| |||||
|
|||||
Կյանքը դա անընդհատ կատարվող փոփոխություն է: Երբ շարժումը կանգ է առնում, մարդը ծերանում է և մահանում: Ա. Մորուա |
|||||
Դեդուկցիա. դատողությունների (մտահանգումների) հիմնական եղանակներից և հետազոտության մեթոդներից մեկը, որի օգնությամբ վարկածի (ենթադրության) ճշմարտացիությունը ստուգվում է նրանից բխող եզրակացությունները իրական տնտեսական փաստերի հետ համեմատելու միջոցով: Դեդուկցիան անցում է ընդհանուրից դեպի մասնավորը, տեսությունից դեպի փաստերը, համադրում է առաջադրված վարկածը փաստերի հետ: Դեմպինգ. ապրանքների վաճառք այլ երկրներում ինքնաժեքից ցածր գնով: Դեֆլյավորում. իրական ՀԱԱ-ի հաշվարկում տվյալ տարվա անվանական ՀԱԱ-ի փոքրացման միջոցով, եթե այդ տարում գների մակարդակը ավելի բարձր է եղել, քան բազիսային տարում: Դեֆլյացիա. երկրի տնտեսության մեջ գների ընդհանուր (միջին) մակարդակի իջեցում: Դեֆոլտ. փոխառու միջոցների վերադարձման, արժեթղթերի դիմաց տոկոսների վճարման անկարողություն: Դեֆոլտը վերաբերում է ձեռնարկությանը, բանկին և պետությանը, որոնք ի վիճակի չեն կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները: Դիլեր. մասնավոր անձ կամ ֆիրմա, ֆոնդային բորսայի անդամներ, որոնք գործարքներ են կատարում ոչ թե որպես պարզ միջնորդ գործակալներ (բրոկերներ), այլ գործում են, իր անունից և իրենց հաշվին, այսինքն գործի մեջ ներդնում են սեփական միջոցները, իրականացնում արժեթղթերի, տարադրամի և թանկարժեք մետաղների ինքնուրույն առք ու վաճառք: Դինամիկ տնտեսություն. տնտեսություն, որը միաժամանակ կարող է ավելացնել երկու արդյունքների արտադրությունը: Արտադրական հնարավորությունների կորն այս դեպքում տեղաշարժվում է դեպի աջ, որը հնարավոր է ռեսուրսների քանակական աճի, որակի բարելավման կամ տեխնոլոգիայի կատարելագործման հաշվին: Դիսկրեցիոն գանձարանային քաղաքականություն. կառավարության կողմից հարկերի (հարկադրույքների) և պետական ծախսերի ծավալի (ապրանքների և ծառայությունների ծախսերի, տրանսֆերտային վճարումների ծրագրերի) կանխամտածված փոփոխությունը՝ նպատակ ունենալով ապահովել ոչ ինֆլյացիոն ՀԱԱ-ի արտադրությունը լրիվ զբաղվածության պայմաններում և խթանել տնտեսական աճը: Դիվիդենտ. բաժնետիրական ընկերության շահույթի մի մասը, որը նա բաշխում է փայատերերի միջև և վճարում ամեն տարի` նրանց ունեցած բաժնետոմսերի արժեքին համապատասխան: Արտոնյալ բաժնետոմսերի դիվիդենտը հաստատուն մեծություն է, որը ֆիքսվում է նախապես, իսկ սովորական բաժնետոմսերի դեպքում կարող է փոփոխվել` կախված բաժնետիրական ընկերության շահութաբերությունից և ստացված շահույթի օգտագործման ուղղություններից: Դևալվացիա. տարադրամի օրենսդրորեն սահմանված արժեքի իջեցում: |
|
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
|