Հինգշաբթի, 26 Դեկ 24, 18:19

Համաշխարհային տնտեսության համար կորպորացիաների կառավարումը այնքան կարևոր է, որքան պետությունների կառավարումը: Ջեյմս Վուլֆենսոն


Ուժեղ արժույթ (--- валюта, strong currency). այլ արժույթների համեմատ մեծ պահանջարկ ունեցող արժույթ:

Ուղղակի գնանշում (прямая котировка, direct quotation). արտարժույթի շու­կայում սեփական (ազգային) արժույթի փոխարժեքը նշելու եղանակ, որի դեպքում ար­տարժույթի միավորի փոխարժեքն արտահայտվում է ազգային արժույ­թի որոշակի քանակով: Այլ կերպ ասած, ուղղակի գնանշումը միավոր արտարժույթն է՝ արտա­հայտ­ված սեփական արժույթով: Ուղղակի գնանշումն ընդունված է բոլոր երկրների կողմից, բացի Անգլիայից:

Ուղղակի դեբետագրում (прямое дебетование, direct debits). միջոցների փոխանց­ման համակարգ, որի դեպքում մատակարարը գնորդի հետ կնքված համա­ձայնագրով կրեդիտագրում է իր բանկային հաշիվը և դեբետագրում գնոր­դի հաշիվը՝ մատակարարված ապրանքների ու ծառայությունների գումարի չափով: Հաշվետիրոջ կողմից բանկին տրվող մշտական հանձնարարականի ձև է, որը պարունակում է խնդրանք՝ իր չեկային հաշվից կանոնավոր կերպով հանել և դրանք վճարել երրորդ կողմին: Սակայն, ի տարբերություն սովորական մշտական հանձնարարականի, ուղղակի դեբետագրման ժամանակ նախապես չի սահման­վում վճարման ենթակա գումար: Հաշվի տերը վստահում է երրորդ կողմին, որպեսզի նա որոշի համապա­տասխան գումարները և պահանջի բանկի կողմից դրանց վճարում:

Ուղղակի ծախսեր (прямые расходы, direct ---). ծախսեր, որոնք անմի­ջա­կանորեն կապված են արտադրանքի արտադրության, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման հետ և վերագրվում են արտադրանքի ինքնար­ժեքին: Ուղղակի ծախսերին են վերաբերում` աշխատավարձը, հումքի, նյութերի ծախսերը և այլն:

Ուղղակի ներդրումներ (прямые инвестиции, direct investments). կապի­տալ ներ­դրում­ները իրական ակտիվներում (արտադրության մեջ) մեկ այլ երկրում: Ցույց են տալիս մի երկրի իրավաբանական և ֆի­զի­կա­կան անձանց (ուղղակի ներդրող) կողմից իրականացված այն ներդրումները, որոնք նպատակ են հե­տապնդում մասնակցել մեկ այլ երկրի տնտեսվարող սուբյեկտի գործու­նեության կառավարմանը (ուղղակի ներ­դրումներով ձեռնարկություն): Որպես ուղղակի ներդրում են hամարվում ոչ միայն ուղղակի ներդրողի ձեռնարկության կապիտալում մանսակցության ձևով ներդումները, այլ նաև ուղղակի ներդրմամբ ձեռնարկությունում նրա կողմից իրականացված ցանկացած այլ ներդրումները: Որպես վերջինիս օրինակ կարող են ծառայել ուղղակի ներդրողի կողմից ուղղակի ներդրմամբ ձեռնարկությանը տրամադրվող վարկերը, որոնք նույնպես համար­վում են ուղղակի ներդրում: Ուղղակի ներդրումները բաժան­վում են արտասահ­մանում իրականացվող ներդրումների և ներքին տնեսության մեջ կատարվող ներդրումների:

Ուղղակի փոխատվություն (прямая ссуда, direct loan). 1) անմիջապես հաճախոր­դին տրված փոխատվությունը, որի համար նա դիմել է անձամբ կամ փոստային առաքմամբ: Ուղղակի փոխատվությունը տարբերվում է ՙվաճառքի պայմանագրից՚, որով հաճախորդին վարկ է տրամադրվում ապրանքը տարա­ժամկետ գնման պպայմաններով վաճառողի հետ համաձայնագիր կնքելու հետևանքով, 2) վարկ, որը տալու հիմք հանդիսանում է փոխառուի համբավը և ընդհանուր վճարունակությունը, և ոչ թե օրենքով նախատեսված ապահովման որևէ ձև:

Ուղղահայաց միավորում. մեկ ֆիրմայի սեփականությունը հանդիսացող ձեռնարկությունների խումբ, որոնք իրականացնում են միևնույն ապրանքի արտադրության տաբեր փուլեր:

Ունիվերսալ բանկ (универсальный банк, --- bank). բանկ, որն իրակա­նացնում է (կամ կարող է իրականացնել) բոլոր կամ գրեթե բոլոր բանկային գոր­ծառնու­թյունները՝ կարճաժամկետ և երկա­րաժամկետ վարկերի տրամադրում, տար­բեր տեսակի ավանդների ներգրավում, արժեթղթերով, ֆակտո­րիգային, լիզինգային, հավատարմա­գրա­յին և այլ գործառնություններ (բացառությամբ բանկնոտների թողարկման): Այստեղ ունիվեր­սալու­թյունն ունի նաև այլ նշանա­կություն. դա ենթադրում է գործունության տեսակ, որը սահմա­նափակված չէ՝ ըստ տնտե­սության ճյուղերի, սպասարկվող հաճախորդների կազմի, տարա­ծաշրջան­ների և քանակա­պես: Ռիսկերի դիվերսիֆիկացիայի շնորհիվ ունիվերսալ բան­կերն ավելի կայուն են, որը նրանց հնարավորություն է տալիս դուրս մղել մաս­նա­գիտացված բանկերին:

Ունցիա (унция, ounce) (լատ. uncia). 1) հռոմեական ֆունտի 1/12-ը (27, 166գ) և հռոմեական ստակ, որը հավասար է 1/12 ասսի, 2) տրոյական (ստա­կային) ունցիան (31,1035 գ) թանկարժեք մետաղների (ամենից առաջ ոսկու) կշռի չափման ժամանակակից հիմնական միավորն է:
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել