Հինգշաբթի, 26 Դեկ 24, 14:06

Հասկացեք, եթե դուք ժամանակ ունեք տրտնջալ և բողոքել, ապա դուք ժամանակ ունեք նաև դրա հետ ինչ-որ բան անել: էնտոնի դե Անջելո


Կապիտալ. արտադրական գործունեության հետևանքով ստեղծված ռեսուրսներ, որոնք օգտագործվում են ապրանքների ու ծառայությունների արտադրման համար: Լայն իմաստով կապիտալը այն ամենն է, ինչը կարող է եկամուտ բերել: Ապրանքները, որոնք անմիջականորեն չեն  բավարարում  մարդկանց  պահանջմունքները,  ինվեստիցիոն  ապրանքներ են, արտադրության միջոցներ:

Կառուցվածքային գործազրկություն. գործազրկություն, որն առաջանում է սպառողական  ապրանքների պահանջարկի կառուցվածքում և արտադրության տեխֆոլոգիայում կատարված փոփոխությունների հետևանքով.գործազուրկներ, որոնք զրկվել են աշխատանքից ձեռնարկատերերի կողմից՝ նրանց մասնագիտության նկատմամբ պահանջարկի բացակայության կամ էլ աշխատանք ստանալու համար բավարար որակավորում չունենալու հետևանքով:

Կատարյալ էլաստիկ առաջարկ. իրավիճակ, որի ժամանակ առաջարկի մեծության փոփոխությունը չի պահանջում ապրանքի գնի փոփոխություն. իրավիճակ, երբ վաճառողները պատրաստ  են  առաջարկել ապրանքի այֆպիսի քանակություն, որը գնորդները պատրաստ են գնել անփոփոխ գնով:

Կատարյալ էլաստիկ պահանջարկ. իրավիճակ,  որի ժամանակ պահանջարկի մեծության փոփոխությունը չի պահանջում ապրանքի գնի փոփոխություն. իրավիճակ, երբ գնորդները պատրաստ են գնելու շուկայում եղած ամբողջ ապրանքը` անփոփոխ գնով:

Կենտրոնական բանկ. բանկ, որի գլխավոր ֆունկցիան տվյալ երկրի շրջանառության մեջ փողի զանգվածի վերահսկողությունն է:

Կողմնակի ծախքեր. ծախքեր, որոնք կրում են ոչ թե արտադրողներն ու սպառողները, այլ հասարակության մի երրորդ կողմը` առանց որևէ փոխհատուցման:

Կողմնակի օգուտներ. երրորդ կողմի մոտ առաջացող օգուտներ, որոնք առնչություն չունեն ապրանքի կամ ծառայության արտադրության կամ սպառման հետ:

Կոնգլոմերատային միավորում. մեկ ֆիրմայի պատկանող և տարասեռ արդյունքների (մեկը մյուսի հետ չմրցակցող) մեկ կամ մի քանի արտադրության փուլեր իրականացնող ձեռնարկությունների խումբ:

Կորպորացիա. բաժնետիրական սկզբունքով ձևավորվող բազմաթիվ անձանց սեփականություն, որն ունի անսահման ֆինանսական հնարավորություններ և սահմանափակ պատասխանատվություն:

Կրկնահաշվարկ. միևնույն ապրանքի կամ ծառայության մեկից ավելի հաշվառում. միջանկյալ ապրանքների արժեքների հաշվառումը ՀԱԱ-ի կազմում:

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել