Հինգշաբթի, 26 Դեկ 24, 18:19

Մարդկանց հետ շփվելու ունակությունը նույնպիսի ապրանք է, ինչպես և սուրճը կամ շաքարավազը: Եվ այդ ունակության համար ես պատրաստ եմ վճարել ավելի շատ, քան ցանկացած այլ բանի համար աշխարհում: Ջոն Ռոկֆելեր


Ընդհանուր եկամուտ (общий доход, total income). 1) հարկատուի համախառն եկամուտը բոլոր աղբյուրներից: Ներառում է ոչ միայն ընթացիկ, այլև անցած տարի­ների եկամտի վրա հիմնված աղբյուրներից հարկման տարում ստացված եկամուտը, 2) ընդհանուր դրամական հասույթ, որը հավասար է վաճառված ապրան­քի  քանակի և միավորի՝ գնի արտադրյալին:

Ընդհանուր ծախքեր (общие издержки, gross charge). հաստատուն (արտադր­վող արտադրանքի ծավալից չկախված) և փոփոխուն (արտադրության ծավալից կախված) ծախսերի ամբողջությունը, լրիվ ծախքերը:

Ընդհանուր կապիտալ (общий капитал, total capital). հիմնական (առաջնային) և լրացուցիչ (երկրորդային) կապիտալների, առաջին և երկրորդ մակարդակի կապի­տալների գումարը:

Ընդհանուր պահուստներ (суммарные резервы, total reserves). բոլոր ավանդ­ները և այլ միջոցները, որոնք հաշվարկվում են պարտադիր պահուստների պահանջ­ները (նորմատիվը) հաշվարկելու ժամանակ: Ընդգրկում են կենտրոնական բանկում առևտրային ավանդները (դեպոզիտները) և կանխիկ թղթադրամներն ու մետաղա­դրամ­ները բանկի դրամապահոցում: Պարտադիր և ավելացուկային պահուստների հանրագումարն է:

Ընթացիկ ակտիվներ (текущие активы, current assets). 1) հաշվապահական հաշվառ­ման տերմին, այն ակտիվները նշանակելու համար, որոնք մշտապես շրջա­նառ­վում են ձեռնարկատիրական գործունեության ընթացքում, սովորաբար իրացվում կամ սպառվում են նախորդ հաշվեկշիռը կազմելու պահից մեկ տարվա ընթացքում: Ընթացիկ ակտիվները պետք է տարբերել հիմնական միջոցներից (ֆոնդերից) և այլ ակտիվներից, որոնք ձեռք են բերվում մշտական օգտագործման համար: Դրանք անվանվում են նաև շրջանառու ակտիվներ: Կազմված են կանխիկ դրամից, դեբ­իտո­րական պարտքերից, շրջա­նառու միջոցներից, ավանդ­ների որոշ տեսակներից, արժե­թղթերից, անավարտ արտադրությունից, հիմնական և օժան­դակ նյութերից (ներառյալ վառելիքը և կանխավճարները) և հնարավոր է, առևտրային վարկում ներդրումներից տարբերվող ներդրումներից: Ընթացիկ ակտիվները պարբերաբար շրջանառվում են ձեռնարկության գործունեության ընթացքում, երբ հումքը գնվում է, վերածվում պատրաստի արտադրանքի և վաճառվում, 2) դրամական միջոցները, ինչպես նաև ակտիվների այն տեսակները, որոնք, սպասվում է, որ կվերածվեն դրամի, կվաճառվեն կամ կսպառվեն մեկ տարվա ընթացքում (հեշտ իրացվող արժեթղթեր, դեբիտորների հաշիվներ, ապրանքա-նյութական արժեքներ, կանխավճարային ծախսեր):

Ընթացիկ արժեք (текущая стоимость, present value). 1) ապագա վճարում­ների կամ մուտքերի արժեքը ներկա պահին՝ բերված (դիսկոնտավորված) այս կամ այն տոկոսադրույքի (բարդ տոկոսների) հիման վրա: Օրինակ, 100 դրամ գումարը, որը պետք է ստացվի 40 տարի անց, այսօր, 10% դրույքի դեպքում, արժե մոտա­վորապես 38.55 դրամ, 2) ակտիվի արժեքը՝ հաշվի առած մաշվածքը, երբեմն նշա­նակում է հաշվեկշռային արժեք, 3) համաձայն ՀՀ հաշվապահական հաշվառման մասին օրենսդրության, ընթացիկ (վերականգման) արժեքի դեպքում, ակտիվները գրանցվում են դրամական միջոցների այն գումարի չափով, որը կվճարվեր, եթե ներկա պահին միևնույն կամ համանման այլ ակտիվ ձեռք բերվեր, պարտավորու­թյունները գրանցվում են դրամական միջոցների այն գումարի չափով, որն անհրա­ժեշտ կլիներ ներկա պահին առաջացող միևնույն պարտավորու­թյունները մարելու համար:

Ընթացիկ եկամուտ (текущий доход, current income). տարեկան շահութա­բաժնի կամ տոկոսների հարաբերությունը արժեթղթի փոխարժեքին:

