Շաբաթ, 21 Դեկ 24, 18:58

Կարճ մտքերը նրանով են լավ, որ լուրջ ընթերցողին ստիպում են ինքնուրույն մտածել: Լ. Ն. Տոլստոյ


Ֆիզիկական անձ. քաղաքացի, մարդ, որը մասնակցում է տնտեսական գործունեությանը որպես այդ գործունեության լիիրավ անդամ: Ֆիզիկական անձ են համարվում տվյալ երկրի քաղաքացիները, արտասահմանցիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք տնտեսության մեջ գործում են որպես ինքնուրույն սուբյեկտ, իրավունք ունեն անձամբ իրականացնելու որոշակի տնտեսական գործունեություն, կարգավորել տնտեսական հարաբերությունները այլ անձանց և կազմակերպությունների հետ, հարաբերությունների մեջ մտնել իրավաբանական անձանց հետ: Ֆիզիկական անձը գործում է սեփական անունից, կարիք չունի ֆիրմայի, ձեռնարկության ստեղծման, ինչն անհրաժեշտ է իրավաբանական անձանց համար:

Ֆիլիպսի կոր. կոր,  որը ցույց է տալիս գործազրկության մակարդակի (աբսցիսների առանցք) և գների մակարդակի տարեկան աճի տեմպերի (օրդինատների առանցք) միջև գործող կապը:

Ֆինանսական համակարգի հաշտարար. Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն անկախ կառավարման համակարգով կառույց է, որի հիմնադիրն է ՀՀ կենտրոնական բանկը: Հաշտարարի գրասենյակը կոչված է լուծելու ֆիզիկական անձ սպառողների և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած գույքային վեճերը: Հաշտարարի ծառայություններն անվճար են, իսկ բողոքի քննման գործընթացը պարզ է, արագ և թափանցիկ: Մանրամասները տես այստեղ:

Ֆիրմա. կազմակերպություն, որը շահույթ ստանալու նպատակով ռեսուրսներ է օգտագործում ապրանքների և ծառայությունների արտադրության համար, տնօրինում և կառավարում է մեկ կամ մի քանի ձեռնարկությունների:

Ֆյուչերսային գործարքներ. ապրանքների, տարադրամի և արժեթղթերի վաճառքի բորսային գործարքներ, որոնք կնքվում են նախապես, ապագայի համար` տվյալ պահին գործող գներով:

Ֆրիկցիոն գործազրկություն. գործազրկություն, որը կապված է աշխատանքի տեղի կամավոր փոփոխության և աշխատանքից ժամանակավորոպես ազատվելու հետ. մի աշխատանքից մի այլ աշխատանքի անցնելու ընթացքում առաջացած ժամանակավոր գործազրկություն:

"Ֆրիռայդերի" պրոբլեմ. ապրանքի կամ ծառայության  օգտագործում՝ առանց դրանց դիմաց նախապես վճարելու, բացառման սկզբունքի կիրառման անհնարինություն, որը մասնավորի համար անշահավետ է դարձնում որոշ տնտեսապես ցանկալի և անբաժանելի ապրանքների ու ծառայությունների արտադրությամբ զբաղվելը:

Ֆունկցիոնալ ֆինանսավորում. գանձարանային քաղաքականության օգտագործումը ոչ ինֆլյացիոն ՀԱԱ-ի ապահովման համար լրիվ զբաղվածության պայմաններում՝ անկախ պետական  պարտքի վրա՝ այդ քաղաքականության ազդեցությունից:
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել