Երեքշաբթի, 03 Դեկ 24, 20:10

Կարճ մտքերը նրանով են լավ, որ լուրջ ընթերցողին ստիպում են ինքնուրույն մտածել: Լ. Ն. Տոլստոյ


Համախառն ազգային արդյունք. տարվա ընթացքում  երկրում արտադրված բոլոր պատրաստի ապրանքների և ծառայությունների ընդհանուր շուկայական արժեքը:

ՀԱԱ-ի դեֆլյատոր. բոլոր պատրաստի ապրանքների և ծառայությունների գների ինդեքսը, որն օգտագործվում է դրամական (անվա

Համախառն մասնավոր ներքին ինվեստիցիաներ. արտադրության միջոցների (մեքենաներ, սարքավորումներ, գործիքներ և կառույցներ) արտադրության, ինչպես նաև ապրանքանյութական պաշարների համալրման վրա կատարած ծախսերը:

Համախառն ներքին արդյունք. մեկ տարում տվյալ երկրում արտադրված բոլոր վերջնական ապրանքների և ծառայությունների ընդհանուր արժեքը՝ անկախ ռեսուրսների ստացման աղբյուրից՝ (ներմուծվող, թե` ներքին):

Համաշխարհային բանկ. բանկ,  որի  մեջ  մեջ  մտնում  են 151 երկրներ, և որը վարկեր է տրամադրում (և երաշխավորում) զարգացող երկրներին՝ նպատակ ունենալով ապահովել նրանց   զարգացումը. վերակառուցման և զարգացման միջազգային բանկ:

"Համարյա փող". ֆինանսական ակտիվներ, որոնցից ամենակարևորներն են՝ կարճաժամկետ խնայդրամարկղային դեպոզիտները, կարճաժամկետ պետական արժեթղթերը և խնայողական պարտատոմսերը. չլինելով շրջանառության միջոց` դրանք կարող են արագ վերածվել փողի:

Համեմատական առավելություններ. միևնույն արդյունքի արտադրության ավելի ցածր ծախքեր մի այլ արտադրողի համեմատությամբ:

Հասարակական բարիքներ. ապրանքներ և ծառայություններ, որոնց նկատմամբ կիրառելի չէ բացառման սկզբունքը, և որոնց արտադրությունը իրականացվում է պետության կողմից այն պայմանով, որ դրանք հասարակությանը բերում են էական օգուտներ:

Հարստության  էֆեկտ. գների մակարդակի աճը (իջեցումը) միտում ունի կրճատելու (բարձրացնելու) ֆիքսված դրամական արտահայտությամբ ֆինանսական ակտիվների իրական արժեքը (կամ գնողունակությունը), իսկ արդյունքում  նաև  կրճատել  (մեծացնել)  տնտեսության մեջ ծախսերի ընդհանուր ծավալը, հետևաբար նաև ամբողջական պահանջարկը:

Հիպերինֆլյացիա. գների մակարդակի շատ արագ աճ:

Հիպոթեկային վարկ. անշարժ գույքի դիմաց բանկերի կողմից տրվող երկարաժամկետ վարկ: Տոկոսադրույքները դիֆերենցվում են`փոխառուի ֆինանսական վիճակից ելնելով:

Հող, բնական  ռեսուրսներ. բնական ռեսուրսներ (բնության պարգևած բարիքներ), որոնք կարող են օգտագործվել ապրանքների և ծառայությունների արտադրության համար:

Հորիզոնական միավորում. արտադրության միևնույն  փուլերն իրականացնող և մեկ ֆիրմայի սեփականությունը հանդիսացող ձեռնարկությունների խումբ:

Հրամայական տնտեսություն. տնտեսական համակարգի կառավարման եղանակ, որտեղ նյութական ռեսուրսները պետական սեփականություն են, իսկ տնտեսական գործունեության ուղղությունն ու կոորդինացումը իրականացվում է կենտրոնացված տնտեսական պլանավորման միջոցով:
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել