Կիրակի, 22 Դեկ 24, 06:08

Փողը գոմաղբի նման է – եթե այն շաղ չտաս, դրանից քիչ օգուտ կլինի… Ֆրենսիս Բեկոն

Գլխավոր » Բլոգեր » Տոներ և օրեր » Տարվա ընթացքում քանի նոր տարի կա
Տարվա ընթացքում քանի նոր տարի կա
Տոներ և օրեր | Բլոգգեր` armeco-87 | 21 Նոյ 12 22:32

Տարվա ընթացքում քանի նոր տարի կա
Իհարկե, Նոր տարին բոլորի կողմից սիրված և երկար սպասված տոն է: Իսկ գիտե՞ք, թե տարվա ընթացքում քանի Նոր տարի կա և ե՞րբ ու ո՞վ է դրանք տոնում:
Սկսենք նրանցից, ովքեր Նոր տարին տոնում են մեզ նման` դեկտեմբերի 31-ի գիշերը: Այդ երկրներն են Ավստրալիան, Իտալիան, Ճապոնիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆինլանդիան և շատ ու շատ այլ երկրներ:
Այնուհետև Նոր տարին տեղափոխվում է Հունաստան, համընկնելով մեր հին Նոր տարվա հետ, այսինքն հունվարի 13-ին: Այդ օրը կոչվում է Սուրբ Վասիլիի օր: Սուրբ Վասիլին հայտնի է իր բարությամբ և հույն երեխաները հունվարի 13-ին իրենց կոշիկները թողնում են բուխարիի մոտ, հույս ունենալով, որ սուրբն այն կլցնի նվերներով:
Հաջորդ Նոր տարին գալիս է լուսնային օրացույցին համապատասխան: Այն չունի ֆիքսված ամսաթիվ, քանի որ նշվում է գարնանային առաջին նորալուսնի ժամանակ: Լուսնային օրացույցին համապատասխան Նոր տարին տոնվում է Չինաստանում, Մալազիայում, Վիետնամում, Սինգապուրում, Կորեայում, Մոնղոլիայում:
Նավրուզ` այսպես է կոչվում Նոր տարվա առաջին օրը, ըստ պարսկական օրացույցի: Այն տոնվում է մարտի 21-ի գիշերը` Աֆղանստանում, Տաջիկստանում և այլ պարսկալեզու երկրներում, ինչպես նաև Միջին Ասիայի հանրապետություններում, Պակիստանում և Ադրբեջանում:
Տեղափոխվենք Հնդկաստան, որտեղ Նոր տարին տոնվում է մարտի 22-ին: Այս երկրում ընդհանուր առմամբ կա 8 ամսաթիվ, որոնք տոնվում են որպես Նոր տարի: Օրինակ, Գուդի Պատվայի օրը, երբ պետք է համտես անել նիմ-նիմ ծառի տերևները (ունեն շատ դառն ու տհաճ համ): Ըստ հին հավատալիքների, դրանք մարդուն պաշտպանում են զանազան հիվանդություններից և դժբախտություններից:
Բիրմայում Նոր տարին սկսվում է ապրիլի 1-ից` ամենատոթակեզ օրերին: Ողջ շաբաթ մարդիկ ջրում են միմյանց, տեղի է ունենում ջրի Ամանորյա փառատոնը` Տինջանը:
Լաոսում Նոր տարին տոնում են ապրիլի 14-ին, երբ շոգից ուժասպառ եղած մարդիկ սպասում են անձրևների:
Սեպտեմբերի 1-ին Սիրիայում սկսվում է ոչ թե ուսումնական տարին, այլ Նոր տարին:
Ինդոնեզիայում Նոր տարին տոնում են հոկտեմբեր ամսին: Այդ օրը մարդիկ զուգվում են և մեկը մյուսից ներողություն են խնդրում անցյալ տարում պատճառած տհաճությունների համար:
Նոյեմբերին Նոր տարին տեղափոխվում է Եմեն, Հավայան կղզիներ և Օվկիանա:
 
Ինչպես տեսնում ենք, ողջ տարվա ընթավքում կարելի է տոնել Նոր տարի, իսկ թե ե՞րբ և ո՞ր Նոր տարին, ընտրեք ինքներդ: Ամենակարևորն այն է, որ դա լինի իսկական տոն:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 8227 | date 4.9/7 | date հետաքրքիր, նոր տարի, ԱՄԱՆՈՐ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 1
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
+1  
№ 1| Արամ | 10 Դեկ 12 19:27[Նյութ]
Չէի մտածել, որ նոր տարին այսքան շատ է նշվում տարվա ընթացքում... բոլորը մի օր նշեին, վերջացնեին, սենց մի քիչ էֆեկտը կորումա new_year բացի այդ էլ ինչ նոր տարի առանց ձյուն կամ ձմեռ պապ???

Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը