Երեքշաբթի, 03 Դեկ 24, 20:29

Հազար մղոն երկարությամբ ճանապարհը սկսվում է առաջին քայլից: Լաո Ցզի


"Թանկ" փողերի քաղաքականություն. շրջանառության մեջ փողի զանգվածը կրճատելու կամ սահմանափակելու քաղաքականություն:

Թանկ դրամ (փող, дорогие деньги, tight money, dear money)բարձր տոկոսներով տրվող վարկեր: Իրավիճակ, երբ կենտրոնական բանկն իրականացնում է այնպիսի դրամավարկային քաղաքականություն, որն ուղղված է բանկային համա­կարգի միջոցով տնտե­սություն մտնող դրամի քանակի սահմանափակմանը: Դրանով փորձ է արվում կրճատել փոխա­ռությունների գումարային ծավալը, և այդպիսով զսպել գնաճը: Սովորաբար կիրառվում է տնտեսական ակտիվության աճի պայման­ներում: Տե’ս նաև՝ էժան դրամ (փող), թանկ դրամների (փողերի) շուկա:

Թանկ դրամների (փողերի) շուկա (рынок дорогих денег, tight money  mar­ket). իրադրություն, երբ դրամի (փողի) առաջարկը փոքր է դրա պահանջարկից, որի հետևանքով աճում են  վարկերի  տոկոսադրույքները: Տե’ս նաև՝ թանկ դրամ (փող):

Թղթադրամ (бумажные деньги, paper money). 1) հատուկ թղթի վրա տպագրված դրամանիշներ, որոնք համարվում են օրինական վճարամիջոց: Թղթադրամները, ըստ էության, հանդիսանում են պայմանական դրամ, քանի որ դրանց իսկական արժեքը, որը չափվում է դրամանիշի, բանկնոտի պատրաստման վրա կատարված ծախսերով, շատ անգամ փոքր է դրամանիշի վրա նշված անվանական արժեքից: Դրանք օգտա­գործվում են շնորհիվ իրենց էժանության և դրանցով շարջանառություն կատա­րելու հարմարա­վետու­թյան: Իրենց պատ­մական զարգացման ընթացքում թղթա­դրամները փոխարինել են մետաղա­դրամ­ներին: Ունեն կեղծումից պաշտպանվելու մի քանի աստի­ճաններ: Թղթա­դրամները շրջանառության մեջ փոխարինում են լիարժեք փո­ղին՝ ոսկուն և արծաթին, օժտված են հարկադիր փոխարժեքով: Շրջանառության մեջ թողարկվում են պետության (սովորաբար կենտրոնական բանկի) կողմից՝ իր ծախ­սերը ծածկելու համար, 2) բանկնոտներ և արժեթղթերի ցանկացած տեսակներ (չեկ, փոխանցելի մուրհակ և այլն), որոնք  կարող են օգտագործվել դրամի (փողի) փոխա­րեն՝ նույնիսկ եթե օրինական վճարամիջոց չեն:

Թղթակից բանկ (банк-корреспондент, corresponded bank)1) բանկ, որը թղթակ­ցա­յին հարաբերությունների պայմանագրի հիման վրա կատարում է վճա­րում­ներ, հաշվարկ­ներ, այլ գործառնություններ մեկ այլ բանկի հանձնարարու­թյամբ և նրա հաշվին:՝ Հանձնա­րա­րականները կատարելու համար թղթակից բանկերը բացում են հատուկ թղթակցային հաշիվներ (հաշվով թղթակից) կամ հաշիվներ են բացում երրորդ բանկում (թղթակիցներ առանց հաշվի): Թղթակից բանկը մյուս բանկերի գործակալն է, նրանց համար կատարում է որոշակի ծառայություններ, այդ թվում՝ պահում է հաշիվ՝ հաշվարկների համար, կատարում է չեկային հաշվանցում, արտար­ժութային և այլ գործոռնություններ: Որպես կանոն, տարբե­րում են թղթակից բանկեր միջազգային հարաբերություններում (բանկ-գործընկերը գտնվում է այլ պետությու­նում) և թղթակից բանկեր մեկ երկրում (տեղական թղթակից բանկեր): Հայրենական բանկի և այլ պետությունում գտնվող թղթակից բանկի միջև կարող են գոյություն ունենալ երկու տեսակի հարաբերություններ՝ բանկը ազգային բանկի հաշվին հաշվի կրեդիտին հաշվեգրում է գումարներ վճարման հանձնարարականներով և համա­պատասխանաբար դեբետագրում է իր մոտ բացված օտարերկրյա թղթակից բանկի հաշիվը, տվյալ երկրի բանկը և օտարերկրյա բանկը միմյանց մոտ հաշիվներ չեն վարում, այլ փոխանակվում են հսկիչ փաստաթղթերով, 2) բանկ, որը հանդես է գալիս որպես ավան­դատու մեկ այլ բանկի նկատմամբ:

Թղթակցային հաշիվ (корреспондентский счет, correspondent account)հա­շիվ, որում արտացոլվում են կնքված թղթակցական պայմանագրի հիման վրա այլ բանկի հանձնարա­րականով և նրա հաշվին տվյալ բանկի կատարած հաշվարկները: Բացվում են առավելապես այն բանկերի միջև, որոնք ակտիվորեն իրականցնում են փոխանցումներ, ակրեդիտիվներ, ինկասացիոն և ապրանքների ու ծառայությունների դիմաց հաշվարկների գծով այլ գործառնություններ: Տարբերվում են "լորո" և "նոստրո" թղթակցային հաշիվներ: "Նոստրո" հաշիվը մի բանկում հանդիսանում է թղթակից բանկի "լորո" հաշիվ: Թղթակցային հաշիվները կարող են բացվել ինչպես փոխադարձության, այնպես էլ միակողմանի հիմքի վրա, որը որոշվում է մեկը մյուսի համար կատարվելիք հանձնարարականների ծավալով, միջազգային հաշվարկ­ներում մասնակցության աստիճանով: Մեկ այլ բանկի դեպոզիտները (ավանդները) պահող բանկը դրանք հաշվառում է իր հաշվեկշռում որպես պարտք "լորո" հաշվով (տվյալ բանկում թղթակցային հաշիվների մնացորդ): Այդ բանկերում ավանդներ ունեցող բանկը դրանք հաշվառում է որպես ակտիվներ "նոստրոհաշվով (թղթակից բանկերի մոտ): Թղթակցային հաշիվներով վճարումները կատարվում են կամ հաշվի մնացորդի սահմաններում կամ էլ հաշվի մնացորդի գերազանցումով՝ հաշվի գծով վարկ (օվերդրաֆտ) տրամադրելու հաշվին: Տե’ս նաև՝ թղթակցային հարաբերություններ:

Թղթակցային հարաբերություններ (корреспондентские отношения, cor­res­­pon­­dent relations). բանկերի միջև պայմանագրային հարաբերություններ, որոնց նպատակը կողմերից մեկի կողմից մյուսի հանձնարարականով վճարումներ և հաշ­վարկ­ներ կատարելն է: Հաստատվում են ինչպես երկրի ներառում, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող բանկերի միջև թղթակցական պայմանագրի հիման վրա: Թղթակցական պայմանագրով, մասնավորապես, որոշվում են հաշվարկների արժույթը, երրորդ երկրների հաշիվներին միջոցների մնացորդի փոխանցման կանոն­ները, հաշվի լրացման կարգը, միջնորդավճարի չափը և այլ պայմաններ: Բանկերը  պայմանավորվում են նաև, թե ինչպիսի հաշիվներով պետք է տեղի ունենան փոխադարձ հաշվարկները, փոխանակում են պաշտոնատար անձանց ստորագրու­թյուն­ների նմուշների և կնիքների քարտերը, հեռագրական բանալիները, կոմիսիոն վարձատրության սակագները և այլ փաստաթղթեր: Միմյանց միջև թղթակցային հարա­բերություններ հաստատած բանկերն միմյանց անվանում են թղթակիցներ: Թղթա­կիցների ցանցի առկայությունն ազատում է օտարերկրյա մասնաճյուղեր (բաժանմունքներ) ստեղծելու անհրաժեշտությունից, իսկ փոքր բանկերի համար տալիս է դեպի մեծածախ ֆինանսական շուկաներ մուտք գործելու հնարավորություն: Համաձայն ՀՀ բանկային օրենսդրության, բանկերը և օտարերկրյա բանկերի մասնա­ճյուղերը պարտավոր են ՀՀ դրամով թղթակցային հաշիվ բացել ՀՀ կենտրոնական բանկում: Նրանք կարող են ՀՀ դրամով և արտարժույթով թղթակցային հաշիվներ բացել և վարել: Հաշվի բացման մասին սպասարկվող բանկը պար­տավոր է հինգ բանկային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել ՀՀ կենտրոնական բանկին:
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել