Երեքշաբթի, 03 Դեկ 24, 20:13

Մարդը ծեր չէ այնքան ժամանակ, քանի դեռ ափսոսանքները չեն փոխարինել երազանքներին: Ջոն Բերրիմոր


Մակլեր. միջնորդ գնորդի և վաճառողի միջև, որը զբաղվում է ապրանքների, արժեթղթերի, ապահովագրական ծառայությունների առք ու վաճառքով: Վարձատրություն ստանում է գործարքի մասնակից երկու կողմերից յուրաքանչյուրից` կախված գործարքի գումարից:

Մակրոտնտեսագիտություն. տնտեսագիտության բաժին, որն ուսումնասիրում է տնտեսությունը որպես ամբողջություն, ինչպես նաև կարևորագույն բաղադրիչները կազմող տնային  տնտեսությունները, պետական ոլորտը, մասնավոր ոլորտը, դրա համար օգտագործելով ընդհանուր (ամբողջական) տնտեսական ցուցանիշներ (արտադրանքի ընդհանուր ծավալ, զբաղվածության ընդհանուր մակարդակ, եկամուտների ընդհանուր ծավալ, ծախսերի  ընդհանուր մեծության, գների ընդհանուր մակարդակ և այլն):

Մասնագիտացում. անհատի, ֆիրմայի, տարածաշրջանի կամ երկրի կողմից ռեսուրսների օգտագործումը ապրանքների ու ծառայությունների մեկ կամ մի քանի որոշակի տեսակների  արտադրության համար:

Մասնավոր ոլորտ. տնային տնտեսությունների և ֆիրմաների ամբողջությունը երկրում:

Մասնավոր սեփականություն. մասնավոր անձանց ու ֆիրմաների հող, կապիտալ և այլ ակտիվներ ձեռք բերելու, տնօրինելու, վերահսկելու, օգտագործելու, վաճառելու և կտակելու իրավունքը:

Միկրոտնտեսագիտություն. տնտեսագիտության բաժին, որն ուսումնասիրում է տնտեսության  առանձին միավորները՝ ճյուղերը, ֆիրմաները, տնային տնտեսությունները, առանձին շուկաները,  որոշակի գները, ապրանքներն ու ծառայությունները:

Միջազգային արժութային հիմնադրամ. պետությունների միջազգային ասոցիացիա, որը  կազմավորվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ վճարային հաշվեկշռի ժամանակավոր դիֆիցիտ ունեցող երկրներին օտարերկրյա արժույթով փոխառություններ տրամադրելու և տարադրամի կուրսերի տատանմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով:

Միջազգային արժութային ռեզերվներ. արտասահմանյան  տարադրամ և այլ ակտիվներ, օրինակ` ոսկի, որոնք պետությունը կարող է օգտագործել վճարային հաշվեկշռի դեֆիցիտը ծածկելու համար:

Միջազգային ոսկյա ստանդարտ. XX դարասկզբից գործող միջազգային տարադրամային համակարգ, որին համապատասխան յուրաքանչյուր երկիր իր փողային միավորի արժեքն արտահայտում էր ոսկու որոշակի քանակով, պահպանում էր անփոփոխ հարաբերակցություն իր ոսկու պաշարների և շրջանառության մեջ գտնվող փողի զանգվածի միջև, թույլատրում էր ոսկու ազատ ներմուծումն ու արտահանումը:

Միջանկյալ ապրանքներ. տվյալ տարում վերավաճառման, նախնական մշակման կամ դրանցից վերջնական արդյունքների արտադրման համար գնվող ապրանքներ:

Մոնետարիզմ. մակրոտնտեսական հայեցություն, համաձայն որի արտադրանքի համախառն ծավալը և գների մակարդակը փոփոխվում են` կապված փողի առաջարկի փոփոխության հետ.   հիմնվում   է մոնետար կանոնի վրա:

Մոնետար կանոն. մոնետարիզմի  կողմնակիցների  ձևակերպած կանոն, ըստ որի շրջանառության մեջ փողի զանգվածը պետք է աճի իրական ՀԱԱ-ի  տարեկան աճի պոտենցիալ տեմպերին  հավասար չափով. դրամական զանգվածը պետք է ունենա 3-5 տոկոս կայուն աճի տեմպեր:

Մոնոպոլիա. շուկա, որտեղ վաճառողների թիվն այնքան քիչ է, որ նրանցից յուրաքանչյուրն ընդունակ է ազդելու ապրանքի կամ ծառայության ընդհանուր ծավալի առաջարկի և գնի վրա:

Մոնոպոլիստական մրցակցություն. շուկա, որտեղ շատ ֆիրմաներ վաճառում են դիֆերենցված արտադրանք. շուկա, որի մուտքը համեմատաբար ազատ է. շուկա, որտեղ ֆիրման որոշակի վերահսկողություն ունի իր արտադրած ապրանքի վաճառքի գնի վրա և որտեղ նշանակալի չափով գործում է ոչ գնային մրցակցություն:

Մոնոպսոնիա. շուկա, որտեղ հանդես է գալիս ապրանքի, ծառայության կամ ռեսուրսի միայն մեկ գնորդ:

Մրցակցություն. մեծ թվով իրարից անկախ գնորդների և վաճառողների առկայությունը շուկայում, գնորդների և վաճառողների շուկա ազատ մուտք գործելու և այն լքելու հնարավորությունը:

Մուլտիպլիկատոր. հավասարակշռված ՀԱԱ-ի փոփոխության և ինվեստիցիաների ծավալի փոփոխության, կամ ամբողջական ծախսերի ցանկացած այլ բաղադրիչի, կամ էլ հարկային մուտքերի զուտ ծավալի փոփոխության հարաբերությունը: Թիվ, որով պետք է բազմապատկել ամբողջական ծախսերի ցանկացած բաղադրիչի փոփոխություն՝ հավասարակշիռ ՀԱԱ-ի արդյունարար փոփոխությունը ստանալու համար:

Մուլտիպլիկատորի էֆեկտ. այն ազդեցությունը, որն ամբողջական ծախսերի ծավալի փոփոխությունն ունենում է ՀԱԱ-ի հավասարակշռված մակարդակի վրա (ազդեցություն, որն առաջանում է սպառման, ինվեստիցիաների, հարկային մուտքերի զուտ ծավալի, ապրանքների և ծառայությունների պետական գնումների կամ արտահանման ծավալների փոփոխության պատճառով):

Մուրհակ. արժեթուղթ երկարաժամկետ պարտավորության տեսքով, որը գրավոր ձևով փոխառուն տալիս է վարկատուին: Այն վերջինիս օրենքով պաշտպանվող իրավունք է տալիս որոշակի ժամանակում փոխառուից պահանջելու մուրհակում նշված գումարը:


 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել