Կիրակի, 03 Նոյ 24, 21:57

Մենք ստանում ենք ոչ թե այն, ինչին արժանի ենք, այլ այն, ինչին հասնում ենք:


Խաչաձևված չեկ (кроссированный чек, crossed check). չեկի տիրոջ կամ տվողի կողմից չեկի դիմերեսին երկու անկյունագծերի քաշումª մի քանի բառերի ավելացմամբ, որոնք նշանակում են չեկի շրջանառելիության (օտարման) պայման­ները: Չեկի վրա թույլատրվում է միայն մեկ խաչաձևում: Խաչաձևումը կարող է լինել ընդհանուր, երբ գծերի միջև չկա որևէ նշում կամ արված է "բանկ" նշումը, կամ հատուկ, եթե գծերի միջև գրված է վճարողի անվանումը: Ընդհանուր խաչաձևումը կարող է դառնալ հատուկª գծերի միջև վճարողի անվանումը գրելու միջոցով: Հատուկ խաչաձևումը չի կարող վերածվել ընդհանուրի: Խաչաձևման կամ բանկի անվանման ջնջումը համարվում է անվավեր: Ընդհանուր խաչաձևում ունեցող չեկը կարող է վճարողի կողմից վճարվել միայն բանկին կամ իր հաճախորդին: Հատուկ խաչաձևում ունեցող չեկի տերը կարող է այն ներկայացնել միայն այն բանկին, որի անվանումը նշված է գծերի միջև: Բանկը խաչաձևված չեկը կարող է ընդունել միայն իր հաճախորդից կամ մեկ այլ բանկից:

Խաչաձև փոխարժեք (кросс-курс, cross rate). մի արժույթի փոխարժեքը մեկ այլ արժույթի նկատմամբ՝ հաշվարկված ընդհանուր երրորդ արժույթի նկատմամբ դրանց փոխարժեքների հիման վրա: Օրինակ, ԱՄՆ դոլարի և ՌԴ ռուբլու փոխարժեքը կարելի է հաշվարկել՝ ելնելով ՀՀ դրամի նկատմամբ դրանց համապատասխան փոխարժեքներից:

Խառը բանկ (смешанный банк, ---- bank). 1) օտարերկրյա կապիտալի մասնակցու­թյամբ բանկ, 2) բանկ, որը հիմնված է սեփականության տարբեր ձևերի վրա: Դրանց հնա­րավոր տարբերակներից են պետական-մասնավոր, պետական-կոոպերատիվ, մասնա­վոր-կոոպերա­տիվ բանկերը:

Խառը կապիտալիզմ. տնտեսություն, որտեղ ռեսուրսների բաշխումն  իրականացվում է և’ կառավարության, և’ մասնավոր որոշումներով:

Խթանիչ գանձարանային քաղաքականություն. պետության դիսկրեցիոն քաղաքականություն, որը վարվում է տնտեսական անկման և դեպրեսիայի փուլերում. այն ենթադրում է 1) կառավարության ծախսերի աճ, կամ 2) հարկային մուտքերի ծավալների կրճատում կամ, 3) դրանց զուգակցում:

Խնայողական գրքույկ (сберегательная книжка, passbook). բնակի կողմից հաճախորդին տրվող hաշվառման գրքույկ, որտեղ արտացոլվում են խնայողական հաշվին՝ ավանդադրվող, հաշվից հանվող գումարները և հաշվարկված տոկոսները:

Խնայողական ավանդ (сберегательный вклад (депозит), savings deposit). դրամական միջոցներ, որոնք դրվել են խնայողական հաշվում՝ որոշակի ժամկետով (մի քանի շաբաթով, ամսով կամ տարով): Խնայողական ավանդի տարբերակիչ առանձնահատկությունն ավանդի առկայության մասին վկայականն է, որը տրվում է ավանդատուին: Որոշ երկրներում տարբերվում են երկու տեսակի խնայողություններ՝ միջոցները դուրս հանելու վերաբերյալ ծանուցման օրենսդրորեն սահմանված ժամ­կե­տով և խնայողական ավանդներ՝ ծանուցման պայմանագրային ժամկետով:

Խնայողական բանկ (сберегательный банк, savings bank). մասնագիտաց­ված բանկ, որը ավանդներ է ընդունում հիմնականում բնակչությունից, առաջարկում է խնայողական տարբեր հաշիվների բացում և վարում, ներդրումներ է կատարում հուսալի արժեթղթերում (այդ թվում՝ պետական պարտատոմսերում), ինչպես նաև առաջարկում է հաշվարկային ծառա­յություններ, վարկեր, վարկային քարտեր, բան­կա­յին փոխատվություններ և այլն: Խնայո­ղա­կան բանկերը նպաստում են բնակչու­թյան խնայողությունների և ազատ դրամական միջոցների՝ բանկային համակարգ ներգրավմանը: Կարող է ստեղծվել կամ որպես բաժնետիրական ընկերու­թյուն կամ որպես փոխադարձ-խնայողական բանկ: Ներկայումս գործում են խնայբան­կերի մի քանի տեսակներ՝ հավատարմագրային-խնա­յողական, փոխադարձ-խնայողական և փոստա-խնայողական բանկեր:

Խնայողական հաշիվ (сберегательный счет, savings account). հաշիվ բան­կում, որը նախատեսված է, որպես կանոն, բնակչության խնայողությունների համար: Այդպիսի հաշվով գործառնությունների թիվը և գումարները սովորաբար սահմանա­փակված են. հաշվում միջոցները ներդրվում են կանոնավոր կերպով՝ երկարատև ժամանակաշրջանում, ոչ մեծ գումարներով և չեն կարող օգտագործվել չեկերի վճարման համար: Կարող են լինել ցպահանջ և ժամկետային: Խնայողական հաշիվ­ները սովորաբար բերում են տոկոսային եկամուտ, և որոշ բանկեր տոկոսներն են գանձում խնայողական հաշիվներից միջոցները չափազանց հաճախակի դուրս հանելու համար:

Խնայողական սերտիֆիկատ (сберегательный сертификат, savings certifi­cate). 1) ժամկետային խնայողական հաշվի նկատմամբ սեփականության իրավուն­քը հավաստող վկայական, որը սովորաբար ներկայացնում է դրամական միջոցների հաստատագրված գումար (որպես կանոն, 500 դոլար և ավելի): Չի հանդիսանում ազատ շրջանառվող ֆինանսական գործիք, տիրոջը տրվում է ստացագիր, 2) փոխա­ռության գործիք, որի տոկոսադրույքը կապված է գանձապետական մուրհակ­ների հետ:

Խնայողության միջին հակվածություն. խնայողությունների բաժինը` հարկերը վճարելուց հետո մնացած եկամտի այն մասը, որը տնային տնտեսությունները խնայում են. որոշվում է խնայողության ծավալի  և  հարկերը վճարելուց  հետո մնացած եկամտի հարաբերությամբ:

ԽՆայողության պարադոքս. խնայողություններն ավելացնելու հասարակության փորձերը կարող են հանգեցնել  խնայողությունների նույն կամ նույնիսկ ավելի փոքր ծավալի:

Խնայողության սահմանային  հակվածություն. խնայողության բաժինը  հարկերը վճարելուց հետո մնացած եկամտի ցանկացած փոփոխության  մեջ. որոշվում է խնայողությունների  փոփոխության  և հարկերը վճարելուց հետո մնացած եկամուտի փոփոխության հարաբերությամբ:

Խնայողությունների գրաֆիկ. գրաֆիկ, որը ցույց է տալիս տնային տնտեսություններրի կողմից պլանավորվող խնայողությունների ծավալը (այսինքն՝ այն միջոցները, որոնք չեն նախատեսված սպառողական ապրանքների գնման համար) հարկերը վճարելուց հետո մնացած եկամուտի տարբեր մակարդակների դեպքում:
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել