Ուրբաթ, 29 Մարտ 24, 14:56
094 91 93 23
095 91 95 25

Սիրով չափեցեք, թող այն լինի ձեր միակ չափը ամեն բան չափելիս: Ավետիք Իսահակյան


Պահանջարկի գնային էլաստիկություն. ապրանքի պահանջարկի մեծության տոկոսային փոփոխության և այդ ապրանքի գնի տոկոսային փոփոխության հարաբերությունը: Գնողունակ պահանջարկի մեծության ռեակցիան ապրանքի գնի փոփոխության նկատմամբ:

Պահանջարկի գրաֆիկ. գրաֆիկ, որը ցույց է տալիս ապրանքների կամ ծառայությունների այն քանակը, որ գնորդները պատրաստ են գնել տվյալ ժամանակամիջոցում:

Պահանջարկի էլաստիկություն. պահանջարկ, որի էլաստիկության գործակիցը մեծ է մեկից, իսկ պահանջարկի մեծության փոփոխության տոկոսը մեծ է ապրանքի գնի փոփոխության տոկոսից:

Պահանջարկի ինֆլյացիա. ամբողջական պահանջարկի աճով պայմանավորված ինֆլյացիա. հասարակությունը  փորձում է սպառել շատ, քան կարող է արտադրել:

Պահանջարկի մեծություն. տվյալ ապրանքի կամ ծառայության այն քանակությունը, որը գնորդը ցանկանում է գնել որոշակի գնով տվյալ ժամանակամիջոցում:

Պահանջարկի ոչ գնային դետերմինանտներ. գործոններ, բացառությամբ գնի, որոնք որոշում են ապրանքի և ծառայության պահանջարկի քանակական մեծությունները:

Պահանջարկի օրենք. հակադարձ կախվածություն ապրանքի կամ ծառայության գնի և պահանջարկի մեծության միջև որոշակի ժամանակամիջոցում:

Պարտադիր ռեզերվ. օրենքով սահմանված ռեզերվ, որը ֆեդերալ ռեզերվային բանկը սահմանում է կոմերցիոն բանկերի համար:

Պարիտետ. 1) երկու և ավելի գործոնների, նպատակների համարժեքություն, տարբեր տնտեսական սուբյեկտների իրավունքների և պարտականությունների, վճարումների, իրավիճակի հավասարություն շուկայում, 2) տարբեր երկրների դրամական միավորների հարաբերակցություն, որը սահմանվում է կամ նրանց ոսկու պարունակությամբ կամ գնողունակությամբ:

Պետական  պարտքի ռեֆինանսավորում. մարման ժամկետի լրացման դեպքում կառավարության կողմից պետական արժեթղթերի տերերին տվող վճարումները՝ նոր արժեթղթերի վաճառքից գոյացած գումարների հաշվին կամ մարված արժեթղթերի փոխանակումը նորերով:

Պոզիտիվ տնտեսագիտություն. տնտեսական պահվածքի վերաբերյալ գիտական ընդհանրացումների նպատակով փաստերի կամ տվյալների վերլուծություն, ուսումնասիրում է այն, ինչ որ կատարվել է:

Պրոգրեսիվ հարկ. հարկ, որի միջին  դրույքն աճում է հարկ վճարողի եկամտի աճին զուգընթաց և նվազում է այդ եկամտի կրճատման հետ:
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել