Շաբաթ, 21 Դեկ 24, 18:51
Կարելի է ընդունել որևէ գաղափարի օգտակարությունը, բայց և այնպես չկարողանալ օգտվել նրանից: Գյոթե


Տարադրամի կուրս. արտասահմանյան տարադրամի մեկ միավորի դիմաց ազգային տարադրամով վճարվող գին. կուրս, որով մի երկրի թղթադրամը փոխանակվում է մի այլ երկրի թղթադրամով:

Տնային տնտեսություն. մեկ կամ մի քանի անձից բաղկացած տնտեսական միավոր, որը տնտեսությանը մատակարարում է ռեսուրսներ և դրանց դիմաց ստացած եկամուտներով ձեռք բերում իր պահանջմունքների բավարարման համար անհրաժեշտ նյութական բարիքներ և ծառայություններ:

Տնտեսական աճ. 1. արտադրական հզորությունների աճ օգտագործվող արտադրության գործոնների ծավալների մեծացման կամ տեխնիկայի ու տեխնոլոգիայի կատարելագործման միջոցով. 2. կամ արտադրանքի իրական ծավալի (ՀԱԱ), կամ էլ բնակչության մեկ շնչին ընկնող արտադրանքի իրական ծավալի աճ:

Տնտեսական աճի  գործոններ. տնտեսական աճ ապահովող աղբյուրներ, որոնք բաժանվում են երեք խմբի. 1.առաջարկի գործոններ (բնական ռեսուրսների քանակ և որակ, աշխատանքային ռեսուրսների քանակ և որակ, հիմնական կապիտալի ծավալ, տեխնոլոգիա), 2. պահանջարկի գործոններ, 3. բաշխման գործոններ: 

Տնտեսական արդյունավետություն. հազվագյուտ ռեսուրսների ծախսերի և դրանց օգտագործման արդյունքում արտադրված ապրանքների ու ծառայությունների ծավալի առնչություն: Ռեսուրսների նվազագույն ծախքերով որոշակի արժեքի արդյունքի ստացում: Ապրանքների և ծառայությունների արտադրության առավելագույն ծավալի ստացում՝ որոշակի արժեքի ռեսուրսների կիրառմամբ:

Տնտեսական շահույթ. ֆիրմայի  ընդհանուր  եկամուտը՝  հանած նրա բոլոր տնտեսական ծախքերը. "զուտ շահույթ" և "գերշահույթ" տերմինների հոմանիշը:

Տնտեսական ռեսուրսներ. հողը, աշխատանքը, կապիտալը և ձեռնարկատիրական ունակությունը, որոնք օգտագործվում են ապրանքների և ծառայությունների արտադրության ժամանակ:

Տնտեսական ցիկլ. մի շարք տարիների ընթացքում տնտեսական ակտիվության մակարդակի վերելքների և վայրէջքների կրկնությունը:

Տնտեսական քաղաքականություն. տնտեսական գործընթացներին որոշակի ուղղություն տվող միջոցառումների համակարգ՝ ցանկալի արդյունքների հասնելու կամ ոչ ցանկալի երևույթներից խուսափելու նպատակով:

Տոկոսադրույքի էֆեկտ. գների մակարդակի բարձրացումը (իջեցումը) տանում է փողի նկատմամբ պահանջարկի բարձրացմանը (իջեցմանը), բարձրացնում (իջեցնում) է տոկոսադրույքը և արդյունքում կրճատում (մեծացնում) ծախսերի ընդհանուր ծավալը երկրում:

Տրանսֆերտային վճարումներ. վճարում կառավարության կամ ֆիրմայի կողմից տնային տնտեսությանը կամ ֆիրմային (փողի, ապրանքների կամ ծառայությունների ձևով), որի փոխարեն վճարողն անմիջականորեն ապրանքներ կամ ծառայություններ չի ստանում: Գոյություն ունեն տրանսֆերտային վճարումների երեք տարածված ձևեր. սուբսիդիաներ, մասնավոր ձեռնարկատերերի   պետական պարտքի տոկոսների վճարումներ, սոցիալական կարիքների համար պետական դրամական վճարումներ (թոշակներ, նպաստներ և այլն):

Տրաստային գործառնություն. երբ բանկը համաձայնագրերի հիման վրա իրականացնում է մասնավոր անձանց ունեցվածքի ժամանակավոր կառավարում, եթե նրանք զրկված են դրա իրավունքից (այրի կին, անչափահաս), առավելագույն շահույթ ստանալու նպատակով կապիտալի կառավարում (արժեթղթերի, անշարժ գույքի գնում), գանձապահարաններում թանկարժեք իրերի և այլ արժեքների պահպանում և այլն:
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել