Հինգշաբթի, 26 Դեկ 24, 18:23

Կառավարման ամբողջ արվեստը նախ և առաջ նպատակ ունի մեծացնել ուրիշների ակտիվությունը: Լի Յակոկա


Սալդո. ձեռնարկության դրամական մուտքերի և ծախքերի տարբերություն որոշակի ժամանակահատվածում, երկրի արտահանման և ներմուծման ծավալների տարբերություն:

Սակագին. 1) ծառայությունների վճարման համար սահմանված գին, 2) աշխատանքի վարձաչափ, 3) մաքսային գանձման չափ:

Սահմանափակ պատասխանատվություն. կորուստների առավելագույն չափի սահմանափակում ըստ նախապես հաստատված մեծության. կորուստների առավելագույն գումարը, որ կարող են կրել կորպորացիայի  տերերը (բաժնետերերը), հավասար է նրանց կողմից բաժնետոմսերի փաթեթի համար վճարված գումարին:

Սանացիա. պետական և բանկային միջոցառումների համակարգ` ուղղված ձեռնարկությունների ֆինանսական վիճակի բարելավմանը և սնանկացումների կանխմանը:

Սեյի օրենքը. մակրոտնտեսական սկզբունք, ըստ որի ապրանքների և ծառայությունների արտադրությունը (առաջարկը) ստեղծում է իրեն հավասար ամբողջական պահանջարկ:

Սենյորաժ. թղթադրամի էմիսիայից ստացվող եկամուտ:

Սոցիալական ապահովություն. պետության կողմից սոցիալապես անապահով խավերին տրվող օգնություն, որն արտահայտվում է ծերության թոշակների, նպաստների, հիվանդներին ու երեխաներին տրվող աջակցության տեսքով և այլն:

Սպառման գրաֆիկ. գրաֆիկ, որը ցույց է տալիս տնային տնտեսությունների սպառողական ապրանքների վրա կատարած ծախսերի դինամիկան` հարկերը վճարելուց հետո մնացած եկամուտների տարբեր մակարդակների պայմաններում:

Սպառման միջին հակվածություն. հարկերը վճարելուց հետո մնացած եկամուտի այն մասը, որը տնային տնտեսությունները ծախսում են սպառողական ապրանքների և ծառայությունների վրա:

Սպառման սահմանային հակվածություն. սպառման բաժինը հարկերը վճարելուց հետո մնացած եկամուտի ցանկացած փոփոխության մեջ. որոշվում է սպառման փոփոխության և հարկերը վճարելուց հետո մնացած եկամուտի փոփոխության հարաբերությամբ:

Սպառողական ապրանքներ. մարդկանց  անմիջական պահանջմունքները բավարարող ապրանքները և ծառայությունները:

Սպառողական պարտք. պարտք, որը գոյանում է ապառիկ առևտրի դեպքում և ստիպում կրճատել ընթացիկ սպառողական ծախսերը:

Ստագնացիա. տնտեսության լճացում, որը նախորդում կամ ուղեկցում է անկմանը:

Ստագֆլյացիա. ինֆլյացիա, որն ուղեկցվում է արտադրության ծավալների կրճատմամբ (ստագնացիայով) և գործազրկության բարձր մակարդակով. գների և գործազրկության մակարդակների  միաժամանակյա բարձրացում:

Ստատիկ տնտեսություն. 1) տնտեսություն, որտեղ ռեսուրսների առաջարկը, տեխնիկան, տեխնոլոգիան անփոփոխ են, որտեղ որևէ ապրանքի աճ նշանակում է մյուսի կրճատում, պահանջում է ռեսուրսների տեղափոխություն մի ճյուղից մյուսը, իսկ տեղաշարժը կատարվում է արտադրական հնարավորությունների կորի երկայնքով, 2) տնտեսություն, որտեղ զուտ ինվեստիցիաների ծավալը հավասար է զրոյի, իսկ համախառն, մասնավոր, ներքին ինվեստիցիաները հավասար են ամորտիզիացիոն հատկացումներին:

Ստվերային  տնտեսություն. տնտեսական պրոցեսներ, որոնք թաքցվում են դրանց մասնակիցների կողմից, չեն վերահսկվում պետության կամ հասարակության միջոցով, չեն ֆիքսվում  պետական վիճակագրությամբ: Ստվերային տնտեսությունն ընդգրկում է հակաօրինական, արգելված գործունեությունը, հարկերից խուսափելու նպատակով քողարկված ոլորտը և ոչ ֆորմալ, հաշվարկման չենթարկվող գործարքները, որոնք պայմանավորված են դրանց անհատականությամբ, անձնական, ընտանեկան բնույթով, կամ չափորոշիչների բացակայությամբ:
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել