Երկուշաբթի, 30 Դեկ 24, 20:13

Կյանքում և բիզնեսում գոյություն ունեն 2 սխալներ` առաջինը` գործել չմտածված. Երկրորդը` ընդհանրապես ոչ մի բան չձեռնարկել: Կ. Այկեն


Ծախսեր, ծախքեր (расходы, издержки, затраты, expenditures, outlays, costs, expenses). 1) գումար, որը ծախսվել է որևէ բանի, օրինակ՝ ապրանքներ ու ծառայություններ գնելու վրա: Ծախսը կարող է եկամուտների և ծախսերի վերա­բերյալ հաշվետվության ծախսի հոդված դառնալ կամ չդառնալ՝ կախված նրանից, թե ծախսը կազմակերպությունում որևէ արժեք ստեղծել է, թե՝ ոչ, 2) որոշակի նպատակի հասնելու համար կատարված ծախսեր (սովորաբար, դրա­մական), օրինակ, ապրանք­ների արտադրության, ֆաբրիկայի կառուցման կամ մասնաճյուղը փակելու վրա կատարված ծախսեր, 3) համաձայն ՀՀ հաշվապահական հաշվառման մասին օրենս­դրության, ծախսը հաշվետու ժամանակաշրջանում ակտիվների արտահոսքն է և նվազումը կամ պարտավորությունների առաջացումը, որոնք հանգեցնում են սեփա­կան կապիտալի փոքրացման՝ բացառությամբ մասնակիցների միջև սեփական կապի­տալի բաշխման հետևանքով դրա փոքրացման դեպքի: Բանկի ծախսերն են՝ ա) տոկո­սային ծախսերը (թղթակցային հա­շիվ­նե­րի և ցպահանջ պարտավորու­թյունների, ՀՀ կենտրոնա­կան բանկից  ներգրավված  միջոց­ների  և  ետգրման համա­­ձայ­նագրե­րի, բանկերից և այլ ֆինանսավարկային կազմա­կեր­պու­թյուններից ներգրավ­ված միջոց­ների, ներգրավված ավանդ­ների, օգտագործված օվեր­դրաֆ­տի, օվեր­նայթի, ֆոր­վար­դային, ֆյուչերսային, օպցիոն պայա­մանագրերի, լիզինգի, ստորադաս փոխառու­թյուն­ների դիմաց վճարված ծախսեր, բանկի կողմից թողարկված արժեթղթերի գծով տոկոսային ծախսեր), բ) ոչ տոկոսային ծախսերը (աշխատավարձ, դրան հավա­սարեցված այլ վճարումներ, գործուղման ծախսեր, հատկացում­ներ, ապահո­վա­­գրու­թյուն, կենսա­թո­շա­կային և զբաղվածության  հիմնադրամներին, հարկեր, հիմնա­կան միջոցների ամորտիզացիոն ծախսեր, բանի շենքի վարձակալության վճար, գովազ­դային և ներկայացուցչական, աուդի­տային և խորհրդատվական ծառայության ծախ­սեր, վճարված  տույժեր,  տուգանքներ և այլ ծախսեր), գ) հատկացումները ակտիվ­ների  հնա­րավոր  կորուստների  պահուստներին:

Ծախսերի բազմարկիչ (мультипликатор расходов, expenditure multiplier). թվա­յին գործակից է, որը ցույց է տալիս, թե քանի անգամ է ազգայի արդյունքը ձևավորող պլանավորվող ծախսերի վերջնական հավելաճի կամ կրճատման գումարը կգերազանցի սկզբնական, առաջացնող փոփոխությունը, ծախսերի գումարը: Ներդրումները և մյուս ծախսերը  բազմարկչի արդյունքի միջոցով կարող են ազդել ամբողջ տնտեսու­թյան վրա, քանի որ հաջորդաբար շոշափում են տարբեր ճյուղեր: Ներդրումային կամ քեյնսյան բազմարկիչը բնու­թագրում է կապի­տալ­ ներդրումների (delta I) ազդե­ցու­թյունը ազգային եկամտի (delta y)-ի դինամի­կայի վրա (այդ): Բազմարկիչը (M) 1-ից մեծ մեծու­թյուն է: delta y = delta I/(1- C) բանաձևի մեջ, որտեղ C-ն սպառման սահմանային հակումն է, M = 1/1-C արտահայ­տությունն էլ հենց բազմարկիչն է: Այն կարելի է փոխարինել խնայողության սահմանային հակման 1/S հանրահաշ­վական արտա­հայտու­թյամբ:

Ծախքերի ինֆլյացիա. ինֆլյացիա, որն առաջանում է ռեսուրսների թանկացման արդյունքում` կապված աշխատվարձի, էներգակիրների և հումքի գների բարձրացման հետ. ուղեկցվում է արտադրության իրական ծավալի և զբաղվածության կրճատմամբ (գործազրկության մակարդակի աճով):

Ծախսերի հաշվառում (учет затрат (издержек), cost acounting). հաշվա­պա­հական հաշվառման բաժին, որը նվիրված է ընթացիկ և գալիք ծախսերի դասա­կարգմանը, գրանցմանը, ամփոփմանը և հաշվետվության կազմմանը: Ծախսերի հաշ­վառումը այն միջոցն է, որի օգնությամբ կառավարիչը կարող է վերահսկել ինք­նարժեքը: Դրա հիմնական խնդիրն է ծախս­երի լրիվ և անընդհատ բացահայտումը՝ արդյունավետության վերլուծության նպատակով: Ծախ­­սերի հաշվառման համակար­գերը դասակարգվում են կախված հաշվառման ժամանակից (պար­բերակա­նությու­նից) (պլանային, բնականոն, փաստացի) և հաշվառված ծախսերի ընդգրկման չափից (լրիվ և մասնակի ծախսերի հաշվառում):

Ծախսի դրամարկղի օրդեր (расходный кассовый ордер, ----cash ticket). – սկզբնական փաստաթուղթ, որը հավաստում է դրամարկղից դրամական միջոցների վճարումը:

Ծածկման գործակից (коэффициент покрытия, cover ratio). կազմակեր­պության շրջանառու միջոցների և կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի հա­րա­բերակցու­թյունը:

Ծանուցումով հաշիվ (счет с уведомлением, notice account). խնայողական հաշիվ (խնայգրքույկով), որը նախատեսում է ավանդը հանելու մասին բանկին հատուկ ծանուցում: Քանի դեռ պայմանավորված ծանուցումը չի կատարվել, ավանդի տվյալ տեսակի գծով հաշվարկվում են ավելի բարձր տոկոսներ, քան սովորական խնայողական հաշվի տոկոսներն են: Ավանդը վերցնելու մասին չբավարարված ծանուցումը կարող է հանգեցնել տուգանային պատժամիջոցների:
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել