Կիրակի, 22 Դեկ 24, 06:24

Մարդը ծեր չէ այնքան ժամանակ, քանի դեռ ափսոսանքները չեն փոխարինել երազանքներին: Ջոն Բերրիմոր

Գլխավոր » Բլոգեր » Տոներ և օրեր » Ի՞նչ է խորհրդանշում օձը տարբեր երկրներում
Ի՞նչ է խորհրդանշում օձը տարբեր երկրներում
Տոներ և օրեր | Բլոգգեր` ArmEco | 21 Դեկ 12 13:26

Ի՞նչ է խորհրդանշում օձը տարբեր երկրներում
Օձը աշխարհի գրեթե բոլոր երկրներում համարվում է կարևոր խորհրդանիշ: Մի կողմից օձի կերպարը կապված է մահվան հետ, իսկ մյուս կողմից` այն խորհրդանշում է վերածնունդ, իմաստություն, հզորություն:
Չինական հեքիաթներում օձերը երբեմն իրենց փրկիչներին մարգարիտներ էին նվիրում: Չինացիները հավատում էին, որ օձի կաշին հարստություն է բերում:
Ճապոնական դիցաբանության մեջ օձի կերպարը կապվում է կին աստվածների հետ, մասնավորապես "Հավերժ մոր" կերպարի հետ: Ներկայում օձը համարվում է երկարակեցության և խելամտության խորհրդանիշ:
Հին դարերում հնդիկները հավատում էին, որ օձը փղի ու կրիայի հետ հանդիսացել է աշխարհի հենարանը: Հազարագլուխ Անանդա օձը Հին Հնդկաստանում հանդիսացել է պտղաբերության խորհրդանշան: Դա է պատճառը, որ ժամանակակից Հնդկաստանում կոբրան խորհրդանշում է երջանիկ ամուսնություն:
Ըստ հունական առասպելի, Զևսը մարդկանց հավերժ երիտասարդություն պարգևող միջոց է տալիս, սակայն մարդիկ չկամեցան այդ անգին պարգևը տանել իրենց ուսերի վրա ու դրեցին ավանակի վրա, վերջինս էլ այն տվեց օձին: Ու այդ օրվանից մարդիկ ծերանում են, իսկ օձերը մնում են միշտ երիտասարդ:
Աֆրիկյան հեքիաթներն ու լեգենդները պատմում են առաջին մարդկանց մասին, ովքեր կարող էին օձերին նման փոխել իրենց կաշին ու հավերժ ապրել:
Շումերական առասպելներից մեկում Գիլգամաեշ անունով մեկը ջրի հատակին հայտնաբերում է հավերժ երիտասարդության ծաղիկը: Բայց, մինչ Գիլգամաեշը լողանում էր, օձը գողանում է այդ ծաղիկն ու միանգամից երիտասարդանում` իր վրայից գցելով հին կաշին: Համարվում է, որ այդ օրվանից օձերը ձեռք են բերել անմահություն, իսկ մարդիկ այդպես էլ մնացել են մահացու էակներ:
Հին աշխարհում օձը համարվել է օջախի պահապան: Այդ մասին են վկայում Պոմպեի պեղումների ժամանակ շատ տների պատերին հայտնաբերված տարբեր օձերի պատկերները:

Ընդհանուր առմամբ, օձը բարդ խորհրդանիշ է: Այն խորհրդանշել է ինպես մահ, այնպես էլ` անմահություն, ինչպես չար, այնպես էլ` բարի: Իսկ օձի` երկու մասի բաժանված լեզուն խորհրդանշում է ինչպես թույնի վնասակարությունը, այնպես էլ այն նույն թույնի օգտակարությունը, որը կիրառվում է բժշկության մեջ: Օձը նաև գիտելիք է և ուժ, ճկունություն ու խորամանկություն, այն նաև չարություն է ու վնաս: Օձը միմյանց հակասող երևույթների խորհրդանիշ է:

«Շրջապատ» շաբաթաթերթ

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6137 | date 5.0/3 | date 2013, օձի տարի, նոր տարի, օձի խորհրդանիշը, ԱՄԱՆՈՐ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել