Երեքշաբթի, 03 Դեկ 24, 20:37

Գիտելիքի մեջ ներդրումները միշտ էլ ամենաշատ եկամուտն են բերում: Բենջամին Ֆրանկլին


Փակ տնտեսություն. ապրանքներ և ծառայություններ չարտահանող և չներմուծող երկիր:

Փոխադարձ փոխարինելի ապրանքներ. ապրանքներ կամ ծառայություններ, որոնց համար գոյություն ունի ուղիղ համեմատական կախվածություն մեկի գնի, մյուսի` պահանջարկի միջև, այսինքն` մեկի գնի իջեցումը (բարձրացումը) առաջ է բերում մյուսի պահանջարկի փոքրացում (մեծացում):

Փոխարինման էֆեկտ. երբ ցածր գինը խթանում է նմանատիպ, բայց համեմատաբար էժան ապրանքների ձեռքբերումը:

Փոխլրացնող ապրանքներ. ապրանքներ կամ ծառայություններ, որոնցից մեկի գնի և մյուսի պահանջարկի միջև առկա է հակադարձ կախվածություն, այսինքն` մի ապրանքի կամ ծառայության   գնի իջեցումը (բարձրացումը) բերում է մյուս ապրանքի կամ ծառայության պահանջարկի բարձրացում(կրճատում):

Փողի առաջարկ, փողի զանգվածը շրջանառության մեջշրջանառության մեջ գտնվող փողի զանգվածը, նեղ իմաստով M1 (կանխիկ փողը մետաղադրամների և թղթադրամների տեսքով, չեկային ավանդները), լայն իմաստով M2 (M1-ին գումարած ոչ չեկային ավանդներ և փոքր գումարի կարճաժամկետ ավանդներ) և M3 (M2-ին գումարած խոշոր գումարի երկարաժամկետ ավանդներ):

Փողի մուլտիպլիկատոր. ավելցուկայն ռեզերվների այն մասը, որն առևտրային բանկերի համակարգը կարող է օգտագործել շրջանառության մեջ գտնվող փողի զանգվածի և անժամկետ ավանդների գումարների ավելացման համար՝ նոր վարկեր տրամադրելու (կամ արժեթղթեր գնելու) միջոցով. հավասար է մեկը բաժանած պարտդիր ռեզերվի:

Փողի պահանջարկ ակտիվների համար. փողի այն քանակը, որը մարդիկ ցանկանում են պահել խնայողությունների ձևով (ֆինանսական ակտիվների քանակը փողի տեսքով), և որը հակադարձ համեմատական է տոկոսադրույքին:

Փողի պահանջարկ գործարքների համար. փողի այն քանակը, որը մարդիկ ցանկանում են ունենալ իբրև շրջանառության միջոց՝ առք ու վաճառքի գործարքներ կատարելու համար, և որն ուղիղ համեմա- տական է անվանական ՀՀԱ-ի փոփոխությանը:

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել