսից: Պահանջարկի ինֆլյացիա. ամբողջական պահանջարկի աճով պայմանավորված ինֆլյացիա. հասարակությունը փորձում է սպառել շատ, քան կարող է արտադրել: Պահանջարկի մեծություն. տվյալ ապրանքի կամ ծառայության այն քանակությունը, որը գնորդը ցանկանում է գնել որոշակի գնով տվյալ ժամանակամիջոցում: Պահանջարկի ոչ գնային դետերմինանտներ. գործոններ, բացառությամբ գնի, որոնք որոշում են ապրանքի և ծառայության պահանջարկի քանակական մեծությունները: Պահանջարկի օրենք. հակադարձ կախվածություն ապրանքի կամ ծառայության գնի և պահանջարկի մեծության միջև որոշակի ժամանակամիջոցում: Պարտադիր ռեզերվ. օրենքով սահմանված ռեզերվ, որը ֆեդերալ ռեզերվային բանկը սահմանում է կոմերցիոն բանկերի համար: Պարիտետ. 1) երկու և ավելի գործոնների, նպատակների համարժեքություն, տարբեր տնտեսական սուբյեկտների իրավունքների և պարտականությունների, վճարումների, իրավիճակի հավասարություն շուկայում, 2) տարբեր երկրների դրամական միավորների հարաբերակցություն, որը սահմանվում է կամ նրանց ոսկու պարունակությամբ կամ գնողունակությամբ: Պետական պարտքի ռեֆինանսավորում. մարման ժամկետի լրացման դեպքում կառավարության կողմից պետական արժեթղթերի տերերին տվող վճարումները՝ նոր արժեթղթերի վաճառքից գոյացած գումարների հաշվին կամ մարված արժեթղթերի փոխանակումը նորերով: Պոզիտիվ տնտեսագիտություն. տնտեսական պահվածքի վերաբերյալ գիտական ընդհանրացումների նպատակով փաստերի կամ տվյալների վերլուծություն, ուսումնասիրում է այն, ինչ որ կատարվել է: Պրոգրեսիվ հարկ. հարկ, որի միջին դրույքն աճում է հարկ վճարողի եկամտի աճին զուգընթաց և նվազում է այդ եկամտի կրճատման հետ: |
|
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
|