Երկուշաբթի, 30 Դեկ 24, 20:07

Մարդիկ ցանկանում են ղեկավարվել, ամեն կերպ խուսափելով պատասխանատվությունից: Դուգլաս Մակ-Գրեգորի, X տեսություն


Ռեզիդենտ բանկ (банк-резидент, resident bank). բանկ, որը ստեղծվում է տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կար­գով և գործում է այդ երկրում՝ անկախ այն բանից, թե ովքեր են բանկի մասնակիցները՝ ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ։

Ռեգրեսիվ հարկ. հարկ, որի միջին դրույքը իջնում (բարձրանում) է հարկ վճարողի եկամտի մեծանալուն (իջնելուն) զուգընթաց:

Ռեյթինգ (рейтинг, rating). գնահատում, դասի, կարգի կամ կատեգորիայի վերագրում: Փոխառուի վարկունակության, արժեթղթերի թողարկողների վճարունա­կության ցուցանիշ է՝ բառերի համակցության կամ թվանշանների ձևով: Հաշվարկվում է փոխառուի նախկին վարկային պատմության, տարբեր ֆինանսական ցուցանիշ­ների, ըստ հուսալիության արժեթղթերի գնահատման պայմանական ցուցանիշների համակարգի հիման վրա: Պետու­թյունների վարկային ռեյթինգը նրանց վարկու­նակության գնահատում է կախված վարկերը չվերադարձնելու ռիսկի աստիճանից: Առավել հաճախ ռեյթինգը կիրառվում է արժեթղթերի, գլխավորապես, պարտատոմ­սերի նկատմամբ: Իրագործվում է հատուկ մասնագիտացված ֆիրմաների կողմից՝ կազմակերպության մասին հանգամանալից տեղեկատվության հիման վրա: Կողմնո­րոշիչ է ծառայում ներդրողների համար: Ցանկացած ռեյթինգի որոշման համար օգտագործվում են մեծ թվով ցուցանիշներ, ինչպես նաև ոչ տնտեսական բնույթի տեղեկու­թյուններ:

Ռենտային եկամուտներ. տնտեսությունը հողային ռեսուրսներով ապահովող անձանց եկամուտը:

Ռիսկ (վտանգ) (риск, risk). որոշակի վնաս կրելու կամ օգուտը բաց թողնելու հավանականությու­նը, համապատասխան եկամուտը ստանալու անվստահությունը: Եթե հնարավոր է նկարա­գրել կորուստները և հաշվել դրանց տեղի ունենալու հավանակա­նությունը, ապա այդպիսի ռիսկը կոչվում է ապահո­վագրե­լի ռիսկ: Հրդեհը, կողոպուտը, ճանապարհա­տրանս­պորտային պատահարը, ապահովագերլի ռիսկեր են, քանի որ ապահովագրական ընկերությունը կարող է հաշվել դրանց հավանականությունը և ապահովա­գինը: Եթե ռիսկն այնքան հազվադեպ է, որ հնարավոր չէ հաշվել դրա հավանականությունը, ապա ոչ մի ապահովագրող չի համաձայնվի ապահովագրել այն: Այդպիսի ռիսկը կոչվում է անապա­հովագրելի ռիսկ: Առուծախի պայմա­նագրերում վնասի կամ կորուստի ռիսկը փոխանցվում է սեփականության իրավունքի հետ միասին: Բանկերն իրենց գործունեության ընթացքում առնչվում են մի շարք ռիսկերի հետ, այդ թվում անվճարունակության (կամ սնանկացման), իրացվելիության, վարկային, տոկոսային, արտարժութային, գործառնական, վճարային համակարգի, շուկայական, քաղաքական, գնաճի (սղաճի), ինսայդերական (բանկի հետ կապված անձանց), շահույթ չստանալու, չարաշա­հումների, օրենսդրական դաշտի փոփո­խության ռիսկ: Ըստ ռիսկի գործունեության միջավայրի և ազդեցության ոլորտի բանկային ռիսկերը կարելի է բաժանել երկու խմբի՝ արտաքին և ներքին: Արտաքին ռիսկերի խմբում ներառվում են բանկի գործու­նեության ընթացքում առաջացող այն ռիսկերը, որոնք կապված չեն բանկի ներքին կազմակերպչական աշխատանքների, գործունեության կազմակերպման հետ, սակայն թողել են իրենց ազդեցությունը բանկի ֆի­նան­սական գործունեության արդյունքների վրա: Ներքին ռիսկերն առաջանում են բանկի գործունեու­թյան ընթացքում և կապված են նրանց կողմից իրականացվող գործարքների տեսակներով:

Ռիսկային ակտիվներ (рисковые активы, risk assets). 1) բանկային բոլոր ակտիվ­ները, որոնք տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան չունեն ռիսկի զրոյական գործակից: Համաձայն ներկայումս գործող օրենսդրության, ՀՀ տարած­քում գործող բանկերի համար ռիսկի զրոյական գործակիցներ ունեն ՀՀ կենտրո­նական բանկի կանոնակարգ 2-ով սահմանված համապատասխան ակտիվ­ները, 2) բանկային ակտիվները, որոնց արժեքը ենթարկվում է փոփոխությունների՝ կապված շուկայական իրադրության և ակտիվների որակի փոփոխությունների հետ:

Ռիսկի կառավարում (управление риска, risk management). ռիսկը նվազա­գույնին հասցնելու համար ընկերությունների, բան­կերի և ֆիրմաների կողմից կիրառ­վող մեթոդների, գործիքների, միջոցառումների և գործո­ղությունների ամբողջու­թյունը: Տար­բեր տեսակի ռիսկերի փոքրացման ընթացակարգեր, որոնց հետ բանկը (ընկերությունը, ֆիրման) առնչ­վում է իր գործունեության ընթացքում: Գոյություն ունեն ռիսկերի կառավարման հետևյալ հիմնական մեթոդները` ռիսկի դիվերսիֆի­կա­ցիա, ռիսկերի վերլուծության և մոնիտորինգի տարբեր մեթոդների կիրառումը, մար­քե­թինգային հետազոտությունների իրականացումը, ռիսկի հեջավորումը և ապահո­վագրումը:

Ռիսկի սփռում (распределение риска, risk spreading). շատ մարդկանց կամ կազմակերպությունների վրա տարածելու մեծ ռիսկը բազմաթիվ փոքր ռիսկերի տրոհելու գործընթած։ Ռիսկի սփռման եղանակներից են« օրինակ՝ ներդրումների կամ վարկերի դիվերսիֆիկացումը« ռիսկերի հավասարակշռումը« ապահովագրությունը։

Ռիսկի վերաբաշխում (перераспределения риска, redistribute of risk analysis). ներդրման կամ ապահովագրման ռիսկի սփռումը բազմաթիվ ապահովա­գրողների միջև:

Ռիսկի վերլուծություն (анализ риска, risk analysis). նոր նախագծերի հետ կապված ռիսկի աստիճանի համակարգված վերլուծությունը: Ռիսկն արտացոլում է միջոցների ներդրման սպասվող հատույցի փոփոխականությունը: Վերլուծություն կատա­րելիս և որոշումներ ընդունելիս կիրառվում է հավանականությունների տեսու­թյունը:

Ռիցիսիոն ճեղքվածք. մեծություն, որի չափով պետք է աճի ամբողջական ծախսերի գրաֆիկը (տեղաշարժվի դեպի վեր), որպեսզի իրական ՀԱԱ-ն հասնի ոչ ինֆլյացիոն լրիվ զբաղվածության մակարդակին:

Ռոբին Հուդի էֆեկտ. հարկերի պրոգրեսիվ դրույքաչափերի սահմանում, որի նպատակը բնակչության եկամուտները վերաբաշխելն է:

Ռոլովեր (վերականգնում) (ролл-овер, возобнавление, roll-over). 1) վարկի ժամկետի երկարաձգումը՝ դրա վերականգնման (վերսկսման) միջոցով կատարվում է վարկի տեխնիկական մարում՝ միաժամանակ նոր վարկի (այդ թվում նոր պայման­ներով) տրամադրումով։ Ռոլովերը հաճախ օգտագործվում է "փուչիկ" տեսակի վար­կերի (որոնց գծով մինչև ժամկետը լրանալիս՝ միանվագ խոշոր վճրում) գծով վճար­ման ժամկետը ավելի ուշ տեղափոխելու համար, 2) միջին և երկարաժամկետ վարկե­րի տարատեսակ, որոնք տրամադրվում են լողացող տոկոսադրույքով։ Ռոլո­վերի առանձ­նահատկությունը կայանում է նրանում, որ վարկային պայմանագրի (հա­մա­ձայ­նագրի) մասնակիցների միջև վարկի ընդհանուր ժամկետի համաձայնեց­ման պայ­մաններում դրա օգտագործման ժամանակա­շրջանը բաժանվում է ժամա­նակա­հատ­վածների (սովորաբար 3 ժամ 6 ամիս), որոնցից յուրաքանչյուրի համար տոկո­սա­դրույքը սահմանվում է նորից, ելնելով կարճաժամկետ կապիտալների շուկա­յի իրա­վիճակից, որտեղ, որպես կանոն, վերաֆինանսավորվում են ռոլովերները։ Ռոլո­վերի ի հայտ գալը, մի կողմից, կապված է տեսական ժամկետով վարկերի նկատմամբ պա­հանջարկի ավելացման, իսկ մյուս կողմից՝ վարկերի կորստյան ռիսկը բարձ­րացնող տոկոսադրույքների և արտարժույթի փոխարժեքների ուժեղացման հետ, 3) միջոց­ների փոխադրումը ներդրումների մի ձևից դեպի մեկ այլ ձև, 4) ժամկետային ավանդ կամ ավանդային սերտիֆիկատ, որը ժամկետը լրանալուց հետո նորացվում է տվյալ պահին ձևավորված տոկոսադրույքով, 5) արտարժույթի առքը և վաճառքը մեկ օրում։

Ռևալվացիա. տարադրամի նախկինում սահմանված արժեքի բարձրացում:

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել