Հինգշաբթի, 26 Դեկ 24, 18:12

Սիրով չափեցեք, թող այն լինի ձեր միակ չափը ամեն բան չափելիս: Ավետիք Իսահակյան


Դեդուկցիա. դատողությունների (մտահանգումների) հիմնական եղանակներից և հետազոտության մեթոդներից մեկը, որի օգնությամբ վարկածի (ենթադրության) ճշմարտացիությունը ստուգվում է նրանից բխող եզրակացությունները իրական տնտեսական փաստերի  հետ համեմատելու միջոցով: Դեդուկցիան անցում է ընդհանուրից դեպի մասնավորը, տեսությունից դեպի փաստերը,   համադրում է առաջադրված վարկածը փաստերի հետ:

Դեմպինգ. ապրանքների վաճառք այլ երկրներում ինքնաժեքից ցածր գնով:

Դեֆլյավորում. իրական ՀԱԱ-ի հաշվարկում տվյալ տարվա անվանական ՀԱԱ-ի փոքրացման միջոցով, եթե այդ տարում գների մակարդակը ավելի բարձր է եղել, քան բազիսային տարում:

Դեֆլյացիա. երկրի տնտեսության մեջ գների ընդհանուր (միջին) մակարդակի իջեցում:

Դեֆոլտ. փոխառու միջոցների վերադարձման, արժեթղթերի դիմաց տոկոսների վճարման անկարողություն: Դեֆոլտը վերաբերում է ձեռնարկությանը, բանկին և պետությանը,  որոնք ի վիճակի չեն  կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները:

Դիլեր. մասնավոր անձ կամ ֆիրմա, ֆոնդային բորսայի անդամներ,  որոնք  գործարքներ  են  կատարում  ոչ  թե  որպես  պարզ միջնորդ գործակալներ (բրոկերներ), այլ գործում են, իր անունից և իրենց հաշվին, այսինքն գործի մեջ ներդնում են սեփական միջոցները, իրականացնում արժեթղթերի, տարադրամի և թանկարժեք մետաղների ինքնուրույն առք ու վաճառք:

Դինամիկ տնտեսություն. տնտեսություն, որը միաժամանակ կարող է  ավելացնել  երկու  արդյունքների  արտադրությունը: Արտադրական հնարավորությունների կորն այս դեպքում տեղաշարժվում է դեպի աջ, որը հնարավոր է ռեսուրսների քանակական աճի, որակի բարելավման կամ տեխնոլոգիայի կատարելագործման հաշվին:

Դիսկրեցիոն գանձարանային քաղաքականություն. կառավարության կողմից հարկերի (հարկադրույքների) և պետական ծախսերի ծավալի (ապրանքների և ծառայությունների ծախսերի, տրանսֆերտային վճարումների ծրագրերի) կանխամտածված փոփոխությունը՝ նպատակ ունենալով ապահովել ոչ ինֆլյացիոն ՀԱԱ-ի արտադրությունը լրիվ զբաղվածության պայմաններում և խթանել տնտեսական աճը:

Դիվիդենտ. բաժնետիրական  ընկերության շահույթի  մի  մասը, որը նա  բաշխում է փայատերերի միջև և վճարում ամեն տարի` նրանց ունեցած բաժնետոմսերի արժեքին համապատասխան: Արտոնյալ բաժնետոմսերի դիվիդենտը հաստատուն մեծություն է, որը ֆիքսվում է նախապես, իսկ սովորական բաժնետոմսերի դեպքում կարող է փոփոխվել` կախված բաժնետիրական ընկերության շահութաբերությունից և ստացված շահույթի օգտագործման ուղղություններից:

Դևալվացիա. տարադրամի  օրենսդրորեն  սահմանված արժեքի իջեցում:

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել