Կիրակի, 22 Դեկ 24, 05:25

Իմանալը քիչ է, հարկավոր է նաև կիրառել: Ցանկանալը քիչ է, հարկավոր է նաև գործել: Գյոթէ


Էժան դրամ (дешевые деньги, cheap money, easy money). դրամ, որը կարելի է ստանալ համեմատաբար հեշտությամբ և ցածր տոկոսով՝ ավելցուկային բանկային պահուստների բավականին մեծ առաջարկի հետևանքով: Տերմինը նաև նշանակում է մի իրավիճակ, երբ իշխանությունները ձգտում են խթանել տնտեսական աճը՝ ցածր տոկոսադրույքների, բանկային վարկի էժանացման միջոցով: Կենտրո­նական բանկն այդ նպատակով իրականացնում է հետևյալ միջոցառումները՝ բան­կային տոկոսի հաշվարկային դրույքի (վերաֆինանսավորման տոկոսադրույքի) իջեցում (որով կենտրոնական բանկը վարկեր է տրամադրում առևտրային բանկերին), կենտրոնական բանկում տեղաբաշխվող՝ բանկերի պարտադիր պահուստների նոր­մատիվի իջեցում, կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի ունեցած պետական արժեթղթերի գնում: Արդյունքում ավելանում են բանկերի ազատ դրա­մական միջոցները, ստեղծվում են նպատավոր պայմաններ բանկերի կողմից ոչ թանկ վարկ տրամադրելու համար:

"Էժան" փողերի քաղաքականություն (политика дешевых денег, easy-money policy). շրջանառության մեջ փողի զանգվածը մեծացնելու քաղաքականություն, այլ կերպ` իշխանության և բանկերի կողմից անցկացվող քաղաքականություն, որն ուղղված է վարկերի տոկոսադրույքների փոքրացման միջոցով բանկային վարկի ընդլայնմանը:

Էլաստիկության գործակից. պահանջարկի (առաջարկի) մեծության տոկոսային փոփոխության և ապրանքի գնի տոկոսային փոփոխության հարաբերությունը:

Էլեկտրոնային բանկային ծառայություններ (электронные банковские услуги, electronic banking). բանկային գործառնություններ, որոնք իրականացվում են համակարգչային համակարգերի միջոցով: Դրանք հիմնականում դրամական փոխան­ցումներն են և այլ բանկային ծառայությունները, որոնք իրականացվում են հեռավորության վրա էլեկտրոնային ազդանշանների (հեռախոսային գծեր, տերմի­նալ­ներ) օգնությամբ: Իջեցնում են ծառայությունների արժեքը և բարձրացնում արդյու­նա­վետությունը:

Էլեկտրոնային գնում (электронная покупка, electronic shoping). հեռուս­տա­ցույցով ցուցադրվող ապրանքների գնում, որն սպառողը կատարում է տանը՝ ապրանքը պատվիրելով հեռախոսով կամ համակարգչով:

Էլեկտրոնային թվային ստորագրություն (электронно-цифровая подпись, electronic signeture). տեղեկատվություն հաղորդող անձի կոդավորված (ծածկագրված) նույնա­կանացման համար, որն օգտագործվում է "հաճախորդ-բանկ" համակարգչային համակարգով ֆինանսական փաստաթղթեր փոխանցելիս: Տեղե­կատվությունը ի կատա­րումն է ընդունվում, եթե իդենտիֆիկատորը համընկնում է ընդունող կողմի մոտ գտնվող նմուշի, էտալոնի հետ:

Էմբարգո. 1) ապրանքի որոշակի տեսակների, արժեքների, ոսկու, արժեթղթերի արտահանման կամ ներմուծման  վրա պետական արգելքի սահմանում, 2) ՄԱԿ-ի որոշմամբ որոշ երկրների հետ առևտրի շրջափակում, որպես տվյալ երկրի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության  խախտման համար պատժամիջոց:

Էմիսիոն բանկ (эмиссионный банк, ---bank). բանկ (որպես կանոն` կենտրո­նա­կան բանկ), որն օրենսդրորեն օժտված է բանկնոտներ թողարկելու, երկրում դրամաշրջա­նա­ռությունը, արտարժույթի փոխարժեքը և վարկը կարգավորելու, երկրի արժութային պահուստների պահպանման մենաշնորհային իրավունքով: Նրանք իրականանցնում են բան­կա­յին տոմսերի (բանկնոտների) թողարկում և վարկային համակարգի կենտրոնն են: ՀՀ-ում միակ էմիսիոն բանկը ՀՀ կենտրոնական բանկն է:

Էս Դի Ար (СДР, SDR). փոխառության հատուկ իրավունքներ: Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից թողարկվող պահուստային և վճարման միջոց, որը ներկայացվում է վճարային հաշվեկշիռների մնացորդի կարգավորման, պահուստ­ների համալրման, ԱՄՆ-ի հետ հաշվարկների համար: 1969 թվականից գոյություն ունի որպես հաշվառման միավոր, իսկ 1979թ-ից՝ միջազգային արժութային համա­կարգի հիմնական պահուստային միջոց: SDR-ի արժեքը սկզբում որոշվում էր ԱՄՆ-ի դոլարի ոսկյա պարիտետով (այն ժամանակ՝ մեկ ունցիան՝ 35 դոլար): 1976թ. այն որոշվում էր 16 երկրների արժույթների զամբյուղի հիման վրա: 1981թ. SDR-ի արժեքը որոշվում էր հինգ հիմնական արժույթների հիման վրա: Դոլարային գինը որոշվում է ամեն օր:

Էքստենսիվ աճ. որն ապահովվում է արտադրության մեջ ռեսուրսների ավելի մեծ ծավալ ընդգրկելու հաշվին:

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել