| |||||
|
|||||
Հոռետեսը ամեն հնարավորության մեջ տեսնում է դժվարություն: Լավատեսը ցանկացած դժվարությունում փնտրում է հնարավորություն: Ուինստոն Չերչիլ |
|||||
Սալդո. ձեռնարկության դրամական մուտքերի և ծախքերի տարբերություն որոշակի ժամանակահատվածում, երկրի արտահանման և ներմուծման ծավալների տարբերություն: Սակագին. 1) ծառայությունների վճարման համար սահմանված գին, 2) աշխատանքի վարձաչափ, 3) մաքսային գանձման չափ: Սահմանափակ պատասխանատվություն. կորուստների առավելագույն չափի սահմանափակում ըստ նախապես հաստատված մեծության. կորուստների առավելագույն գումարը, որ կարող են կրել կորպորացիայի տերերը (բաժնետերերը), հավասար է նրանց կողմից բաժնետոմսերի փաթեթի համար վճարված գումարին: Սանացիա. պետական և բանկային միջոցառումների համակարգ` ուղղված ձեռնարկությունների ֆինանսական վիճակի բարելավմանը և սնանկացումների կանխմանը: Սեյի օրենքը. մակրոտնտեսական սկզբունք, ըստ որի ապրանքների և ծառայությունների արտադրությունը (առաջարկը) ստեղծում է իրեն հավասար ամբողջական պահանջարկ: Սենյորաժ. թղթադրամի էմիսիայից ստացվող եկամուտ: Սոցիալական ապահովություն. պետության կողմից սոցիալապես անապահով խավերին տրվող օգնություն, որն արտահայտվում է ծերության թոշակների, նպաստների, հիվանդներին ու երեխաներին տրվող աջակցության տեսքով և այլն: Սպառման գրաֆիկ. գրաֆիկ, որը ցույց է տալիս տնային տնտեսությունների սպառողական ապրանքների վրա կատարած ծախսերի դինամիկան` հարկերը վճարելուց հետո մնացած եկամուտների տարբեր մակարդակների պայմաններում: Սպառման միջին հակվածություն. հարկերը վճարելուց հետո մնացած եկամուտի այն մասը, որը տնային տնտեսությունները ծախսում են սպառողական ապրանքների և ծառայությունների վրա: Սպառման սահմանային հակվածություն. սպառման բաժինը հարկերը վճարելուց հետո մնացած եկամուտի ցանկացած փոփոխության մեջ. որոշվում է սպառման փոփոխության և հարկերը վճարելուց հետո մնացած եկամուտի փոփոխության հարաբերությամբ: Սպառողական ապրանքներ. մարդկանց անմիջական պահանջմունքները բավարարող ապրանքները և ծառայությունները: Սպառողական պարտք. պարտք, որը գոյանում է ապառիկ առևտրի դեպքում և ստիպում կրճատել ընթացիկ սպառողական ծախսերը: Ստագնացիա. տնտեսության լճացում, որը նախորդում կամ ուղեկցում է անկմանը: Ստագֆլյացիա. ինֆլյացիա, որն ուղեկցվում է արտադրության ծավալների կրճատմամբ (ստագնացիայով) և գործազրկության բարձր մակարդակով. գների և գործազրկության մակարդակների միաժամանակյա բարձրացում: Ստատիկ տնտեսություն. 1) տնտեսություն, որտեղ ռեսուրսների առաջարկը, տեխնիկան, տեխնոլոգիան անփոփոխ են, որտեղ որևէ ապրանքի աճ նշանակում է մյուսի կրճատում, պահանջում է ռեսուրսների տեղափոխություն մի ճյուղից մյուսը, իսկ տեղաշարժը կատարվում է արտադրական հնարավորությունների կորի երկայնքով, 2) տնտեսություն, որտեղ զուտ ինվեստիցիաների ծավալը հավասար է զրոյի, իսկ համախառն, մասնավոր, ներքին ինվեստիցիաները հավասար են ամորտիզիացիոն հատկացումներին: Ստվերային տնտեսություն. տնտեսական պրոցեսներ, որոնք թաքցվում են դրանց մասնակիցների կողմից, չեն վերահսկվում պետության կամ հասարակության միջոցով, չեն ֆիքսվում պետական վիճակագրությամբ: Ստվերային տնտեսությունն ընդգրկում է հակաօրինական, արգելված գործունեությունը, հարկերից խուսափելու նպատակով քողարկված ոլորտը և ոչ ֆորմալ, հաշվարկման չենթարկվող գործարքները, որոնք պայմանավորված են դրանց անհատականությամբ, անձնական, ընտանեկան բնույթով, կամ չափորոշիչների բացակայությամբ: |
|
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
|