Հինգշաբթի, 26 Դեկ 24, 18:27

Այս աշխարհում ոչնչում չի կարելի վստահ համոզված լինել, բացառությամբ մահի և հարկերի: Բ. Ֆրանկլինը


Ներհոսք, ներարկում. "եկամուտներ-ծախսեր" հոսքի մեջ ներարկվող լրացուցիչ միջոցներ՝ ինվեստիցիաների, ապրանքների և ծառայությունների պետական գնումների, ապրանքների արտահանման ձևերով:

Ներմուծման էֆեկտ. փոխառությունների աճով պայմանավորված տոկոսադրույքի բարձրացում, արտասահմանյան կապիտալի ներհոսք, ազգային թղթադրամի կուրսի բարձրացում և ապրանքների ներմուծման գերազանցում արտահանումից:

Ներմուծման քվոտա. տվյալ երկրի կողմից որոշակի ժամանակամիջոցում այլ երկրներից ներմուծվող ապրանքների ծավալի սահմանափակում:

Ներքին կարգավորիչներ. բոլոր այն գործոնները, որոնք առանց պետության միջամտության միտում ունեն մեծացնել պետական բյուջեի դեֆիցիտը (կամ կրճատել դրական սալդոն) անկման  փուլում և մեծացնել դրական սալդոն (կամ կրճատել դեֆիցիտը) ինֆլյացիայի փուլում:

Ներքին պետական պարտք. պետության պարտքը տվյալ երկրի քաղաքացիներին, ֆիրմաներին և հաստատություններին (այսինքն՝ տվյալ երկրի պետական արժեթղթերի տերերին):

Նկարագրական տնտեսագիտություն. որոշակի խնդրի կամ երևույթի վերաբերյալ համապատասխան տնտեսական փաստերի (տվյալների) հավաքում և կուտակում:

Նորմալ (սողացող) ինֆլյացիա. գների մակարդակի աճ տարեկան 5-10%-ի չափով:

Նորմատիվային տնտեսագիտություն. տնտեսագիտության ուղղություն՝ հիմնված սուբյեկտիվ գնահատումային դատողությունների վրա, թե ինչպիսին պետք է լինի տնտեսությունը, որոնք են տնտեսության հիմնական նպատակները և տնտեսական քաղաքականության խնդիրները:

Նվազագույն աշխատավարձ. ամենացածր աշխատավարձը (դրույքաչափը), որը ձեռնարկատերերը օրինական հիմունքներով վճարում են մեկ ժամվա աշխատանքի դիմաց:

Նվազող սահմանային օգտակարության օրենք. սպառողի կողմից ապրանքի կամ ծառայության սպառման մեծացմանը զուգընթաց, ապրանքի և ծառայության յուրաքանչյուր լրացուցիչ միավորի սահմանային օգտակարությունը կրճատվում է:
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել