Երեքշաբթի, 21 Հնվ 25, 13:56

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ

Գլխավոր » Բլոգեր » Տոներ և օրեր » Ամանորյա գուշակություններ
Ամանորյա գուշակություններ
Տոներ և օրեր | Բլոգգեր` ArmEco | 26 Դեկ 12 14:40

Ամանորյա գուշակություններ
Եթե Ամանորի գիշերն ինչ-որ բան գտնեք, ողջ տարին անսպասելի նվերներ կստանաք:
 
Ում բաժին հասնի շշի մեջ եղած շամպայնի վերջին կաթիլները, նոր տարում նա մեծ հաջողություններ կունենա:
 
Եթե ձեր տուն պատահաբար անծանոթ է հյուր եկել, ընդունեք նրան ձեր ընկերախումբ և նոր տարում երջանկությունը ձեզ կայցելի: Ասում են` Ձմեռ Պապն այդկերպ ստուգում է մեր մարդասսիրությունը: Եթե այդպես լինի, ուրեմն կյանքում հաճելի փոփոխությունների սպասեք:
 
Ափսեի կամ ոչ խոր թասի մեջ ջուր են լցնում և այն դնում դուրսը, տան շեմին` այնտեղ թողնելով Ամանորի ողջ գիշերը: Առավոտյան գուշակում են. եթե սառույցը սուր-սուր փշեր ունի, բարի տարի է լինելու, հավասար սառույցը` հանգիստ տարի է կանխագուշակում, իսկ եթե ջուրն ալիքաձև է սառել, կլինի և վիշտ, և ուրախություն, փոս ընկած սառույցն այնքան էլ լավ տարի չի գուշակում:
 
Ամանորյա գիշերը փոքրիկ թղթերի վրա գրեք ձեր ամենաբաղձալի ցանկությունները, ծալեք դրանք և դրեք բարձի տակ: Հունվարի 1-ին արթնանալով, բարձի տակից վերցրեք առաջին իսկ թուղթը` ըստ ցանկության: Թղթում որ ցանկությունը լինի, այն էլ գալիք տարում կիրականանա:
 
Ամանորյա գիշերը (ժամը 12-ին) ինչ-որ ցանկություն պահեք մտքում և մտովի կենտրոնացեք դրա վրա: Եթե նոր տարում ձեզ առաջին զանգահարողը տղամարդ լինի, ձեր ցանկությունը կկատարվի, եթե կին լինի` չի կատարվի:
 
Չեխիայում Ամանորի գիշերը խնձորը կտրում են լայնքով, և եթե խնձորի մեջ կորիզը աստղիկի տեսք ունենա, ուրեմն գալիք տարին երջանիկ կլինի:
 
Մոմով և փրփրագինիով: Շամպայնի տասնութերորդ բաժակը պարպելուց, հայելու մոտ մոմ դնելուց և լույսը մարելուց հետո` ակնապիշ նայեք հայելու արտացոլանքին: Եթե ձեզ ոչինչ տեսնել այդպես էլ չհաջողվի, փորձեք վառել մոմը: Հայելում դուք դեմք կտեսնեք: Որքան էլ դժվար, բայց փորձեք ամեն դեպքում կռահել` թե ում դեմքն է և ինչ է դիմատիրոջ անունը: Եթե, ի վերջո, երրորդ փորձից այնուամենայնիվ դա ձեզ հաջողվի, աշխատեք գուշակության բուն իմաստին հաղորդակից լինելու նկատառումներով` փորձը կրկնել շամպայնի մեկ այլ շիշ "ցամաքեցնելուց" հետո…
 
Ոսկրով: Ամանորը դիմավորելուց և ձեզ այցելած հյուրերին ճանապարհելուց հետո, ափսեների պարունակությունը մի դատարկեք: Ուշադիր զննեք, թե որ ափսեում են ոսկորներն ավելի շատ: Կռահեք, թե հյուրերից ով էր այդ տեղում նստել: Դրանից հետո արդեն այդ մարդու"չար ոտքը" ձեր շեմից կտրեք…Կտրեք ընդհանրապես: Գուշակության այս ձևը ձեզ կօգնի, որ ուշ սննկանաք…
 
Մազերով: Դեկտեմբերի 31-ի կամ հունվարի 1-ի գիշերը` հարմար, գեղեցիկ տարայի մեջ ջուր լցրեք, ավելացրեք մի պտղունց մոխիր, աղ ու շաքարավազ: Ձեր մազերից մի 3-4 հատ ոլորեք, նույնքան էլ սիրելիի կամ ամուսնու մազերից: Առավոտյան նայեք մազերի դիրքին. եթե միացել են` միասին եք լինելու, եթե առանձնացել են` ապա դուք էլ իրարից հեռու կլինեք:
 
Մազերով (կանանց համար): Նոր տարվա առաջին իսկ օրը վերցրեք ձեր ամուսնու կոստյումը: Մանրազնին ուսումնասիրեք այն: Երկար մազ գտնելուն պես` փորձեք կռահել, թե ումը կարող է լինել այն: Եթե այդ մազը ձերն է, ուրեմն` բարեբախտություն է: Եթե պարզվի, որ այն ձեր ամուսնու կին ղեկավարինն է, ուրեմն` ձեր ամուսնու "բլից" կարիերան ապահովված է: Եթե պարզվի, որ մազը ձեր ամուսնունն է, ապա նրան անհապաղ վարսավիրանոց ուղարկեք :))

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 8766 | date 5.0/2 | date նոր տարի, օգտակար, գուշակություն, գուշակում, 2013, ապագա, ԱՄԱՆՈՐ, հետաքրքիր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել