Երեքշաբթի, 03 Դեկ 24, 20:13

Գիտելիքը և միայն գիտելիքն է մարդուն դարձնում ազատ ու մեծ: Դմիտրի Իվանովիչ Պիսարևը

Գլխավոր » Բլոգեր » Խորհուրդներ » Ամանորյա առակ երջանկության մասին
Ամանորյա առակ երջանկության մասին
Խորհուրդներ | Բլոգգեր` Karen85 | 02 Հնվ 13 18:18

Ամանորյա առակ երջանկության մասին
Անտառի եզրին երկու եղևնի էր աճել։ Մեկը դարձել էր գեղեցկուհի. բարձր էր, բարեկազմ, սաղարթախիտ։ Նրա ընկերուհին համեստորեն մի կողմ էր քաշվել. գեղեցիկ չէր, ոչ էլ բարեկազմ, ճյուղերն էլ՝ այսկողմ-այնկողմ ցցված։ Գեղեցկուհի եղևնին հպարտանում էր ու կարծում, թե իրենից լավն ու խելացին ողջ աշխարհում չկա։
Եկավ ձմեռը։ Մարդիկ սկսեցին անտառ գալ փայտի։ Մի անգամ էլ նրանք կտրեցին ծուռումուռ ծառը։ Գեղեցուհին չարակամորեն ասաց.
- Ահա տեսնում ես, ես այդպես էլ գիտեի, որ նրանք ուզում են կտրել քեզ. նրանք չէին համարձակվի ինձ ձեռք տալ. ես ամբողջ անտառի զարդն եմ։
- Կապրենք, կտեսնեք,- ասաց մյուս եղևնին,- ժամանակը ցույց կտա։
Եվ ժամանակը ցույց տվեց. Ամանորից հետո նրանք հանդիպեցին աղբահորում։ Հպարտ գեղեցկուհին սկսեց արտասվել ու բողոքել մարդկանցից այն պատճառով, որ նրան կտրել են տոնի համար, հետո դեն նետել։ Ծուռումուռ եղևնին հանգստացրեց նրան.
- Իզուր ես բարկանում։ Դու պետք է դա կանխատեսեիր։ Աշխարհում ուրիշներին օգտակար լինելուց ավելի հաճելի բան չկա։ Դու դժգոհում ես, որովհետև հիասթափվել ես. դու քո մասին մեծ կարծիք ունեիր. այնքան էիր հպարտանում քո գեղեցկությամբ, որ երբ հույսերդ չարդարացան, հիասթափվեցիր ու տխրեցիր։ Իսկ ես մտածում էի՝ ինչ կարող է և ինչ չի կարող լինել։ Ես այնքան էլ չեմ հիասթափվել, դրա համար էլ երջանիկ եմ։
- Դու երջանի՞կ ես։ Դու տգեղ ես և այն էլ աղբահորում ու երջանի՞կ ես,- բղավեց գեղեցկուհին։
- Այո,- հանգիստ շարունակեց մյուսը,- սկսած այն պահից, երբ ինձ կտրեցին, ես չեմ դադարել օգտակար լինել. ես ուղենիշ էի փողոցի եզրին, մարդկանց ճանապարհ էի ցույց տալիս, ինձ երջանիկ էի զգում, իսկ հիմա ավելի երջանիկ եմ։
- Ինչո՞ւ։
- Իմ մոտով բազմաթիվ մարդիկ էին անցնում, մի տղա ամեն անգամ հանգստանում էր ինձ մոտ։ Ես էլ ամեն օր հետևում էի, թե երբ է հասնելու ինձ մոտ՝ ճանապարհից հանգստանալու։  Մենք միմյանց ընտելացել էինք, ընկերացել իրար հետ։ Ես տեսնում էի նրա ժպիտը, ուրախանում էի նրա հետ ամեն հանդիպումից։ Ես երջանիկ էի։
- Կուզեի քո փոխարեն լինել։ Ինչի՞ս է պետք գեղեցկությունս։ Այն ժամանակ էլ այն ոչ ոքի համար օգտակար չէր։
- Նայի՛ր,- ընդհատեց նրան ծուռումուռ եղևնին,- ահա այն տղայի հայրն է մոտենում։
Տղամարդը, տեսնելով երկու եղևնիները, մտածեց. «Ի՜նչ լավ է։ Երկու եղևնի գտա, երևի բավական է վառարանը վառելու համար»։
Տունը, ուր նրանց բերեց տղամարդը, մի քանի օր էր, չէր տաքացվում։ Տղան էլ հիվանդ էր։
- Հիմա արդեն տաք կլինի,- ասաց հայրը՝ կտրելով գեղեցիկ եղևնու ճյուղերը։
Եվ ծուռումուռ եղևնին լսեց՝ ինչպես գեղեցկուհին շշնջաց. «Վերջապես ես էլ եմ երջանիկ»։

Աղբյուր՝ http://youandworld.am/
 
view 7294 | date 5.0/3 | date հետաքրքիր, առակ, խորհուրդներ, երջանկություն, նոր տարի, օգտակար, ԱՄԱՆՈՐ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել