Ուրբաթ, 27 Դեկ 24, 03:18

Հետապնդելով իր սեփական շահերը անհատն ավելի գործուն ձևով է ծառայում հասարակության շահերին, քան այն դեպքում, երբ գիտակցաբար է ձգտում այդ անել: Ադամ Սմիթ

Գլխավոր » Բլոգեր » Տոներ և օրեր » Սուրբ Ծնունդն աշխարհի տարբեր ծայրերում
Սուրբ Ծնունդն աշխարհի տարբեր ծայրերում
Տոներ և օրեր | Բլոգգեր` KinoPause | 16 Դեկ 12 12:57

Սուրբ Ծնունդն աշխարհի տարբեր ծայրերում
Սուրբ Ծնունդը նույն ձևով չի տոնվում աշխարհի տարբեր մասերում, օրինակ, ասենք, Ստոկհոլմում, Մեքսիկայում կամ Աթենքում: Տարբեր են նաև պատրաստվող ճաշերն ու աղցանները:
Իսպանացիները Սուրբ Ծննդյան գիշերն ուտում են ավանդական նուշով ապուր, սխտորով և կիտրոնով համեմված ձուկ, հնդկահավ, նուշով ու մեղրով նուգա:
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան գիշերն անպայման պատրաստում են չոր մրգերով լցոնված ավանդական հնդկահավ: Իբրև անուշեղեն պատրաստում են դդումի տորթ, կարկանդակներ և այլ աղցաններ:
Իտալացիները պատրաստում են ավանդական հնդկահավ և "պանետտոն" կոչված չամիչով կարկանդակ:
Բրազիլացիները շատ են սիրում առատ կերուխում, հատկապես տոնական օրերին: Սուրբ Ծննդյան տոնին նրանք պատրաստում են իրենց նշանավոր ֆարոֆան` ալյուրով, ձվով, սխտորով և ձիթապտղով, կարամելով խոզապուխտ կամ հնդկահավ ու զանազան ազգային քաղցրավենիքներ:
Հունաստանում պատրաստում են հնդկահավ, որը մատուցում են գետնախնձորի և ընկույզով հացի հետ: Դարչինով, մեղրով և առատ յուղով ու կարագով պատրաստված խմորեղենները զարդարում են հույների սեղանը:
Ավստրալիայում Սուրբ Ծննդյան տոնին պատրաստում են հնդկահավ, որն ուտում են սառը վիճակում, ծովային մթերքներից պատրաստում են տարբեր աղցաններ և հանդեսն ավարտվում է ավանդական պուդինգով:
Ֆրանսիացիները պատրաստում են շագանակով հնդկահավ, ծովային մթերքներով հագեցած աղցաններ, կաղանդի բուրգեր: Նրանք հատկապես շատ են խմում գինիներ և ուտում նուրբ քաղցրավենիքներ:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6336 | date 5.0/4 | date սուրբ ծնունդ, ԱՄԱՆՈՐ, նոր տարի, 2013

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել