Երեքշաբթի, 03 Դեկ 24, 20:17

Չի կարելի վերադառնալ անցյալ և փոխել մեկնարկը, բայց կարելի է մեկնարկել հիմա և փոխել ավարտը: Հարուն Ագացարացի


Գլոբալացում. աշխարհի տարբեր երկրների տնտեսավարման համակարգերի տնտեսական կապերի և փոխազդեցությունների ուժեղացում, արտադրության և կապիտալի ինտերնացիոնալիզացում, որը բերում է տնտեսավարման նորմերի ու պայմանների նույնացմանը: Առաջացնում է առանձին երկրների տնտեսությունների ազգային առանձնահատկությունները պաշտպանողների դժգոհությունն ու հակազդեցությունը:

Գնային դիսկրիմինացիա. վաճառողի վարքագիծը ոչ կատարյալ մրցակցային շուկայում, երբ միևնույն ապրանքի համար  սահմանվում են տարբեր գներ: Գնային դիսկրիմինացիայի պայմանն է վաճառողի կողմից  տվյալ  ապրանքի  նկատմամբ  ըստ  պահանջարկի  էլաստիկության գնորդների սահմանազատման հնարավորությունը:

Գների  ինդեքս. ինդեքս, որը ցույց է տալիս "շուկայական զամբյուղի" գնի, այսինքն սպառողական ապրանքների շուկայական հավաքածուի  գնի  փոփոխության դինամիկան. որոշվում  է  ընթացիկ տարվա "շուկայական զամբյուղի" գնի և նմանատիպ զամբյուղի բազիսային գնի  հարաբերությամբ: Օգտագործվում է արտադրանքի անվանական ծավալը (եկամուտը) իրական ծավալի (եկամտի) վերահաշվարկելու համար:

Գների հավասարակշռող ֆունկցիա. մրցակցային շուկայում գնի ունակությունը՝ բարձրանալու կամ իջնելու միջոցով հավասարեցնելու պահանջարկի մեծությունը առաջարկի մեծության հետ,  վերացնելու ապրանքների կամ ծառայությունների պակասն ու ավելցուկը:

Գործազրկության բնական մակարդակ. գործազրկության մակարդակը ցիկլային գործազրկության պայմաններում. ֆրիկցիոն և կառուցվածքային գործազրկությունը միասին, որը կազմում է աշխատանքային ռեսուրսների 5-6 տոկոսը:

Գործառնություններ բաց շուկայում. ֆեդերալ ռեզերվային բանկի կողմից կառավարության արժեթղթերի առք ու վաճառք:

Գույքահարկ (սեփականության հարկ). ֆիրմաների և տնային տնտեսությունների սեփականության (կապիտալի, հողի, բաժնետոմսերի, փոխառության պարտատոմսերի և այլ ակտիվների) արժեքի վրա դրվող հարկ:
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել