Զբաղվածության դասական տեսություն. մակրոտնտեսական տեսություն, համաձայն որի շուկայական տնտեսությունն ամբողջությամբ օգտագործում է ռեսուրսները, և ճգնաժամերը պատահական երևույթներ են:
Զեղչադրույք. տոկոսադրույք,  որը  ֆեդերալ  ռեզերվային  բանկերը գանձում են առևտրային բանկերին տրամադրված վարկերից:
Զբաղվածության քեյնսյան տեսություն. մակրոտնտեսական տեսություն, համաձայն որի շուկայական տնտեսությունն ինքնին չի ապահովում ռեսուրսների լրիվ օգտագործում, որի համար պահանջվում է դրամավարկային և գանձարանային քաղաքականություն:
Զեղչադրույք. տոկոսադրույք, որը ֆեդերալ ռեզերվային բանկերը գանձում են առևտրային բանկերին տրամադրված վարկերից:
Զուտ  ազգային  արդյունք. համախառն  ազգային  արդյունքը՝ հանած արտադրված արդյունքի այն մասը, որն օգտագործվել է արտադրության  պրոցեսում  մաշված հիմնական արտադրության  միջոցների վերականգնման համար (ամորտիզացիոն հատկացումներ):
Զուտ արտահանում. արտահանում հանած ներմուծում:
Զուտ ներքին ինվեստիցիաներ. համախառն  մասնավոր  ներքին ինվեստիցիաներից  հանած ամորտիզացիոն  հատկացումները. երկրի հիմնական կապիտալի տարեկան աճը:
Զուտ  հարկային մուտքեր. կառավարության  հարկային  գանձումները՝ հանած կառավարության տրանսֆերտային վճարումները:
 Մուտք








