Երեքշաբթի, 03 Դեկ 24, 20:25

Տխմարը երջանկությունը փնտրում է հեռուներում, իմաստունն այն աճեցնում է իր կողքին։ Օպենհեյմ


Ցածր կարգի ապրանքներ. ապրանք կամ ծառայություն, որը սպառողը գնում է քիչ (շատ), երբ նրա եկամուտները ավելանում (պակասում) են:

Ցանկագրված արժեթղթեր (---ценные бумаги, listed securities). 1) բաժնե­տոմսեր, որոնք կարելի գնել կամ վաճառել արժեթղթերի բորսայում, 2) բաժնետո­մ­սեր, որոնք առկան են արժեթղթերի բորսայի պաշտոնական ցանկում:

Ցիկլային գործազրկություն. ամբողջական ծախսերի անբավարարության պատճառով առաջացող գործազրկություն:

Ցիկլային կարգավորվող բյուջե. ապրանքների և ծառայությունների համար կատարված պետական ծախսերի հավասարությունը զուտ հարկային մուտքերի ծավալին տնտեսական ցիկլի սահմաններում. տնտեսական ակտիվության անկման փուլերում առաջացող բյուջեի դեֆիցիտը փոխհատուցվում է վերելքի փուլի բյուջետային ավելցուկով:

Ցպահանջ ավանդ (вклад до востребования, demand deposit)1) ավանդ, որը ներդրվում է բանկում՝ առանց պահպանման ժամկետը նշելու: Բանկային համապա­տասխան (ցպահանջ) հաշվից ավանդատուն կարող է առանց նախնա­կան ծանուցման կանխիկ դրամ ստանալ չեկով կամ ավտոմատ գանձապահի միջոցով  կամ էլ այլ հաշվի փոխանցել վճարման հանձնարարականի միջոցով: Ավանդը վերադարձ­վում է ավանդա­տուին՝ նրա առաջին իսկ պահանջով: Ցպահանջ ավանդ­ների դիմաց հաշվարկվում է համեմատաբար ցածր տոկոս, մի շարք դեպքերում տոկոս ընդհանրապես չի վճարվում, 2) բանկի չեկային հաշվում գտնվող միջոցները: Ավանդների այս տեսակն անվանում են նաև չեկային ավանդներ, քանի որ միջոցները կարող են հաշվից հանվել չեկերի առաջադրման միջոցով: Ցպահանջ ավանդները նախատեսված են գլխավորապես հաշվետիրոջ կողմից կատարվող ընթացիկ հաշվարկների իրականացման համար, տարբեր ձևերով. կանխիկ, չեկերով, փոխանցումով կամ մուրհակով: Համաձայն ՀՀ քաղա­քացիական օրենսդրության, բանկը պարտավոր է տոկոս վճարի նաև ցպահանջ ավանդի դիմաց: Տե’ս նաև՝ ցպահանջ պարտավորություններ:

Ցպահանջ պարտավորություններ (обстаятельства до востребования, demand leabilities)բանկի թղթակցային, հաշվարկային հաշիվներում առկա միջոց­ները, որոնք ենթակա են վերադարձման հաճախորդի առաջին իսկ պա­հանջի դեպքում: Պար­տա­վորությունների կառավարման տեսանկյունից գնա­հա­տելիս, ցպա­հանջ պարտավորություն­ները եր­կա­կի բնույթ ունեն: Ցպահանջ ներգրավված միջոց­ների դիմաց բանկը տոկոսներ չի վճարում կամ վճարում է շատ ցածր տոկոսա­դրույքով, այսինքն՝ դրանք բանկի համար միջոցների ներգրավման ամե­նա­էժան աղբյուր են հանդիսանում և գերադասելի են բանկի համար: Մյուս կողմից, ցպահանջ պար­տա­վո­րությունները կարող են ժամանակի ցանկացած պահին պահանջվել հա­ճա­խորդի կողմից և բանկը մշտապես պետք է պատրաստ լինի վճարել դրանք, այսինքն՝ բանկը ժամանակի ցանկացած պահին պետք է ապահովի իրացվելիության բավարար մակարդակ: Տե’ս նաև՝ ցպահանջ ավանդ:

Ցպահանջ վարկային գիծ (кредитная линия до востребования, demand line of credit)բանկի կողմից բացված վարկային գիծ, որը հաճախորդին թույլ է տալիս ստանալ վարկ մինչև որոշակի գումարը առաջին իսկ պահանջով:
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել