Նոր տարվա գլխավոր խորհրդանիշներից մեկը տոնածառն է, որը թե մեծահասակների և թե փոքրերի մոտ միայն հաճելի զգացողություններ և հիացմունք է առաջացնում... և որքան այն լուսավոր և ճոխ է, այնքան գրավիչ է: Ստորև ներկայացված են աշխարհի տարբեր երկրնում 2012 թվականին զարդարված ամենաճոխ տոնածառերից մի քանիսը:
Փարիզ, Ֆրանսիա: Այս տարի լրանում է փարիզյան Galeries Lafayette հանրախանութ - երկնակամարի 100-ամյակը, ինչի առիթով Swarovski ընկերությունը տեղադրել է 21մ բարձրությամբ շքեղ տոնածառ: Ծառը զարդարված է 120 խոշոր բյուրեղներով, իսկ պատկերը լրացնում է հսկա փայլող աստղը:
Լոնդոն, Մեծ Բրիտանիա: Արդեն 60 տարի Բրիտանիայի մայրաքաղաքըը զարդարվում է Նորվեգիայի գաղթական - տոնածառներով: Ամեն տարի Օսլոն եղևնի է նվեր ուղարկում Լոնդոն որպես երախտագիտություն 2րդ համաշխարհային տարիներին վերջինիս օգնելու համար:$CUT$
Միլան, Իտալիա: 20մ բարձրությամբ ամանորյա ծառը քաղաքի համար ձեռք էր բերել ժամացույցի բրենդ Gagà Milano-ն:
Պրահա, Չեխիա: Քաղաքի կենտրոնական հրապարակում 1992 թվականին վերականգնված ավանդույթի համաձայն կանգնեցնում են երկրի գլխավոր տոնածառը, որն այս տարի ուներ 22մ բարձրություն և զարդարված էր 36 հազար լամպերով:
Սիդնեյ, Ավստրալիա: 21մ բարձրությամբ տոնածառը Martin Place հրապարակում տեղադրել են 12 աշխատող 8 աշխատանքային օրվա ընթացքում: Ծառը զարդարված է 58 հազար LED և 90 սպիտակ լամպերով, 150 աստղերով:
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա: Գինեսի ռեկորդների գրքում գրանցված տոնածառ` 85մ բարձրություն, 543 տոննա քաշ: Մեկնաբանություններն ուղղակի ավելորդ են...
Նյու-Յորք, ԱՄՆ: Եթե համարենք այս քաղաքը աշխարհի մայրաքաղաք, ապա այստեղ կանգնեցված եղևնին կարող է համարվել մոլորակի "գլխավոր տոնածառ": 24մ բարձրության եղևնու գագաթը զարդարված է 3մ-ոց Swarovski աստղով` բաղկացած 25 հազար բյուրեղներից: Ի դեպ, տոնազառի տեղադրման ու զարդարման աշխատանքները տևել են 1200 ժամ: