Երեքշաբթի, 03 Դեկ 24, 20:31

Դրամի արժեզրկումը` առանց օրինական հիմքի պատիժ կիրառելու միակ ձևն է… Միլթոն Ֆրիդման


Ոչ բանկային բանկ (небанковский банк, nonbank bank). 1) առևտրաարդյո­ւ­նա­բերական մոնոպոլիայի ֆինանսա-վարկային ստորաբաժանում (դուստր ընկերու­թյուն), 2) ԱՄՆ-ում՝ վարկային կազմակերպություն, որը կամ միայն ընդունում է ավանդներ, կամ միայն տրամադրում է վարկեր և, հետևապես, չի ընկնում բանկի լրիվ սահմանման տակ, 3) ՌԴ-ում՝ վարկային կազմակերպություն, որն իրավունք ունի իրականացնել դաշնային օրենքով նախա­տեսված առանձին բանկային գործառնու­թյուններ։ Ոչ բանկային վարկային կազմակեր­պու­թյունների համար բանկային գոր­ծառ­նությունների թույլատրելի համակցությունները սահմա­նում է Ռուսաստանի բանկը։

Ոչ դիսկրեցիոն գանձարանային քաղաքականություն. հարկային մուտքերի զուտ ծավալի մեծացում (կրճատում), որն առաջանում է ՀԱԱ-ի աճի ժամանակ և նպաստում տնտեսության կայունացմանը:

Ոչ իրացվելի ակտիվներ (неликвидные активы, illiquid assets). ակտիվներ, որոնք դժվարությամբ են արագ ի­րաց­վում, կարելի է առանց դրանց սկզբնական ար­ժեքի էական կորստի փոխարկել կանխիկ դրամական մի­ջոցների՝ միայն երկա­րատև ժամանակաշրջանի ընթացքում, ի տարբերություն բարձր իրացվելի ակտիվների: Ոչ իրացվելի ակտիվները կարող են փոխարկվել կանխիկ դրամի, սակայն արժեքի մեծ կորուստներով: Հիմնական միջոցները (ֆոնդերը), օրինակ, հանդի­սանում են ոչ իրաց­վելի ակտիվներ: Անվանվում են նաև` "դանդաղ" ակտիվ:

Ոչ նյութական ակտիվներ (нематериальные активы, intangible assets). ակտիվներ, որոնք չունեն ֆիզիկական մարմնավորում, սակայն ունեն իրական արժեք՝ առաջին հերթին ակտիվը տիրապետողի համար: Այդպիսի ակտիվներից են կազմակերպու­թյան վարկի և գործարար կապերի պայմանական արժեքը, մտավոր սեփականությունը, արտոնագրերը, հեղինակային իրավունքները, առևտրանշանները ապահովագրական պոլիս­ները և այլն: Ամենից անտեսանելի և անշոշափելի ոչ նյութական ակտիվները, հավանաբար, կազմակեր­պության վարկն ու գործարար կապերն են, քանի որ դրանց առկայությունը չի ամրագրվում որևէ փաստաթղթում և դժվար է գնահատել դրանց առևտրական արժեքը: Սակայն դրանք հաճախ շահույթի կարևոր գործոն են դառնում:

Ոչ պարբերական ռիսկ (несистематический риск). ընդհանրական հասկացություն, որը միավորում է կոնկրետ արժեթղթի հետ կապված ռիսկերի բոլոր տեսակները: Ոչ պարբերական ռիսկը դիվերսիֆիկացվող ռիսկ է: Այն կարելի նվա­զեցնել, մասնավորապես, այնպիսի արժեթղթի (ըստ տեսակի, թողարկողի, թողարկ­ման պայմանների և այլն) ընտրությամբ, որն ապահովում է պարբերական ռիսկի ըն­դու­նելի մեծություններ: Ոչ պարբերական ռիսկի մակարդակը` դա տվյալ ֆինանսա­կան գործիքի որակի գնահատականն է:  

Ոչ ստանդարտ ակտիվ (нестандартный актив, non-conforming asset)hամա­ձայն ՀՀ բանկային օրենսդրության, ոչ ստանդարտ են դասակարգվում այն ակտիվները, որոնք չաշխատող են 91-180 օր, և որոնց գծով պայմանագրային պարտավորությունները չեն կատարվում՝ կապ­ված փո­խա­ռուի (պարտապանի) ֆինանսական վիճակից կամ նրա պարտ­քը մարե­լու ունակությունից: Ոչ ստանդարտ ակտիվների մեջ նե­րառ­վում են՝ ա) ժամկետային ակտիվները, որոնց մարումը ժամկետում հնա­րավոր չէ փոխառուի (պարտապանի) դրամական միջոցների ան­բավարար հոս­քի պատճառով.  բ) սեփական կապիտալի և ներգրավված միջոցների միջև հա­րա­բե­րակ­ցության՝ բանկի կող­մից սահ­մանված ներքին կանոնակարգին համաձայն, ան­բա­վա­րար աստիճան ունե­ցող փոխա­ռուի (պարտապանի) վար­կե­րը, կանխավճարները և փո­խա­ռուի (պար­­տա­պանի) նկատ­մամբ այլ պահանջները. գ) այն ակտիվները, որոնք փոխառուն (պարտապանը) չի կա­րող մարել նախնական պայմանավորվածության համա­ձայն, և որոնք փոխա­ռուի ֆինանսական ոչ բարվոք վիճակի հետ­ևանքով վերանայում­նե­րի ու դրանց շուրջ տարվող բանակ­ցու­­թյունների առարկա են: Այ­սինքն` ակ­տի­վի մարման առաջ­­նային աղբյուրները բավարար չեն, և բանկը պետք է դի­մի դրա մարելու երկրորդային աղբյուրներին, որ­պիսիք են՝ գրա­վի, գույքի վաճառքը, պայմանների վերանայումը (վե­­րաֆի­նան­սավորումը) կամ կապի­տալի նոր աղբյուրների հայ­թայ­թու­մը և այլն: Ոչ ստանդարտ ակտիվներն ունեն ակն­հայտ թերություններ, որոնք վտան­գում են պարտքի ամբողջությամբ մարելը: Ոչ ստանդարտ ակտիվներին կարող են դասվել նաև այն ակտիվ­ները, որոնց հետ կապ­ված է սովորականից ավելի մեծ ռիսկ՝ կապված փո­խառուի ընթացիկ ֆինանսական տեղեկատվության կամ գրավի վե­րա­բերյալ համար­ժեք փաստա­թղթերի բացակա­յության հետ: Ոչ ստանդարտ ակտիվի համապատասխան դասակարգումը պար­զելու հա­մար պետք է հաշվի առնել նաև հետևյալ գործոնները՝ ա) ակտիվի սպասարկման պայմանների շարունակական վե­րա­նայում­ները (վերաձևակերպումները) առանց դրա զգալի մարման. բ) փոխառուի (պարտապանի) կողմից ավելի նպաստավոր պայ­ման­նե­րով ակտիվի մարման վերաբերյալ առաջարկով հան­դես գալը՝ կապ­ված վերջինիս ֆինանսական վիճակի հետ. գ) ոչ համարժեք գրավի առկայությունը:

Ոչ տարիֆային արգելքներ. արգելքներ (բացառությամբ մաքսային հարկերի), որոնք կիրառում են պետությունները երկրների միջև առևտուրը  խոչընդոտելու  նպատակով. հատուկ լիցենզիաներ,  ապրանքների որակի չհիմնավորված ստանդարտներ, մաքսային ընթացակարգի իրականացման ժամանակ բյուրոկրատական քաշքշուկ և այլն:

Ոչ փաստաթղթային արժեթղթեր (бездокументарные ценные бумаги, gold card)արժեթղթեր, որոնք գոյութոյւն ունեն, ոչ թե թղթային կրիչի վրա փաստաթղթի ձևով, այլ ամրագրված են համակարգիչի հիշողության մեջ կամ նման այլ եղանակով:

Ոսկու սերտիֆիկատ (золотой сертификат, gold certificate)1) փաստա­թուղթ, որը բանկը տրամադրում է ավանդատուին և հավաստում է բանկում ոսկու ավանդադրման մասին: Ոսկու սերտիֆիկատը կարելի է ազատորեն բանկում փո­խարկել դրանում նշված ոսկու քանակի կամ դրանով ստանալ ոսկու նշված քանակին համարժեք դրամական գումար՝ շուկայական գնով: 2) ՌԴ-ում. պետական արժեթուղթ, որն առաջին անգամ բաց է թողնվել շուկա 1993թ.: Սերտիֆիկատի անվանականը հավասար է 10կգ, 0.9999 հարգի, գործողության ժամկետը՝ 1 տարի: Սերտիֆիկատի տիրոջ եկամուտը կազմում է գնման գնի և մարման գնի տարբե­րությունը: Սերտի­ֆիկատի տերեր կարող են լինել իրավաբանական և ֆիզիկական անձինք: Վաճառքի նպատակներով նախատեսված է բանկերի կողմից սերտիֆիկատի մաս­նատում (100գ. ոչ պակաս): Սերտիֆիկատի գծով յուրաքանչյուր եռամսյակ վճարվում է տոկոս, որը հաշվարկվում է որպես ԼԻԲՕՌ եռամսյա տոկոսադրույք՝ գումարած 3%: Ոսկու սերտիֆիկատի տոկոսավճարները և մարման գումարը հաշվարկելիս անվանականն ընդունվում է հավասար Լոնդոնի մետաղների բորսայում ոսկու գնին: Արժեթուղթը մարվում է, տիրոջ ցանկությամբ, դրամով կամ ոսկով, կամ փոխարինվում է պետական արժեթղթերով:
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել