| |||||
|
|||||
Խօսքերը նման են բանալիների. ճիշտ ընտրելով կարելի է բացել ցանկացած հոգի և փակել ցանկացած բերան: |
|||||
Ոչ բանկային բանկ (небанковский банк, nonbank bank). 1) առևտրաարդյունաբերական մոնոպոլիայի ֆինանսա-վարկային ստորաբաժանում (դուստր ընկերություն), 2) ԱՄՆ-ում՝ վարկային կազմակերպություն, որը կամ միայն ընդունում է ավանդներ, կամ միայն տրամադրում է վարկեր և, հետևապես, չի ընկնում բանկի լրիվ սահմանման տակ, 3) ՌԴ-ում՝ վարկային կազմակերպություն, որն իրավունք ունի իրականացնել դաշնային օրենքով նախատեսված առանձին բանկային գործառնություններ։ Ոչ բանկային վարկային կազմակերպությունների համար բանկային գործառնությունների թույլատրելի համակցությունները սահմանում է Ռուսաստանի բանկը։ Ոչ դիսկրեցիոն գանձարանային քաղաքականություն. հարկային մուտքերի զուտ ծավալի մեծացում (կրճատում), որն առաջանում է ՀԱԱ-ի աճի ժամանակ և նպաստում տնտեսության կայունացմանը: Ոչ իրացվելի ակտիվներ (неликвидные активы, illiquid assets). ակտիվներ, որոնք դժվարությամբ են արագ իրացվում, կարելի է առանց դրանց սկզբնական արժեքի էական կորստի փոխարկել կանխիկ դրամական միջոցների՝ միայն երկարատև ժամանակաշրջանի ընթացքում, ի տարբերություն բարձր իրացվելի ակտիվների: Ոչ իրացվելի ակտիվները կարող են փոխարկվել կանխիկ դրամի, սակայն արժեքի մեծ կորուստներով: Հիմնական միջոցները (ֆոնդերը), օրինակ, հանդիսանում են ոչ իրացվելի ակտիվներ: Անվանվում են նաև` "դանդաղ" ակտիվ: Ոչ նյութական ակտիվներ (нематериальные активы, intangible assets). ակտիվներ, որոնք չունեն ֆիզիկական մարմնավորում, սակայն ունեն իրական արժեք՝ առաջին հերթին ակտիվը տիրապետողի համար: Այդպիսի ակտիվներից են կազմակերպության վարկի և գործարար կապերի պայմանական արժեքը, մտավոր սեփականությունը, արտոնագրերը, հեղինակային իրավունքները, առևտրանշանները ապահովագրական պոլիսները և այլն: Ամենից անտեսանելի և անշոշափելի ոչ նյութական ակտիվները, հավանաբար, կազմակերպության վարկն ու գործարար կապերն են, քանի որ դրանց առկայությունը չի ամրագրվում որևէ փաստաթղթում և դժվար է գնահատել դրանց առևտրական արժեքը: Սակայն դրանք հաճախ շահույթի կարևոր գործոն են դառնում: Ոչ պարբերական ռիսկ (несистематический риск). ընդհանրական հասկացություն, որը միավորում է կոնկրետ արժեթղթի հետ կապված ռիսկերի բոլոր տեսակները: Ոչ պարբերական ռիսկը դիվերսիֆիկացվող ռիսկ է: Այն կարելի նվազեցնել, մասնավորապես, այնպիսի արժեթղթի (ըստ տեսակի, թողարկողի, թողարկման պայմանների և այլն) ընտրությամբ, որն ապահովում է պարբերական ռիսկի ընդունելի մեծություններ: Ոչ պարբերական ռիսկի մակարդակը` դա տվյալ ֆինանսական գործիքի որակի գնահատականն է: Ոչ ստանդարտ ակտիվ (нестандартный актив, non-conforming asset). hամաձայն ՀՀ բանկային օրենսդրության, ոչ ստանդարտ են դասակարգվում այն ակտիվները, որոնք չաշխատող են 91-180 օր, և որոնց գծով պայմանագրային պարտավորությունները չեն կատարվում՝ կապված փոխառուի (պարտապանի) ֆինանսական վիճակից կամ նրա պարտքը մարելու ունակությունից: Ոչ ստանդարտ ակտիվների մեջ ներառվում են՝ ա) ժամկետային ակտիվները, որոնց մարումը ժամկետում հնարավոր չէ փոխառուի (պարտապանի) դրամական միջոցների անբավարար հոսքի պատճառով. բ) սեփական կապիտալի և ներգրավված միջոցների միջև հարաբերակցության՝ բանկի կողմից սահմանված ներքին կանոնակարգին համաձայն, անբավարար աստիճան ունեցող փոխառուի (պարտապանի) վարկերը, կանխավճարները և փոխառուի (պարտապանի) նկատմամբ այլ պահանջները. գ) այն ակտիվները, որոնք փոխառուն (պարտապանը) չի կարող մարել նախնական պայմանավորվածության համաձայն, և որոնք փոխառուի ֆինանսական ոչ բարվոք վիճակի հետևանքով վերանայումների ու դրանց շուրջ տարվող բանակցությունների առարկա են: Այսինքն` ակտիվի մարման առաջնային աղբյուրները բավարար չեն, և բանկը պետք է դիմի դրա մարելու երկրորդային աղբյուրներին, որպիսիք են՝ գրավի, գույքի վաճառքը, պայմանների վերանայումը (վերաֆինանսավորումը) կամ կապիտալի նոր աղբյուրների հայթայթումը և այլն: Ոչ ստանդարտ ակտիվներն ունեն ակնհայտ թերություններ, որոնք վտանգում են պարտքի ամբողջությամբ մարելը: Ոչ ստանդարտ ակտիվներին կարող են դասվել նաև այն ակտիվները, որոնց հետ կապված է սովորականից ավելի մեծ ռիսկ՝ կապված փոխառուի ընթացիկ ֆինանսական տեղեկատվության կամ գրավի վերաբերյալ համարժեք փաստաթղթերի բացակայության հետ: Ոչ ստանդարտ ակտիվի համապատասխան դասակարգումը պարզելու համար պետք է հաշվի առնել նաև հետևյալ գործոնները՝ ա) ակտիվի սպասարկման պայմանների շարունակական վերանայումները (վերաձևակերպումները) առանց դրա զգալի մարման. բ) փոխառուի (պարտապանի) կողմից ավելի նպաստավոր պայմաններով ակտիվի մարման վերաբերյալ առաջարկով հանդես գալը՝ կապված վերջինիս ֆինանսական վիճակի հետ. գ) ոչ համարժեք գրավի առկայությունը: Ոչ տարիֆային արգելքներ. արգելքներ (բացառությամբ մաքսային հարկերի), որոնք կիրառում են պետությունները երկրների միջև առևտուրը խոչընդոտելու նպատակով. հատուկ լիցենզիաներ, ապրանքների որակի չհիմնավորված ստանդարտներ, մաքսային ընթացակարգի իրականացման ժամանակ բյուրոկրատական քաշքշուկ և այլն: Ոչ փաստաթղթային արժեթղթեր (бездокументарные ценные бумаги, gold card). արժեթղթեր, որոնք գոյութոյւն ունեն, ոչ թե թղթային կրիչի վրա փաստաթղթի ձևով, այլ ամրագրված են համակարգիչի հիշողության մեջ կամ նման այլ եղանակով: Ոսկու սերտիֆիկատ (золотой сертификат, gold certificate). 1) փաստաթուղթ, որը բանկը տրամադրում է ավանդատուին և հավաստում է բանկում ոսկու ավանդադրման մասին: Ոսկու սերտիֆիկատը կարելի է ազատորեն բանկում փոխարկել դրանում նշված ոսկու քանակի կամ դրանով ստանալ ոսկու նշված քանակին համարժեք դրամական գումար՝ շուկայական գնով: 2) ՌԴ-ում. պետական արժեթուղթ, որն առաջին անգամ բաց է թողնվել շուկա 1993թ.: Սերտիֆիկատի անվանականը հավասար է 10կգ, 0.9999 հարգի, գործողության ժամկետը՝ 1 տարի: Սերտիֆիկատի տիրոջ եկամուտը կազմում է գնման գնի և մարման գնի տարբերությունը: Սերտիֆիկատի տերեր կարող են լինել իրավաբանական և ֆիզիկական անձինք: Վաճառքի նպատակներով նախատեսված է բանկերի կողմից սերտիֆիկատի մասնատում (100գ. ոչ պակաս): Սերտիֆիկատի գծով յուրաքանչյուր եռամսյակ վճարվում է տոկոս, որը հաշվարկվում է որպես ԼԻԲՕՌ եռամսյա տոկոսադրույք՝ գումարած 3%: Ոսկու սերտիֆիկատի տոկոսավճարները և մարման գումարը հաշվարկելիս անվանականն ընդունվում է հավասար Լոնդոնի մետաղների բորսայում ոսկու գնին: Արժեթուղթը մարվում է, տիրոջ ցանկությամբ, դրամով կամ ոսկով, կամ փոխարինվում է պետական արժեթղթերով: |
|
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
|