Հինգշաբթի, 21 Նոյ 24, 15:11

Կորպորատիվ կառավարումը մեխանիզմների համալիր է, որը "դրսի" փայատերերին հնարավորություն է տալիս պաշտպանվելու ինսայդերների քսպրոպրիացիայից: Շլեյֆեր և Վիշնի


Ինդուկցիա. դատողությունների (մտահանգումների) եղանակ և հետազոտության մեթոդ, շարժում մասնավորից դեպի ընդհանուրը, փաստերից դեպի տեսությունը: Ինդուկցիայի միջոցով փաստերը հավաքվում, համակարգվում և ընդհանրացվում են:

Ինկասսո. դրամական միջոցները մի հաճախորդից մյուսին փոխանցելու բանկային գործառնության տեսակ:

Ինտենսիվ աճ. որն  ապահովվում  է  տեխնոլոգիայի  կատարելագործման և ռեսուրսների որակական բարելավման հաշվին:

Ինֆլյավորում. իրական   ՀԱԱ-ի   հաշվարկում տվյալ տարվա անվանական  ՀԱԱ-ի մեծացման միջոցով, եթե այդ տարում գների մակարդակը ավելի ցածր է եղել, քան բազիսային տարում:

Ինֆլյացիա. Երկրի տնտեսության մեջ գների ընդհանուր (միջին) մակարդակի բարձրացում:

Ինֆլյացիոն ճեղքվածք. մեծություն, որի չափով ամբողջական ծախսերի կորը պետք է տեղաշարժվի դեպի ներքև, որպեսզի իրական ՀԱԱ-ն համապատասխանի լրիվ զբաղվածության պայմաններում արտադրված ոչ ինֆլյացիոն ՀԱԱ-ի մակարդակին:

Ինֆրակառուցվածք. կապիտալ կառույցներ, որոնց օգտագործումը քաղաքացիների և ֆիրմաների կողմից սովորաբար ապահովում է պետությունը (ավտոմագիստրալներ, կամուրջներ, քաղաքային տրանսպորտի համակարգեր, ջրամաքրման կառույցներ, ջրամատակարարման մունիցիպալ համակարգեր, օդանավակայաններ):

Իրական եկամուտ. ապրանքների և ծառայությունների այն քանակը, որն առանձին անհատ կամ անձանց խումբ կարող է գնել իր անվանական եկամուտով որոշակի ժամանակամիջոցում. անվանական եկամուտը՝ գների մակարդակի փոփոխությամբ:

Իրական համախառն ազգային արդյունք. ՀԱԱ-ը գների մակարդակի  փոփոխության  ճշգրտմամբ. որոշվում է տվյալ տարվա անվանական ՀԱԱ-ի և նույն տարվա անվանակկան ՀԱԱ-ի դեֆլյատորի հարաբերությանբ:

Իրական տոկոսադրույք. տոկոսադրույքը դրամական արտահայտությամբ՝ ինֆլիացիայի ճշգրտմամբ. հավասար է անվանական տոկոսադրույքին՝ փոքրացված ինֆլյացիայի չափով:

Իրավաբանական անձ. ձեռնարկություն, կազմակերպություն, որը հանդես է գալիս իբրև իրավունքների և պարտականությունների միասնական, ինքնուրույն կրող և ունի իրավաբանական անձի հիմնական հատկանիշները. ա) գոյության անկախություն նրա մեջ մտնող առանձին անձանցից, բ) մասնակիցների գույքից առանձին  ունեցվածքի առկայություն,  գ) սեփականության  ձեռքբերման, օգտագործման  և տնօրինման իրավունք, դ) իր անունից տնտեսական գործարքներ կատարելու իրավունք, ե) դատարանում հայցվորի կան պատասխանողի դերում հանդես գալու իրավունք, զ) ինքնուրույն գույքային պատասխանատվություն: Իրավաբանական անձն ունի իր ֆիրմային անվանումը, հասցեն, կանոնադրությունը, կնիքը և հաշվի համարը բանկում: Նա ենթարկվում է պետական գրանցման և մտցվում պետական ռեեստրի մեջ:
 
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել