Շաբաթ, 21 Դեկ 24, 19:22

Եթե ուզում ես խելացի լինել, սովորիր ողջամիտ հարցեր տալ, ուշադիր լսել, հանգիստ պատասխանել և դադարել խոսել, երբ այլևս ասելու բան չկա: Ի. Լաֆաթեր


Աբստրակցիա. պարզեցման նպատակով տնտեսական վերլուծությունից որոշ տնտեսական և ոչ տնտեսական գործոնների անտեսում:

Ագրեգավորում. առանձին միավորների կամ տվյալների միավորումը մեկ ընդհանուր ցուցանիշի մեջ: Օրինակ բոլոր առանձին ապրանքների և ծառայությունների գները կազմավորում են գների  մեկ ընդհանուր մակարդակ կամ արտադրանքի բոլոր միավորները ագրեգավորվում են իրական համախառն ազգային արդյունքի մեջ:

Ազատ լողացող տարադրամի կուրս. տարադրամի  կուրս,  որը որոշվում է արտասահմանյան փողի պահանջարկով ու առաջարկով, և որը կարող է ազատ բարձրանալ կամ իջնել:

Ազգային եկամուտ. ռեսուրսների մատակարարների կողմից համախառն ներքին արդյունքի արտադրության մեջ նրանց ներդրման դիմաց ստացած ընդհանուր եկամուտը: Հավասար է համախառն ներքին արդյունքից (ՀՆԱ) հանած եկամտի հետ չկապված վճարումները:

Ազգային հարստություն. բնական ռեսուրսների, ստեղծված արտադրության միջոցների, նյութական բարիքների և արժեքների ամբողջությունը, որին տնօրինում է երկիրը: Ազգային հարստության մեջ մտնում են ֆինանսական ակտիվները (ոսկի, տարադրամ, արժեթղթեր և այլն) և ոչ ֆինանսական ակտիվները, որոնք լինում են արտադրական և ոչ արտադրական:

Ակորդային հարկ. հարկ, որը հաստատուն մեծություն է ՀԱԱ-ի ցանկացած մակարդակի պայմաններում (օրինակ պետական եկամուտներից գանձվող հարկը):

Ակսելերատոր. ինվեստիցիաների աճի հարաբերություն այն առաջացնող արտադրության ծավալի աճին: Սովորաբար արտադրության աճը բերում է ինվեստիցիաների ավելի արագ աճի:

Ակտիվներ. ձեռնարկությանը պատկանող ունեցվածքի և դրամական միջոցների ամբողջություն, որի մեջ մտնում են կառույցները, սարքավորումները նյութական պաշարները, բանկային ներդրումները, արժեթղթերը և դրամական գնահատման ենթակա այլ սեփականությունը:

Ակրեդիտիվ.  դրամական փաստաթուղթ, որը պարունակում է հանձնարարական ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նշված գումարի չափով վճարում կատարելու մասին`նրանում նշված պայմաններին համապատասխան:

Ակցիզային հարկ. կոնկրետ ապրանքի կամ ապրանքի որոշակի քանակի ձեռք բերման համար կատարված ծախսերից գանձվող հարկ:

Ամբողջական առաջարկ. գրաֆիկ կամ կոր, որը ցույց է տալիս ապրանքների և ծառայությունների այն ընդհանուր քանակը, որը կարող է առաջարկվել (արտադրվել) գների տարբեր մակարդակների պայմաններում:

Ամբողջական պահանջարկ. գրաֆիկ կամ կոր, որը ցույց է տալիս ապրանքների կամ ծառայությունների այն ընդհանուր քանակը, որի նկատմամբ կարող է ներկայացվել պահանջարկ (կամ դրանց ինչ ծավալը կարող է գնվել) գների տարբեր մակարդակների պայմաններում:

Ամբողջական ծախսեր. պատրաստի  ապրանքների և ծառայությունների վրա կատարած ծախսերի ընդհանուր գումարը:

Ամբողջական ծախսերի և արտադրության ծավալի համադրման եղանակ. ԶԱԱ-ի հավասարակշռված ծավալի որոշում, որի դեպքում ամբողջական ծախսերը հավասար են ԶԱԱ-ին: 

Ամորտիզացիա. համախառն  ներքին  արդյունքի  արտադրության համար անհրաժեշտ հիմնական կապիտալի չափի (արժեքի) գնահատումը:

"Այլ հավասար պայմաններում" ենթադրություն. ըստ որի, բացառությամբ հետազոտվողների, մյուս բոլոր փոփոխականները մնում են հաստատուն:

Անձնական եկամուտ. աշխատած և  չաշխատած մասերից բաղկացած եկամուտ, որը գտնվում է տնային տնտեսությունների տնօրինության տակ մինչև անհատական հարկերի (եկամտահարկ, գույքահարկ և այլն) վճարումը:

Անձնական եկամուտ հարկերը գանձելուց հետո. տնային տնտեսությունների տնօրինության տակ գտնվող ամբողջ եկամուտը, անհատական հարկերի գանձումից հետո, որը բաշխվում է սպառման և կուտակման մասերի:

Անձնական սպառողական ծախսեր. երկարատև և կարճատև օգտագործման սպառողական ապրանքների և ծառայությունների ձեռքբերման  համար տնային տնտեսությունների ծախսերը:

Անվանական  աշխատավարձ. աշխատավարձի մեծությունը դրամական արտահայտությամբ, որը բնութագրում է նրա մակարդակը` անկախ ապրանքների և ծառայությունների գներից: Ի տարբերություն անվանականի, իրական աշխատավարձը  հաշվի է առնում  փողի գնողունակությունը:

Անվանական եկամուտ. անձանց կամ մարդկանց խմբերի կողմից որոշակի ժամանակամիջոցում ստացած փողի քանակը:

Անվանական  տոկոսադրույք. տոկոսադրույք՝ արտահայտված փողի ընթացիկ կուրսով (առանց ինֆյացիայի ճշգրտման):

Անվանական համախառն ազգային արդյունք. համախառն ազգային արդյունքը` արտահայտված ընթացիկ գներով տվյալ չափման պահին (առանց գների մակարդակի փոփոխությունների ճշգրտման):

Անսահմանափակ պատասխանատվություն. կորուստների չսահմանափակված մեծություն, որն անհատ սեփականատերը կամ ընկերության անդամը պետք է փոխհատուցի սնանանկացման  դեպքում` ոչ միայն մասնավոր այլ նաև անձնական սեփականության հաշվին:

"Անտեսանելի ձեռք". ֆիրմաների և ռեսուրսներ մատակարարողների ձգտումը մրցակցային շուկաներում ստանալ առավելագույն օգուտ՝ հասարակության շահերի (պահանջմունքների) առավելագույն բավարարման միջոցով:

Անուղղակի հարկեր. հարկեր ապրանքների և ծառայությունների դիմաց, որոնք սահմանվում են ապրանքների գների կամ ծառայությունների տարիֆների վրա որպես վերադիրներ և կախված չեն հարկատուների եկամուտներից (ի տարբերություն ուղղակի հարկերի, որոնք կապված են եկամուտների հետ): Արտադրողները (վաճառողները) ապրանքները և ծառայությունները վաճառում են հարկային վերադիրը հաշվի առնող գներով և տարիֆներով, որոնք այնուհետև փոխանցում են պետությանը: Անուղղակի հարկեր վճարում է բնակչությունը: Առավել տարածված անուղղակի հարկերն են՝ ակցիզային գանձումները, շրջանառության հարկը, մաքսային տարիֆները, գույքահարկը, տնտեսական և արտադրական գործունեությամբ զբաղվելու համար լիցենզիաների
վճարումը:

Աշխատանք. մարդկանց ֆիզիկական և մտավոր ունակությունները, որոնք օգտագործվում են ապրանքների և ծառայությունների արտադրության համար:

Աշխատանքի արտադրողականություն. արտադրանքի ընդհանուր ծավալը բաժանած նրա արտադրության վրա ծախսված աշխատանքի քանակին. մեկ ժամվա ընթացքում աշխատողի կողմից արտադրված արդյունքի միջին ծավալը:

Աշխատավարձ. աշխատանքի (աշխատանքային ծառայության օգտագործման) գինը միավոր ժամանակում (ժամ, օր և այլն):

Աշխատանքի բաժանում. արդյունքի արտադրության համար պահանջվող աշխատանքի բաժանում տարբեր աշխատողների կողմից կատարվող մի շարք առանձին գործողությունների.  աշխատողների մասնագիտացում:

Ապրանքային  շուկա,  արդյունքների  շուկա. շուկա, որտեղ տնային տնտեսությունները գնում են, իսկ ֆիրմաները վաճառում են իրենց արտադրած արդյունքները:

Առաջարկի գնային էլաստիկություն. ապրանքի առաջարկի մեծության տոկոսային փոփոխության և այդ ապրանքի գնի տոկոսային փոփոխության հարաբերությունը, ապրանքի առաջարկի  մեծության ռեակցիան նրա գնի փոփոխության նկատմամբ:

Առաջարկի գրաֆիկ. գրաֆիկ, որը ցույց է տալիս ապրանքների կամ ծառայությունների այն քանակը, որը վաճառողներն առաջարկում են որոշակի ժամանակամիջոցում:

Առաջարկի մեծություն. ապրանքի  կամ  ծառայության քանակությունը, որը վաճառողը առաջարկում է վաճառքի կոնկրետ գնով որոշակի ժամանակամիջոցում:

Առաջարկի ոչ գնային դետերմինանտներ. գործոններ, բացառությամբ գնի, որոնք որոշում են ապրանքի կամ ծառայության առաջարկի քանակական մեծությունները:

Առաջարկի տնտեսագիտություն. ժամանակակից մակրոտնտեսագիտական տեսության բաժին, որը <<ծախքեր>> և <<ամբողջական առաջարկ>> հասկացություններն օգտագործում է   ինֆլյացիայի և գործազրկության բացատրության մեջ:

Առաջարկի օրենք. ուղիղ կախվածություն ապրանքի կամ ծառայության գնի և առաջարկի մեծության միջև որոշակի ժամանակամիջոցում:

Առաջարկի  էլաստիկություն. առաջարկ, որի էլաստիկության գործակիցը  մեծ է մեկից, իսկ առաջարկի  մեծության փոփոխության տոկոսը մեծ է ապրանքի գնի փոփոխության տոկոսից:

Առևտրական հաշվեկշռի ակտիվ սալդո. երկրի  ապրանքային արտահանման գերազանցումը նրա ապրանքային ներմուծմանը:

Առևտրային  հաշվեկշիռ. երկրի ապրանքային արտահանման ծավալի և նրա ապրանքային ներմուծման տարբերությունը:

Առևտրային (կոմերցիոն) բանկ. Ֆիրմա, որն ունի կառավարության թույլատվությունը բանկային գործարքներ իրականացնելու համար:

Առևտրի  ազատություն. անհատների և ձեռնարկությունների միջև պետության կողմից արհեստական խոչընդոտների ձևով առևտրի իրականացման սահմանափակումների բացակայություն:

Ավանդական տնտեսություն. տնտեսական համակարգ, որտեղ ավանդույթներն ու սովորություններն են որոշում սահմանափակ ռեսուրսների օգտագործումը:

Ավելացված արժեք. ֆիրմայի կողմից  վաճառված ապրանքի արժեքը՝ հանած նրա արտադրության համար գնված և օգտագործված նյութերի արժեքը. հավասար է հասույթին,  որն ընդգրկում  է  աշխատավարձի, վարձակալական վճարի, տոկոսի և շահույթի համարժեքը:

Ավելացված արժեքի հարկ. հարկ, որը դրվում է տվյալ ֆիրմայի կողմից վաճառված և նրա կողմից այլ ֆիրմաներից գնված ապրանքների արժեքների տարբերության վրա:

Ավիզո. տեղեկատվություն, որն ուղարկվում է գործարքի մասնակիցների կողմից համապատասխան կազմակերպությանը և վկայում գործարքների, վճարումների կատարման կամ փոխադարձ հաշվարկների մասին:

Ավտարկիա. պետության, տարածաշրջանի կողմից իրականացվող տնտեսական մեկուսացման քաղաքականություն, ուղղված փակ, անկախ տնտեսության ստեղծմանը, որն իվիճակի է իրեն ինքնուրույն բավարարել անհրաժեշտ ամեն ինչով:

Ավտորիտար կապիտալիզմ. տնտեսական համակարգ, որտեղ ռեսուրսները մասնավոր սեփականություն են, իսկ կառավարությունը լայն մասշտաբներով կարգավորում և ուղղություն է տալիս  տնտեսական գործընթացներին:

Արգելակիչ գանձարանային քաղաքականություն. քաղաքականություն, որը վարվում է ավելցուկային պահանջարկի հետևանքով առաջացած ինֆլյացիայի պայմաններում: Այն ենթադրում է 1) կառավարության ծախսերի կրճատում, կամ 2) հարկերի բարձրացում, կամ 3) դրանց զուգակցում: Գանձարանային քաղաքականության այս ձևը ենթադրում է բյուջեի դրական սալդոյի առաջացում:

Արգելանվի էֆեկտ. կամ իներցիոն էֆեկտ. գների մակարդակի բարձրացման միտում անբողջական պահանջարկի աճի դեպքում. կայունության պահպանման միտում անբողջական պահանջարկի կրճատման դեպքում:

Արժեթղթեր. դրամական կամ ապրանքային փաստաթղթեր, որոնք դրանց տիրոջը տալիս են  գույք կամ որոշակի դրամական գումարներ, եկամուտներ ստանալու իրավունքներ: Դրամական արժեթղթեր են համարվում փոխառությունները, մուրհակները, չեկերը, դրամական սերտիֆիկատները: Ապրանքային արժեթղթեր են անդորրագրերը, պահեստային  վկայականները:  Հատուկ  տեղ  են  գրավում  բաժնետոմսերը, որոնք  տալիս  են  ինչպես  դրամական,  այնպես  էլ  գույքային  իրավունքներ:

Արտադրական հնարավորությունների աղյուսակ (կոր). կախվածություն, որն արտահայտում է երկու ապրանքների կամ ծառայությունների միաժամանակյա արտադրության հնարավորությունները (դրանց զանազան զուգակցումները) լրիվ զբաղվածության և արտադրության լրիվ ծավալի պայմաններում, ռեսուրսների հաստատուն պաշարներ և անփոփոխ տեխնոլոգիա ունեցող տնտեսության մեջ:

Արտադրության լրիվ ծավալ. ապրանքների և ծառայությունների առավելագույն քանակությունը, որը կարող է արտադրվել տնտեսության մեջ օգտագործվող ռեսուրսներից: Ունեցած ռեսուրսների լրիվ օգտագործումը:

Արտադրության ծախքեր. արդյունքների արտադրության  հետ ուղղակիորեն կապված ծախսեր, որոնք լինում են հաստատուն (անկախ արտադրության ծավալից, օրինակ շենքի վարձակալական վճարները, կառավարման ապարատի ծախսերը) և փոփոխական (հումքը, նյութերը, գործարքային աշխատավարձը):

Արտահանում. այլ երկրների անհատների, ֆիրմաների և կառավարությունների կողմից կատարած ծախսերը՝ տվյալ երկրում արտադրված ապրանքների գնման համար:

Արտահոսք-ներհոսքերի եղանակ. ԶԱԱ-ի հավասարակշռված մակարդակի որոշում, որի դեպքում արտահոսքերի չափը հավասարվում է ներհոսքերին:

Արտամղման էֆեկտ. տոկոսադրույքի  բարձրացում և դրանից հետևող ինվեստիցիաների զուտ ծավալի կրճատում տնտեսության մեջ` պայմանավորված  դրամական  շուկայում  կառավարության  փոխառությունների աճով:

Արտաքին  առևտրի  կարգավորում. մաքսերի, արտահանման սուբսիդիաների, ներմուծման քվոտաների և այլ միջոցների սահմանում, որոնք  կարող է կիրառել երկիրը ներմուծումը կրճատելու  և արտահանումը ընդլայնելու համար՝ վճարային հաշվեկշռի դեֆիցիտը վերացնելու նպատակով:

Արտաքին  պարտք. պետության պարտքը արտասահմանյան քաղաքացիներին, ֆիրմաներին և հաստատություններին:

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել