Բոլորը սիրում են կրկնել, որ Ձմեռ Պապը հեքիաթ և հորինվածք է, սակայն իրականում Ձմեռ Պապը իրական պատմական դեմք է: 4-րդ դարում ապրել է Սբ. Նիկոլայ Հրաշագործը, ով հրաշքներ է գործել Փոքր Ասիայում: Ժամանակի ընթացքում այս մարդու մասին հյուսվում են բազմաթիվ լեգենդներ և հորինվածքներ: Շուտով նա սկսեց ներկայացվել որպես բարի պապիկ, ով ուրախացնում է երեխաներին և նրանց նվիրում է նվերներ, եթե, իհարկե, նրանք խնդրում են նրան: Նա հավաքական կերպար է և տարբեր երկրներում ունի տարբեր անվանումներ.
Ավստրիայում նրան անվանում են Սուրբ Նիկոլայ:
Ալտայում՝ Սոոկ-Թաադակ, իսկ Ֆրանսիայում` Պեր Նոել:
Բրազիլիայի Ձմեռ պապը հայտնի է Պապայ Նոյել անվանումով:
Հունգարիայինը՝ Միկուլաշ:
Գերմանիայում Ձմեռ պապիկը կոչվում է Վայնախթսման:
Դանիայում՝ Յուլետոմտե, իսկ Իտալիայում՝ Բաբբո Նատալլե:
Չինաստանի Շանդան Լաոժենը մեր Ձմեռ պապիկն է:
Հոլանդիայում նա հայտնի է Սանդերքլասս անունով:
Նորվեգիայում նրան կոչում են Յուլենիսսեն:
Լեհաստանում՝ Սուրբ Նիկոլայ, Ռումինիայում՝ Մոշ Ջարիլե:
Յակուտիայում Ձմեռ պապիկը` Դեդ Դիլն է , իսկ Ձյունանուշը՝ Խարչանան: