Հինգշաբթի, 04 Դեկ 25, 10:29

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ

Գլխավոր » Բլոգեր » Տոներ և օրեր » Նոր տարին տարբեր երկրներում
Նոր տարին տարբեր երկրներում
Տոներ և օրեր | Բլոգգեր` Hovhannes | 04 Դեկ 12 11:52

Նոր տարին տարբեր երկրներում
Նոր տարին այն եզակի տոնն է, երբ բոլոր մարդիկ առանց բացառության փորձում են հավատալ հրաշքների, ցանկություններ են պահում և նվերներ մատուցում...
 
Անգլիայում, բացի տոնածառից, տունը զարդարում են սպիտակ ծաղկեփնջերով:
 
Չեխոսլովակիայում Նոր տարվա գիշերը աղջիկները տնային մաշիկը գլխի վրայով գցում են դռան ուղղությամբ: Եթե մաշիկի ծայրն ընկնում է դեպի դուռը, այդ տարի կհայտնվի փեսացուն: Տոնական սեղանին պետք է լինի շոգեխաշած կաղամբ երշիկով, գետնածածան, սնկի արգանակ խաշխաշով ու մեղրով:
 
Ֆրանսիայում Նոր տարին իսկական "սպիտակ սիմֆոնիա" է, սեղանին` սպիտակ մոմակալներ, սպիտակ մոմեր, թաց մրգեր` շաղախված սպիտակ շաքարահյութով, սպիտակ գոգլի-մոգլի:
 
Իտալիայում նոր տարվա օրը աշխատում են մինչև ճաշ, ճաշից հետո զարդարում են տոնածառերը և պատրաստում նվերներ, որոնք հունվարի 7-ին բաժանում է ծեր կին Բեքինան: Հռոմում սեղանին պետք է լինի խորոված գառնուկ:
 
Լեհաստանում պետք է մատուցվի 13 ճաշատեսակ: Տոնական ընթրիքն սկսվում է ձկան ապուրով կամ սնկի արգանակով, ապա` կաղամբ սնկով, գետնածածան` քաղցր սուսով, վերջում կարկանդակ մրգահյութով, թարմ մրգերով:
 
Մեքսիկայում հյուրասենյակի կենտրոնում կախում են քաղցրավենիքով լի աման: Հյուրերը փակ աչքերով եթե կարողանան կոտրել ամանը, այդ տարի երջանիկ կլինեն:
 
Իրանում Նոր տարին սկսվում է մարտի վերջին` թնդանոթների և հրացանների համազարկերով, սեղաններին դրվում են ծլած հացահատիկ, ներկած ձվեր, սխտոր, քացախ:
 
Շոտլանդիայում հյուր գնացողներն իրենց հետ տանում են ածխի կտոր, որով ներկում են հատուկ վառարանը և տանտիրոջ կողմից ընդունվում են որպես բարեկամ:
 
Վիետնամում միմյանց դեղձենու ճյուղեր են նվիրում, նստում են խարույկների մոտ, զրուցում:
 
Բիրմայում Նոր տարվա օրը միմյանց վրա դույլերով ջուր են լցնում, չէ՞ որ շոգ է:
 
Գվինեայում փողոց են բերում փղեր, որոնք խորհրդանշում են հարստություն և հզորություն: Երթն ուղեկցվում է երգերով, պարերով, խաղերով:
 
Պորտուգալիայում սեղանին դնում են խաղող, ժամը 12-ին պոկում են 12 հատիկ և գալիք ամիսների համար ցանկություններ մտածում:
 
Կրետե կղզում տուն մտնող առաջին մարդն իր հետ բերում է քար, նստում վրան և բարեմաղթում. "Թող այս քարի մեծությամբ ոսկի մտնի այս տունը":
 
Քենիայում Ամանորը տոնում են ջրի մեջ: Այդ օրը լողանում են գետերում, լճերում, նավարկում են մակույկներով, երգում և ուրախանում:
 
Ցեյլոնում Նոր տարին նշվում է ապրիլին, բերքահավաքն ավարտելուց հետո: Ամենուրեք անջատվում է էլեկտրական լույսը, վառվում են ճրագները, տոնը տևում է երկու օր, կանգ է առնում տրանսպորտը:
 
Գանայում սեղանի զարդը աքլորի մսից պատրաստված ճաշն է:Գիշերը տներից ճիչ է լսվում, դրանով դուրս են վանում անցած տարվա վատը:
 
Պանամայում պատուհաններից ալյուր ու ջուր է թափվում:
 
Կոլումբիայում փողոցներում հայտնվում են մեծ տիկնիկներ, որոնք գուշակում են, թե ինչ է սպասվում եկող տարում: Երբ սկսվում է Նոր տարին, տիկնիկները պայթում են, բոլորը համբուրվում, երգում ու պարում են:
 
Հնդկաստանում Նոր տարին տոնվում է մի քանի անգամ. հյուսիսում նշվում է ապրիլին, հարավում` մարտին, Քերալա նահանգում` հունիսին, արևմուտքում` հոկտեմբերին: 5 օր առաջ կազմակերպվում են շքերթներ: Երիտասարդները Նոր տարվա օրը գնում են մեծերի մոտ, շնորհավորում, ստանում մաղթանքներ:
 
Սիրիայում Նոր տարվա նախօրյակին մի մեծ աքաղաղ բաժանում են 12 մասի, գիշերը թողնում դրսում և վաղ առավոտյան տարեցները դրանցով գուշակություններ են անում:
 
Ուելսում հին տարվա վերջին վայրկյանին դռները լայն բացում են և դուրս թողնում հին տարին: Ներս է մտնում Նոր տարին:
 
Եթովպիայում Նոր տարին դիմավորում են սեպտեմբերի կեսերին, երբ տոնում են բերքահավաքի ավարտը: Մեծ խարույկի շուրջը կազմակերպվում են շքերթեր, խաղեր, պարեր:
 
Սուդանում Ամանորի խորհրդանիշը կանաչ ընկույզն է: Այն գտնելու ցանկությունը համարվում է Ամանորի ամենալավ մաղթանքը:
 
Հունաստանում Նոր տարին նշվում է հունվարի 8-ին: Այդ օրը "իշխանության" գլուխ են անցնում կանայք, տղամարդիկ զբաղվում են խոհանոցով, երեխաների խնամքով, իսկ կանայք օրն անցկացնում են սրճարաններում` մի գավաթ գինու շուրջ:
 
Ճապոնիայում դեկտեմբերի 31-ին, զանգերի 108 ղողանջով ազդարարվում է Ամանորը: Վերջին զանգից հետո շտապում են քնել, արթնանում են վաղ առավոտյան, խոնարհվում ծագող արևին և սկսում տոնախմբությունները: Կերակրացանկը հիմնականում կազմված է մակարոնից, որը խորհրդանշում է երկարակեցություն, բրնձով թխվածքաբլիթ, որը լիության խորհրդանիշն է:
 
Էկվադորում հնամաշ հագուստից պատրաստում են ծղոտով լցված անցած տարվա խրտվիկլակ, բերանին՝ ծխամորճ, ձեռքին՝ ձեռնափայտ և դնում են տան առաջ: Կեսգիշերին սկսում են կարդալ "Անցած տարվա կտակը", որում թվյարկում են ընտանիքի հոգսերը, որոնցից կուզենային ազատվել: Կտակը մտցնում են խրտվիլակի ծոցն ու վառում: Հին տարին կորչում է բոցերի մեջ:
 
Ֆիջի արշիպելագի 320 կղզիներից 160-ում Նոր տարին դիմավորում են ամենից շուտ:
 
Գիտելիքների շտեմարան, Ալբերտ Փարսադանյան

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 8326 | date 4.8/5 | date հետաքրքիր, նոր տարի, ԱՄԱՆՈՐ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել