Չորեքշաբթի, 04 Հոկտ 23, 12:08
094 91 93 23
095 91 95 25

Իմ երջանկության բանաձևը. այո, ոչ, ուղիղ գիծ, նպատակ… Ֆ. Նիցշե


Ժամկետային ավանդ (срочный вклад, time deposit). 1. դեպոզիտային հաստատությունում տոկոսաբեր հաշիվ, որից ավանդատուն առանց տոկոսների կորստի կարող է հետ վերցնել միջոցներ կամ սահմանված ժամկետում, կամ ժամկետը լրանալուց հետո, կամ էլ որոշակի ժամանակահատվածի վերջում: 2. ավանդ, որը ներդրվում է բանկում (ավանդային հաշվում) որոշակի ժամկետով: Ավանդատուն կարող է հաշվից հանել ավանդը պայմանագրով սահմանված ժամկետը լրանալիս կամ նախնական ծանուցումից հետո (սովորաբար միջոցները պլանավորվող հանումից 30 և ավելի օր առաջ): ԱՄՆ-ում ժամկետային ավանդներն ընդունվում են հանելու մասին առնվազն 30 օր առաջ ծանուցման պայմանի առկայության դեպքում: Գործնականում ժամկետային ավանդները հաճախ ներկայացվում են որպես նախնական ծանուցմամբ ավանդներ: Ժամկետային ավանդների տոկոսադրույքներն ավելի բարձր են, քան ցպահանջ ավանդներինը: Ավանդի վաղաժամկետ ետ վերցնելը կարող է հանգեցնել տոկոսների կորուստի: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսդրության, ցանկացած տեսակի բանկային ավանդի պայմանագրով բանկը պարտավոր է ավանդի գումարը կամ դրա մասը վերադարձնել ավանդատուի առա­ջին իսկ պահանջով, բացառու­թյամբ պայմանագրով նախատեսված՝ վերադարձման այլ պայմաններով իրավաբա­նական անձանց ներդրած ավանդների: Առաջին իսկ պահանջով ավանդը հետ ստանալու քաղաքացու իրավունքը բացառող պայմանգրի պայմանն  առոչինչ է: Այն դեպքերում, երբ ժամկետային կամ այլ ավանդը, որը ցպահանջ չէ, ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը կամ մինչև բանկային ավան­դի պայմանագրում նշված հանգա­մանքների վրա հասնելը, ավանդատուին տոկոսնե­րը վաճր­վում են բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափե­րով, եթե տոկոս­ների այլ չափ նախատեսված չէ պայմանագրով: Այն դեպքերում, երբ ավանդատուն ժամկե­տի ավարտից հետո չի պահանջում վճարել ժամկետային ավան­դի գումարը կամ պայմա­նագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայման­ներով ներդրված ավանդի գումարը, պայմանագիրը երկարաձգված է համարվում ցպա­հանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախա­տեսված չէ պայմանագրով:

Ժամկետային ավանդային սերտիֆիկատ (срочный депозитный сертификат, certi­ficate of time deposit)բանկում միջոցների ավանդադրման վերաբերյալ շրջանառվող կամ փոխանցվող հավաստագիր, որը ենթակա է վճարման դրանում նշված ժամկետը վրա հասնելիս և բերում է տոկոսային եկամուտ: Այս տեսակի ավանդային սերտիֆիկատները տրվում են որոշակի ժամկետով, սովորաբար միջոց­ների ավանդադրման պահից առնվազն 30 օր հետո: Եթե ըստ սերտիֆիկատի միջոցների ստացման ժամկետը դարձել է ժամկետանց, ապա սերտիֆիկատը հա­մար­վում է ցպահանջ փաստաթուղթ: Սերտիֆիկատը վճարման համար ժամկետից շուտ ներկայացնելու դեպքում բանկն այն տիրապետողին վճարում է գումարը և նվա­զեցված դրույքով տոկոսներ, քան նախատեսված էր սերտիֆիկատը տալու պահին:

Ժամկետային գործարք (срочная сделка, term----). արժեթղթերի, արտար­ժույթի վաճառքի գործարք, ըստ որի գնորդը ստանում է արժեթղթերը, արտարժույթը` գործարքի կնքման պահին, իսկ դրանց վճարումը կատարում է որոշակի ժամանակ անց` գործարքի կնքման պահին ամրագրված գնով կամ փոխարժեքով:

Ժամկետային պարտքի գործակից (коэффициент просроченной задолженности,  de­linquency ratio). ժամկետանց վարկերի գումարի հարաբերակցությունը սպասարկվող (տրա­մադրված) վարկերի ընդհանուր գումարին:

Ժամկետային վարկ (срочный, time loan). որոշակի ժամանակով տրա­մադրվող վարկ: Այդ վարկը սովորաբար ենթակա է մարման, տրման պահից՝ 30, 60, 90 կամ 120 օր հետո: Վարկի տոկոսը սովորաբար գանձվում է կանխավ՝ փոխա­տվության տրման պահին և ներկայացնում է վարկի գումարից հանում (զեղչ):

Ժամկետային (ֆյուչերսային) գործարք (срочная/фьючерсная/ сделка, time deal, futures deal). արժեթղթերի կամ արտարժույթի վաճառքի գործարք, ըստ որի գնորդը ստանում է արժեթուղթը, արտարժույթը՝ գործարքի կնքման պահին, իսկ դրանց դիմաց վճարումը կատարում է որոշակի ժամանակ անց՝ գործարքի կնքման պահին ամրագրված գնով կամ փոխարժեքով:

Ժամկետանց պարտք (срочная задолженность, arrears)1) իրական կամ  պայմա­նական (այս կամ այն պայմաններից կախված) ֆինանսական պարտավորու­թյուն, որը դարձել է ժամկետին չկատարված: Հասկացությունը հաճախ կիրառվում է սպառողական վարկի, գրավականների, ռենտային վճարների գծով պարտավորու­թյուն­ների և այլ պարտավորու­թյուն­ների նկատմամբ, որոնք կարող են և պետք է մարվեն որոշակի օր, 2) դրամական միջոցներ, որոնք պետք է վճարվեն, սակայն  վճա­րումը տեղի չի ունեցել, 3) ձեռնարկությունների, կազմա­կե­րպությունների կողմից մատակարարներին, վարկային կազմակերություններին, ֆինանսա­կան մարմիննե­րին, աշխատողներին ժամանակին  չկատարված վճարումները:

Ժամկետանց վճարում (просроченный платеж, late payment)վճարում, որը  կատարվել է ավելի ուշ, քան պետք էր, և որի գծով կարող է գանձվել տույժ:

Ժամկետանցում (կետանցում) (просрочка, delinquency)1) արդարացի պա­հան­ջի իրացման չհիմնավորված ձգձգում, 2) պարտապանի կամ պարտատիրոջ կողմից օրենքով կամ պայմանագրով նախատեսված՝ պարտավորությունների կա­տար­ման ժամկետների (սկզբնա­կան և վերջնական, ընդհանուր և մասնակի, միջանկ­յալ, հատուկ և այլն) խախտումը: Անկախ այն բանից, թե ինչ փաստաթղթով են սահ­մանված պարտավորության կատարման ժամկետ­ները, դրանց խախտումը նշանա­կում է ժամկետանց: Ժամկետանցի համար պատասխա­նատվությունը սահմանվում է կամ նորմատիվ ակտով կամ կողմերի կողմից նախատեսվում է պայմանագրի մեջ: Եթե կատարման կետանց թույլ տրված պարտապանը պարտատիրոջ առաջ պատաս­խանա­տվու­թյուն է կրում կետանցով պատճառված վնասների և կետանցի ժամանակ պատահաբար առաջացած կատարման անհնարինության հետևանքով: Եթե պար­տա­պանի կետանցի հետևանքվ կատարումը պարտատիրոջ համար կորցրել է իր հետա­քրքրությունը, ապա նա կարող է հրաժարվել կատարումն ընդունելուց և պահանջը հատուցելու վնասներից:

Ժիրոբանկ (Жиробанк, Bank Giro)իր հաճախորդների միջև անկանխիկ հաշ­վարկ­ներ կատարող բանկ: Ժիրոբանկերի առաջացման պատճառը՝ շրջանառության մեջ գտնվող ոսկյա և արծաթյա դրամների փչացումն էր և արժեզրկումը: Մինչդեռ ժիրոբանկերը հաշվարկներ կատարում էին պայմանական հաշվարկային միավորնե­րով (բանկային դրամներով), որոնք ունեին ոսկու կամ արծաթի որոշակի պարու­նակություն: Ժիրոբանկում հաշիվ բացվում էր նրանում լիարժեք դրամ, թանկարժեք մետաղ, ավանդագրելու կամ մուրհակի գծով գումար մուտքագրելու դեպքում: Ժիրոբանկերը հիմնականում սպասարկում էին վաճառականներին և իշխանության տեղական մարմիններին: Ներկայումս կապված առևտրային և էմիսիոն բանկերի ի հայտ գալու հետ, գործնականում այդպիսի բանկեր չեն հանդիպում: Սակայն ժա­մա­նակակից բանկերն ունեն ժիրոբաժիններ: Գերմանիայում, օրինակ, գոյություն ունեն այսպես կոչված տարածքային ժիրո-ցենտրալներ, որտեղ կատարվում են այլքաղա­քային անկանխիկ հաշվարկ­ներ՝ խնայողական դրամարկղերի ավանդատների միջև՝ ժիրոհրամաններով կամ հաշվարկային չեկերով:

Ժիրոհամակարգ (жиро-система, giro-system)փոստի բաժանմունքներում հա­շիվ­ների միջոցով վճարումների համակարգ, գործում է եվրոպական մի շարք երկ­ր­ներում և Ճապո­նիայում: Ցանկացած անձ կարող է հաշիվ բացել և դրանից միջոցներ փոխանցել փոստային կամ բանկային մյուս հաշիվների տերերին: Համակարգը սովորաբար ունի կենտրոնական օղակ՝ հաշվարկներն արագացնելու համար: 1968թ. փոստային գերատեսչություն ստեղծեց Բրիտա­նական ազգային ժիրոբանկը: Սկզբնա­կան շրջանում դա բանկային հաշիվներ չունեցող մարդկանց պարտքերի ծածկման համակարգ էր: Ներկայումս արդեն Ժիրոբանկը տրամա­դրում է առևտրային բանկերին բնորոշ շատ ծառայություններ՝ օգտագործելով այն առավելու­թյունը, որ փոստի բա­ժանմունքները երկրով մեկ անհամեմատ շատ են տարածված, քան բանկերի  բա­ժանմունքները: Բացի դրանից, փոստի բաժանմունքների աշխատանքի ժամերը ավե­լի երկար են, քան բանկերինը:

Ժիրոհաշվարկներ (жиро расчеты, giro)անկանխիկ հաշվարկների տարատե­սակ, որոնք կատարվում են բանկերի և խնայադրամարկղների կողմից՝ միջոցները մի հաշվից մյուսին փոխանցելու եղանակով: Տերմինը կիրառվում է նաև անկանխիկ հաշվարկների ամբողջ համակարգը նշանակելու համար:

Ժիրո (շրջավճար) (жиро, giro), (իտալ. giro-շրջան, պտույտ բառից)1) նույնն է, ինչ-որ կրեդիտային փոխանցումը: Անկանխիկ վճարումների ձև, որի արարո­ղա­կարգը հետևյալն է՝ փոխանցումը ստացողի և նրա բանկի անուններով լրացվում է բլանկ (ձևաթուղթ), որը հանձնվում է վճարողի բանկին և կատարվում է մի հաշվին մյուս հաշվից միջոցների դուրս գրում: Այլընտրանք է կանխիկով և չեկերով վճարում­ներին: Առաջացել է XVI դարում հյուսիսային Իտալիայում և տարածվել է Արևմտյան Եվրոպայով մեկ: Սկզբնական շրջանում ժիրոհաշվարկները կատարվում են մեկ բան­կի հաճախորդների միջև, որոնք գտնվում էին մեկ քաղաքում: Բանկերի միջև թղթակ­ցային հաշիվների հաստատման հետևանքով հաճախորդների շրջանակը նկա­տելի­որեն ընդլայնվեց: Ժիրոհաշվարկներից են առաջացել բոլոր անկանխիկ հաշ­վարկ­ների մյուս ձևերը: Ժիրոն, այսպիսով հաճախորդի գրավոր կարգադրու­թյունն է, հանձ­նարարականը բանկին՝ իր հաշվից որոշակի գումար փոխանցել եր­րորդ անձի հաշ­վին, որին հաճախորդը ցանկանում է դրամ տալ, 2) մուրհակի, չեկի և այլ օրդերային կոնոսամենտի վրա փոխանցագիր: Կարելի է նաև անվանել ինդոսա­մենտ:
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել