Հինգշաբթի, 26 Դեկ 24, 13:57

Եթե ցանկանում եք կյանքում հասնել հաջողության, դարձրեք համառությունը ձեր լավագույն ընկեր, փորձը՝ իմաստուն խորհրդական, զգուշությունը՝ ավագ եղբայր, իսկ հույսը՝ հրեշտակ-պահապան: Ջոզեֆ Ադդիսոն


Չապահովված (բլանկային) վարկ (необеспеченный (бланковый) кредит, unsecured loan). վարկ, որը տրվում է առանց որևէ ապահովման՝ փոխառուի լավ համբավի դիմաց:

Չարաշահումների ռիսկ (риск злоупотреблений, crime risk)այն բանի հնա­րա­վորությունը« որ բանկի ղեկավարները« ծառայողները կամ հաճախորդները կխախտեն օրենքները« և դա բանկի կպատճառի վնասներ՝ մեքենայությունների« զեղծարարությունների« կողոպուտի և այլ ապօրենի գործողությունների հետևանքով։

Չբաշխված շահույթ (нераспределенная прибыль, undistributed profit)1) բաժնե­տիրական ընկերության, կազմակերպության մնացած շահույթը՝ հարկերը վճարելուց և շահութաբաժիններ վճարելուց հետո, որն օգտագործվում է վերաֆի­նան­սավորման և կազմա­կերպության զարգացման նպատակների համար, 2) հարկե­րը վճարելուց հետո մնացած շահույթը, որը նորից ներդրվում է կազմակերպության մեջ և ոչ թե որպես շահութաբաժին բաշխվում ընկերության բաժնետերերին: Հաշվեկշռում արտացոլվում է որպես պահուստներ: Այդպիսի շահույթը հաճախ անվանում են շահույթից ստեղծված պահուստներ (եկամուտների պահուստներ) և կազմում են մեծ թվով կազմակեր­պությունների կապիատալի հիմ­նական մասը: Կապիտալի արժեքվոր աղբյուր է, որը ներդրվում է հաստատա­գրված ակտիվներ (հիմնական մեջոցներ) և ընթացիկ ակտիվներ ձռք բերելու համար: Ավելացնում է կազմակերպության արժեքը և մեծացնում բաժնետերերի ներդրած միջոցները՝ գումարվելով պահուստին:

Չգանձված միջոցներ (неинкассированные средства, uncollected funds)1) բանկի հաճախորդի միջոցների մի մասը չեկերի ձևով, որոնց գծով վճարումները դեռևս չեն ստացվել: Օրինակ, չի անցել բավարար ժամանակ, որի ընթացքում այն բանկերը, որոնց դուրս են գրված չեկերը, սովորաբար չեկերը վերադարձում են չվաճարված, 2) չեկեր, որոնք չեն վճարվել հաշվում ոչ բավարար միջոցների պատ­ճառով:

Չգանձված վճարային փաստաթղթեր (неинкассированные платежные средства, uncollected cash items)գանձման գործընթացում գտնվող չեկեր, որոնց գծով վճարումը վճարող բանկերից դեռևս չի ստացել։

Չգնանշվող արժեթղթեր (некатируемые ценные бумаги, unquoted  secu­rities)արժեթղթեր (բաժնետոմսեր և պարտատոմսեր), որոնք չեն վաճառվում կամ չեն գնանշվում ոչ մի ֆոնդային բորսայում: Այդպիսի արժեթղթերով առևտուր են անում ցածր պահանջներով բորսայական շուկայում կամ արտաբորսայական շուկա­յում: Լոնդոնի արժեթղթերի բորսայում գոյություն ունեն կանոններ, որոնք կարգա­վորում են ոչ մեծ ընկերությունների չգնանշվող արժեթղթերի հետ պատահական գործարք­ները: Չգնանշվող արժեթղթերը սովորաբար հաշ­վեկշռում արտացոլվում են դրանց անվանական արժեքով կամ շուկայական արժեքով (եթե այն կարելի է գնահատել): Տե’ս նաև` գնանշում, գնանշվող արժեթղթեր:

Չդիվերսիֆիկացվող (պարբերական) ռիսկ (недиференцируемый (систематический) риск)չդիվերսիֆիկացվող կամ պարբերական ռիսկը կապված է այնպիսի երևույթների հետ, ինչպիսիք են գնաճը, քաղաքական իրադար­ձու­թյունները, որոնք կարող են իրենց ազդեցությունը թողնել ոչ թե ներդրումային առանձին գործիքների, այլ դրանց բոլորի վրա: Ցանկացած ներդրող կարող է նվազեցնել դիվերսիֆիկացվող ռիսկն ընտրելով իր համար ար­ժեթղ­թե­րի դիվերսիֆի­կացված պորտֆել, այսինքն, ռիսկը, որի կառա­վարմանը հարկ է մեծ ուշա­դրու­թյուն դարձ­նել դա չդիվերսիֆիկացվող ռիսկն է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ակտիվների պորտ­­ֆելում, եթե ընտրվեն 8-15 տեսակի արժեթուղթ, ապա դիվեր­սիֆիկացվող ռիսկը կարելի է նվա­զա­­գ­­ույնի հասցնել, սակայն մյուս կողմից արժե­թղթի յուրաքանչյուր տեսակ իր հետ կբերի չդի­վեր­սի­ֆի­կաց­վող ռիսկի որոշակի տեսակ, որը գնահատելու համար օգտագործվում է  Բետտա ֆակտորը:

Չեկ (чек, cheque, ամեր. check)սահմանված ձևի դրամական փաստաթուղթ ներկա­յացնող տարածված արժեթղթերից մեկը: Իրենից ներկայացնում է չեկ տվողի (չեկը դուրս գրողի) առանց պայմանի հրամանը, կարգադրությունը բանկին կամ այլ վարկային կազ­մա­կերպության՝ չեկը տիրապետողին (անձին,  որին  տրվել է  չեկը) վճարել դրանում նշված գումարը: Այդ  գումարը դուրս է գրվում բանկում չեկ տվողի չեկային հաշվից և բանկի կող­­մից փոխանցվում կամ անմիջապես տրվում է չեկը տիրապետողին: Այդպիսի չեկային գոր­ծառնությունը նախապես նախատեսված է բանկի և չեկ տվողի միջև կնքված չեկային պայմանագրով: Բանկը կարող է չեկեր վճարել նաև չեկ տվողին տրամադրվող վարկի հաշվին: Չեկերը լինում են անվանական (որոշակի անձի անունով դուրս գրված), օրդերային (ինչ-որ անձի օգտին դուրս գրված) կամ ըստ ներկայացնողի։ Չեկերն ուժի մեջ են որոշակի ժամկետում։ Բանկերի միջև հաշվարկների համար օգտագործվում են բանկային չեկեր: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսդրության, չեկ է համարվում այն արժեթուղթը, որը պարունակում է չեկ  տվողի՝ որևէ բանով չպայամավորված գրավոր կարգադրությունը բանկին՝ չեկը տիրապետողին վճարել դրանում նշված գումարը: Չեկով հաշվարկներ կատարելիս չեկով վճարող կարող է լինել  միայն այն բանկը, որտեղ չեկ տվողն ունի միջոցներ և դրանք նա իրավունք ունի տնօրինել չեկ ներկայացնելով: Չեկի պարտադիր վավերապայմանները (ռեկվիզիտները) են՝ "չեկ" անվա­նումը, հանձնարարությունը վճարողին՝ որոշակի դրամական գումար վճարելու մասին, վճարողի անվանումը և այն հաշվի նշումը, որից պետք է կատարվի վճարումը, վճարման արժույթի նշումը, չեկը վճարելու տարվա, ամսվա, ամսաթվի և տեղի նշումը, չեկ դուրս գրող անձի՝ չեկը տվողի ստորագրությունը: Տես նաև՝ չեկային գրքույկ, չեկային հաշվանցում, չեկային ավանդ:

Չեկային ավանդ (դեպոզիտ, чековый вклад, check deposit). առևտրային կամ խնայողական բանկի ցանկացած ավանդ, որի դիմաց կարելի է դուրս գրել չեկ. ընդգրկում է անժամկետ ավանդները, ինչպես նաև վարկային միությունների հաշիվները:

Չեկային գրքույկ (чековая книжка, check book)մեկ գր­քույ­կի տեսքով (սովո­րաբար 25 թերթ) միացված չեկային ֆորմուլյարներ, չեկերի ձևաթղթեր, որոնք բանկի կողմից տրվում են բանկում չեկային հաշիվ բացելու ժամանակ։ Չեկային գրքույկն իրենից ներկա­յացնում է չեկային շրջանառության գործիք, բանկում չեկային հաշիվը տնօրինելու միջոց։ Օգտա­գործելով չեկային գրքույկ, այն բաժանելով առանձին չեկերի և դրանք ներկայացնելով վճարման, հաճախորդը չեկերի միջոցով ոչ միայն կարող է կանխիկ դրամ ստանալ իր ընթացիկ հաշվից, այլ նաև դրանցով անմիջապես հաշվարկներ կատարել ֆիզիկական և իրավաբա­նական անձանց հետ։ Չեկերը, որպես կանոն, ձևակերպվում են հատուկ ձևաթղթերի վրա, որոնք պատրաստվում են տպագրական եղանակով հատուկ թղթի վրա և ապահովվում են հաջոր­դական համարակալումով։

Չեկային հաշիվ (чековый счет, checking account)հաշիվ բանկում, որի հիման վրա կարելի է չեկ դուրս գրել։ Հաշվի մնացորդին սովորաբար հաշվեգրվում է տոկոս։

Չեկային հաշվանցում (чековый клиринг, check clearing)չեկերի տեղափո­խումը դրանք դեպոնացրած բանկերից դեպի այն բանկերը, որոնց վրա դուրս են գրվել այդ չեկերը, և միջոցների տեղաշարժը հակառակ ուղղությամբ։ Դրա արդյուն­քում չեկերը դեպոնացնող բան­կերում հաշիվները կրեդիտագրվում են, իսկ համա­պատասխան հաշիվները վճարող բանկում՝ դեբետագրվում։ Այլ կերպ ասած, չեկային հաշվանցումը բանկերի միջև դրամականմիջոցների շարժի այնպիսի համակարգ, որի դեպքում մի բանկի կողմից դուրս գրված չեկն ընդունվում է մեկ այլ բանկի կողմից։

Չեկերի ինկասո (инкассо чеков, check`s collection). չեկեր դուրս գրած անձանց հաշիվներից միջոցների փոխանցումը չեկերը ստացողների հաշիվներին։

Չեկի նույնականացում (ավտորիզացիա) (авторизация (верификация) чека, check authorization (verification)). չեկերը ստուգելու և տեղեկություններ հավա­քելու գործընթաց՝ կեղծ չեկը կամ հաշվի մնացորդը գերազանցող գումարով դուրս գրված չեկը վճարելու ռիսկը փոքրացնելու նպատակով։ Չեկերի նույնա­կանացման համակարգը կարող են ապահովել չեկն ընդունող կողմը, ֆինանսական կազմակերպությունը կամ երրորդ կողմը, որը մասնագիտացված է այդ ուղղությամբ։ Նույնականացման և չեկերի ստուգման համակարգերը ենթադրում են բանկային փաստաթղթերի անմիջականորեն մուտք գործելու հնարավորություն կամ տեղեկա­տվության լրացուցիչ աղբյուրների օգտագործում։ Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսդրու­թյան, չեկով վճարողը պարտավոր է իրեն մատչելի բոլոր եղանակներով հավաստիանալ չեկի իսկության մեջ, ինչպես նաև այն բանում, որչեկ ներկայացնողը դրանով լիազորված անձն է։ Փոխանցագրված չեկը վճարելիս վճարողը պարտավոր է ստուգել փոխանցագրերի ստորագրու­թյունների ճշտությունը։ Տես նաև՝ բանկային հաշիվ, չեկ, ռիսկ։

Չհաստատված ակրեդիտիվ (неподтвержденный аккредетив, unconfirmed letter of credit). 1) ակրեդիտիվ, որի գծով այն բացած բանկը (էմիտենտ բանկը) պատ­­րաստել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ակրեդիտիվ բացելու մասին ծա­նուցագիր է ուղարկել այն վճարող բանկին, սակայն վերջինս չի հաստատել ծա­նուցագրի ստացումը, 2) ակրեդիտիվ, որի դեպքում բացակայում է այն բանկի կողմից վճարման հաստատումը, որով նախատեսվում է վճարումը: Չհաստատված ակրեդի­տիվը չի ենթադրում այնպիսի երաշխիք, համա­ձայն որի թղթակից-բանկը պարտա­վորվում է վճարել ներկայացված փոխանցելի մուրհակները: Տե’ս նաև` հաստատված ակրեդիտիվ:

Չցանկագրված արժեթղթեր (некатируемые на основной бирже ценные бумаги, unlisted securities). ընկերության արժեթղթերը (սովորաբար բաժնետոմ­սերը), որոնք չեն մտել արժեթղթերի (ֆոնդային) բորսայի պաշտոնական գնանշման ցանկի (ցանկագրի) մեջ: Այդպիսի արժեթղթերին չեն ներկայացվում այն պահանջ­ները, որոնց պետք է բավարարեն ցանկագրի մեջ մտնող արժեթղթերը: Այսպես, Լոնդոնի արժեթղթերի շուկայում ընկերության արժեթղթերը պաշտոնական ցանկա­գրի մեջ ընգրկվելու համար ընկերությունը պետք է ունենա 500000 ֆունտ ստեռ­լինգից ոչ պակաս կապիտալ, իսկ նրա բաժնետոմսերի 25%-ը  պետք է մատչելի լինի լայն հանրության համար: Արժեթղթերի հիմնական բորսայում չգնանշվող արժեթղթե­րի համար ընկերության կապիտալի նվազագույն չափը սահմանվում է զգալիորեն փոքր: Այդպիսի ընկերություններից պահանջվում է գործարար տեղեկագիր, և նրանց թողար­կած բաժնետոմսերի միայն 10%-ը պետք է վաճառվի (շրջանառվի) Լոնդոնի ֆոնդային բորսային կից չգնանշվող արժեթղթերի շուկայում: Չցանկագրված արժեթղթերը սովորաբար թողարկվում են ոչ մեծ ընկերությունների կողմից և բնութա­գրվում են ռիսկի մեծ աստիճանով:
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել