Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ
Տունն ու տոնածառը զարդարելիս չարժե ընդօրինակել ուրիշներին. տունը հարկավոր է զարդարել ոչ թե չոր կանոններով, այլ զգացմունքներով ու երևակայությամբ: Եվ որքան հեռուն է ձգվում ձեր երևակայությունը, այնքան յուրօրինակ ու անկրկնելի է դառնում ձեր տոնական զարդարանքը:
Ջրային օձի տարին դիմավորելիս ամենանախընտրելին ընտանեկան հարմարավետ մթնոլորտն է: Օձի տիեզերական տարրը, ըստ արևելյան հորոսկոպի, կրակն է: Ուստի, տանը բոցկլտացող բուխարին կամ վառվող մոմերը կլինեն լավագույն զարդարանքը: Երկար, ձևավոր մոմերն` իրենց մոմակալներով, շատ տեղին են հենց այս առիթի համար: Կարող եք ընտրել ոլորուն մոմեր, որոնք գալարվող օձերի տեսք կունենան:
Տոնածառը զարդարեք փայլփլուն խաղալիքներով և արծաթագույն փաթիլներով: Կայծկլտացող գունավոր լույսերը պետք է եղևնու գագաթից օձագալար իջնեն մինչև ներքևի ճյուղերը: Տանը կարելի է տեղադրել ապակյա արձանիկներ, կարող եք օձի տեսքով նկարներ պատրաստել և փակցնել պատերին ու պատուհաններին:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է