Ընթացիկ զուտ արժեք (чистая текущая стоимость, net present value). որևէ նա­խագծի (օրինակ՝ գործարանի կամ էլեկտրոկայանի շինարարության) արժեքը, որը հաշ­վարկ­վում է նրա ապագա գործունեության ընթացքում ստացվելիք եկամուտ­ներից հանելով նա­խագծի իրականացման հետ կապված ամբողջ ծախսերը: Եթե ընթացիկ զուտ արժեքը դրա­կան է, ապա նախագիծը եկամտաբեր է: Ապագա ծախ­սերը և եկամուտները պետք է բերվեն տվյալ պահի արժեքի՝ այս կամ այն տոկո­սադրույքի (բարդ տոկոսների) հիման վրա: Ընթացիկ զուտ արժեքի հաշվարկը բարդ է և ոչ հուսալի՝ ապագա տոկոսադրույքների անորոշության պատ­ճառով: Նախագծի եկա­մտաբերությունն ավելի հեշտ է գնահատել ծախսերի ետգնման ժամկետը որոշելով:

Ընթացիկ իրացվելիության գործակից (коэффициент текущей ликвидности, current ratio, current liquidity ratio). ֆինանսական գործակից, որը հաշ­վարկ­վում է կազմակերպության ընթացիկ ակտիվների և ընթացիկ պարտավորու­թյուն­ների հարաբերու­թյամբ: Կազմակերպության շրջանառու կապիտալի բավարա­րու­թյան և ընթացիկ պահին ֆինանսական վիճակի կայունության ցուցանիշ է (սովո­րաբար բավարար է համարվում 2:1 հարաբերակցությունը): Համաձայն ՀՀ բանկային օրենսդրության, բանկի ընթացիկ իրացվելությունը` դա նրա բարձր իրացվելի ակ­տիվների և ցպահանջ պարտավորությունների հարաբերությունն է: Համապատաս­խան հիմնական տնտեսական նորմատիվի մեծությունը (նվազագույն մեծությունը) ներ­կայումս սահմանված է 80%:

Ընթացիկ ծասխեր (текущие расходы, current expenditure). 1) ամենօրյա օգտագործ­ման և սպառման համար ապրանքների ու ծառայությունների վրա կա­տար­ված դրամական ծախսերը, որոնք արտացոլվում են ընթացիկ հաշիվներում, 2) տվյալ ժամանակաշրջանում, տվյալ պահին իրականցվող և վճարվող ծախսերը, 3) բանկերի և այլ կազմակերպությունների կողմից կատարվող փոքր ծախսերը, որոնք չեն փոխհատուցվում հաճախորդների կողմից:

Ընթացիկ հաշիվ (текущий счет, current account). 1) բանկային հաշիվ, որտեղից հաճա­խորդը կարող է ցանկացած պահին դրամ հանել (ԱՄՆ-ում համար­ժեքն է չեկային հաշիվը): Թույլ է տալիս դուրս գրելու չեկեր, հաճախորդին կատա­րելու առօրյա ընթացիկ վճարումներ չեկերի միջոցով, ստանալու կան­խիկ դրամ և միջոցներն ազատ օգտագործելու այլ ձևերով: Սովորաբար տոկոսաբեր հաշիվներ չեն: Ընթացիկ հաշիվ կարող է բացվել նաև ֆիզիկական անձի, կազմակերպու­թյունների մասնաճյուղերի, բյուջետային հիմնարկու­թյուն­ների համար: Դրամական միջոց­ներն այդ հաշվից կարող են հեշտությամբ հանվել: Եթե հաշվում արտացոլվում են նաև փոխատվական գործառնություններ, ապա այն կոչվում է կոնտո­կորենտային հաշիվ, 2) երկու կազմակերպությունների միջև փոխհարաբերություն­ների հաշիվ, որում արտացոլվում են նրանց միջև միջոցների, ապրանքների և այլնի շարժը, 3) հաշիվ, որում արտացոլվում են կազմակերպությունների ստորաբաժանումների միջև փոխա­դարձ վճարում­ները և պարտքերը, 4) հաշիվ, որում գրանցվում են ընկերակ­ցության որևէ անդամի կողմից կատարված բոլոր գործառնությունները, որոնք անմիջապես չեն վերաբերում ընկերակցության կապիտալում նրա բաժնեմասին, 5) երկրի վճարային հաշվեկշռի մի մասը, որում գրանցվում են կապիտալի շարժի հետ չկապված գործառնու­թյունները: Ընդգրկում է առևտրային հաշվեկշիռը, ներմուծումը, արտահանումը, միակող­մանի փոխանցումները, օտարերկրյա ներդրումների գծով տոկոսները և այլ եկամուտները:

Ընթացիկ հաշվի գործարքներ (գործառնություններ) (операции связанные с текущим счетом, current account transections). վճարային հաշվեկշռի հասկացու­թյուններից մեկը: Ընթացիկ գործառնությունների հաշվում արտացոլուվում են ապ­րանքների, ծառայու­թյունների, եկամուտների ու տրանսֆերտների հետ կապված բոլոր տիպի գոր­ծառ­նու­­թյունները: Համաձայն ՀՀ օրենսդրության, ընթացիկ հաշվի գործորքներ են համարվում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև կատարվող վճարումները (գործարք­ները), անկախ դրանց գումարային մեծությունից, որոնք, բացառությամբ ներքոհիշյալ (գ) կետում սահմանված դեպքերի, կապված չեն կ0ապիտալի շարժի հետ և ներառում են՝ ա) ապրանքների, աշխատանքների և ծառայու­թյունների ներմուծման կամ արտահանման հետ կապված վճարումները, ինչպես նաև կար­ճաժամկետ վարկերի տրամադրումը, բ) փոխառությունների դիմաց վճարվող տոկոսները, ինչ­պես նաև ներդրումներից ստացված զուտ եկամուտը  (շահույթը), գ) փոխառությունների մայր գումարի մարմանը կամ ուղղակի ներդրում­ների ամորտիզացիային ուղղված փոքրա­ծավալ գումարների վճարումները, դ) անձնական կամ ընտանեկան ծախսերը հոգալու նպա­տակով փոքրածավալ գումար­ների փոխանցումները: Ընթացիկ հաշվի գործարքները, կողմերի համա­ձայնությամբ, կարող են իրականացվել ՀՀ դրամով կամ արտարժույթով, չեկերով, քարտերով, ինչպես  նաև բանկային պրակտիկայում կիրառվող վճարումների այլ եղանակ­ներով:

Ընթացիկ պարտավորություններ (текущие обязательства, current liabili­ties). գումարներ, որոնք կազմակերպությունը պարտք է պարտատերերին և ենթակա են վճար­ման մեկ տարվա կամ գործառնական մեկ ցիկլի ընթացքում: Դրանց մարումը սովորաբար շոշափում է ընթացիկ ակտիվները: Այս պարտավորություններին սովո­րա­բար վերաբերում են ստանձնած պարտավորությունները, հաշվեգրված կամ հայ­տա­րարագրված պարտավո­րու­թյուն­ները (ներ­առ­յալ կարճաժամկետ փոխառու­թյուն­ները), այսինքն՝ այն բոլոր պարտավորություն­ները, որոնց մարման ժամկետը պետք է վրա հասնի, և որոնք պետք է վճարվեն ըստ պահանջի կամ համենայնդեպս ենթա­դրվում է, որ կվճարվեն մեկ տարվա ընթացքում:

Ընտրանքի ռիսկ (селективный риск, --risk). պորտֆելը ձևավորելիս արժե­թղթերի մյուս տեսակների համեմատ ներդրումների համար արժեթղթերի ոչ ճիշտ ընտրության վտանգը: Այս ռիսկը կախված է արժեթղթերի ներդրումային որակների ոչ ճիշտ գնահատման հետ: Ընտրանքի ռիսկի ամենաընդհանուր գնահատման համար խորհուրդ է տրվում օգտագործել արժեթղթերի տեսակներից կախված ռիսկերի փոփոխության սանդղակ:

Ընտրության ազատություն. նյութական ռեսուրսների և փողի սեփականատերերի ազատ իրավունքը դրանք օգտագործելու իրենց հայեցողությամբ, աշխատողների ազատ իրավունքը զբաղվելու ցանկացած աշխատանքով, որին նրանք ընդունակ են, սպառողների ազատ իրավունքը սեփական եկամուտները ծախսելու իրենց համար նախընտրելի (լավագույն) նպատակով:

Ըստ ներկայացնողի արժեթուղթ (ценная бумага на предъявителя, bearer security). արժեթուղթ, որի վրա սեփակա­նատիրոջ անունը նշված չէ, որը թույլ է տա­լիս դրա շրջանառությունն իրականացնել, ձեռքից-ձեռք փոխանցել` առանց գրանց­ման: Թողարկող ընկերությունը այդպիսի արժեթղթերի սեփականատերերի ոչ մի ռեեստր չի վարում: Այսպիսով, նման արժեթղթի գծով հիմ­նական գումարը և տոկոս­նե­րը (կամ շահութաբաժինները) վճարվում են նրան, ով փաս­տացի տիրապետում է արժեթղթերին կամ դրանց սերտիֆիկատին: Դա` անսովոր պրակտիկա է, քանի որ արժեթղթերի մեծ մասը գրանցվում է և դրանց նկատմամբ սեփականության իրավուն­քի ապացույցը այդ արժեթղթերի սեփականատերերի ռեեստրում սեփականատիրոջ անվան (անվանման) ներառելն է: Ըստ ներկայացնողի արժեթղթերը սովորաբար պահ­վում են սեյֆերում և հաճախ դեպոնացվում են բանկերում: Շահութաբաժինները, որ­պես կանոն, վճարվում են սերտիֆիկատներին կցված կտրոնների ներկայացման հիման վրա:
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել