Երեքշաբթի, 03 Դեկ 24, 20:28

Եթե դուք կարող եք գտնել ուղի առանց որևէ խոչընդոտների, ապա այն ամենայն հավանականությամբ ոչ մի տեղ չի տանում: Էռնեստո Չէ Գևարա


Ճանաչում (признание, потверждение, acknoledgment). 1) ստո­րագրու­թյուն փաստաթղթի վրա, որը վավերացված է իրավասու անձի կողմից, 2) գրավոր ծանուցում առ այն, որ դրամը ստացվել է և կարող է անմիջապես վճարվել, 3) այն բանի հաստատումը, որ ներկայացվել է հենց այն փաստաթուղթը, որը հարկավոր է:

Ճանապարհային չեկ (дорожный чек, traveler’s check, traveler’s cheque). վճարային փաստաթուղթ, ճանապարհորդի չեկ (վճարագիր), որը ճանապարհորդը վերցնում է իր երկրում և կարող է կանխիկացնել արտասահմանում: Ճանապարհային չեկն իրենից ներկայացնում է դրամական պարտավորություն` նշանակված գումարը վճարել չեկի տիրոջը, որի ստորագրության նմուշը դրվում է Ճանապարհային չեկի վրա դրա վաճառքի պահին: Վճարման ներկայացնելիս չկի տերը պետք է կրկին ստորագրի չելի վրա:

Ճեղքվածք (разрыв, gap). 1) ֆինանսական ռեսուրսների պակաս, օրինակ, ար­տա­­քին պարտքի սպասարկման համար պետության միջոցների անբավարարությու­նը, 2) ակտիվների և պարտավորությունների միջև ժամկետային խզումը, 3) բանկի ակտիվ­ների և պարտավորությունների նոր գնահատականների միջև տարբերու­թյու­նը, որը սովորաբար հաշվարկվում է արժեթղթերի ժամկետայնության մի քանի միջա­կայքերի համար: Դրական ճեղքվածքն առաջանում է այն ժամանակ, երբ կար­ճա­ժամկետ ակ­տիվները գերազանցում են կարճաժամկետ  պարտավորությունները, իսկ բացասա­կան ճեղքվածքը` հակառակ դեպքում, 4) շուկայում գոր­ծարքների  բացակա­յության հետևանքով գների մեջ խզումը, ապրանքի գնի անսպասելի կտրուկ փո­փո­խությունը, որի դեպքում ընթացիկ օրվա նվազագույն գինը բարձր է նախորդ օրվա առավե­լագույն գնից (գների աճ) կամ ընթացիկ օրվա առավելագույն գինը ցածր է նա­խորդ օրվա նվազագույն գնից (գների անկում):

Ճեղքվածքի կառավարում (управление гэпом, гэп-менеджмент, gap mana­gement). 1) տոկոսադրույքների փոփո­խության նկատմամբ զգայուն ակտիվ­նե­րի և պարտավորությունների որոշումը 2) ակտիվների և պարտավորությունների ժամկե­տայ­նության հսկումը` դրանց միջև ցանկալի հարաբերակցություն պահպա­նելու նպատակով: Բանկի ակտիվների ու պարտավորությունների ժամկետային կա­ռուց­վածքի որոշումը և գնահատումը իրացվելիության կառավարման կարևորագույն տար­րերից է: Բանկ­ե­րը պարտավոր են ճիշտ գնահատել իրացվելի միջոցների պա­հան­ջարկը և առա­ջարկը: Նրանք կարող են բախվել իրացվելի միջոցների նկատմամբ պահանջարկի բավարարման լուրջ հիմնախնդիր ունենալու դեպքում, թեկուզև ձևա­կա­նորեն լինեն վճարունակ:

Ճեղքվածքի վերլուծություն (анализ гэпа, гэп-анализ, gap analysis). 1) տո­կո­սադրույքների նկատմամբ ակտիվների և պարտավորությունների զգայակա­նու­թյան չափման հնարքը  (տեխ­նիկան). 2) ներգրավված և տեղաբաշխված միջոցների՝ ժամկետային կառուց­վածքի որոշումը, 3) որոշակի տեսակի ապրանքների նկատմամբ սպառողների կողմից ներկայացվող բոլոր հայտնի պահանջների և դրանք բավարա­րե­լու համար տվյալ ապրանքների որակական տվյալների աղյուսակային ներկայաց­ման սխեմա: Այդպիսի սխեման բացահայտում է գոյություն ունեցող ցանկացած խզում, և, այդպիսով, ցույց է տալիս, թե ինչպիսի նոր արտադրանքներ կարող են բա­վարարել չիրացված պա­հանջները:
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել