Հինգշաբթի, 26 Դեկ 24, 17:56

Եթե ուզում ես խելացի լինել, սովորիր ողջամիտ հարցեր տալ, ուշադիր լսել, հանգիստ պատասխանել և դադարել խոսել, երբ այլևս ասելու բան չկա: Ի. Լաֆաթեր


Բազիսային տարի. տարի, որն ընդունվում է որպես հիմք գների ինդեքսի հաշվարկման ժամանակ, այլ տարիներին գործող գների հետ այն համեմատելու նպատակով:

Բաժնետիրական ընկերություն. տնտեսավարող  կազմակերպություն, որի հիմնադիր կապիտալը բաժանված է որոշակի թվով բաժնետերերի միջև: Ղեկավարվում է տնօրենների խորհրդի կողմից, որին ընտրում է ընդհանուր ժողովը: Լինում է փակ, որը բաժնետոմսերը տարածում է հիմնադիրների որոշմամբ` փակ բաժանորդագրման միջոցով, և բաց, որը դրանք բաշխում է ազատ առևտրի օգնությամբ:

Բաժնետոմս. բաժնետիրական ընկերությունների կողմից թողարկվող արժեթղթեր, որոնք վկայում են ընդհանուր կապիտալում նրա տիրոջ ունեցած մասնակցության մասին: Բաժնետոմսը իրավունք է տալիս շահույթից բաժին ստանալ դիվիդենտի ձևով, դրանք վաճառել արժեթղթերի շուկայում, մասնակցել ընկերության կառավարմանը և լուծարման դեպքում ստանալ ընկերության ունեցվածքի մի մասը:

Բանկնոտ. Կենտրոնական  բանկի  կողմից  շրջանատության  մեջ թողարկվող բանկային տոմսեր, տարբեր արժողության դրամանիշեր:

Բարդ մուլտիպլիկատոր. մուլտիպլիկատոր, որի դեպքում ԶԱԱ-ի փոփոխությունն առաջանում է ոչ միայն խնայողությունների ծավալի, այլ նաև հարկային մուտքերի և ներմուծման ծավալի փոփոխության պատճառով:

Բարձր կարգի ապրանքներ (նորմալ ապրանք). ապրանք կամ ծառայություն,  որը սպառողը ցանկացած գնի պայմաններում պատրաստ է շատ (քիչ) գնել, երբ նրա եկամուտները աճում (նվազում) են:

Բարտեր, բարտերային առևտուր. մի ապրանքի կամ ծառայության բնաիրային փոխանակումը մեկ այլ ապրանքի կամ ծառայության հետ:

Բացառման սկզբունք. չվճարող  անձանց հեռացումը  օգուտներ բերող ապրանքի կամ ծառայության օգտագործման գործընթացից:

Բյուջետային դեֆիցիտ. յուրաքանչյուր տարում կառավարության եկամուտների նկատմամբ նրա ծախսերը գերազանցող գումարը:

Բյուջետային պրոֆիցիտ. յուրաքանչյուր տվյալ տարում կառավարության ծախսերի նկատմամբ նրա եկամուտները գերազանցող գումարը:

Բնական մոնոպոլիա. ճյուղ, որտեղ մասշտաբի էֆեկտը այնքան մեծ է, որ արդյունքը կարող է արտադրվել մեկ ֆիրմայի կողմից ավելի ցածր միջին ծախքերով, քան եթե նրա արտադրությամբ զբաղվեին ոչ թե մեկ, այլ մի քանի ֆիրմաներ:

Բորսա. նմանատիպ ապրանքների մշտապես գործող մեծածախ շուկաներ, որտեղ կնքվում են ապրանքների մեծ քանակության առք ու վաճառքի  գործարքներ: Բորսաները միջնորդի դեր են կատարում գնորդների և վաճառողների միջև և նպաստում մեծածախ գների ձևավորմանը բորսային սակարկությունների օգնությամբ: Լինում են ապրանքային, որոնք վաճառում են նյութական արժեքներ, ֆոնդային, որոնք  իրականացնում են արժեթղթերի առք ու վաճառք, արժութային և աշխատանքային, որոնք զբաղվում են գործազուրկների աշխատանքի տեղավորման հարցերով:

Բրետոն-Վուդյսան համակարգ. երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված միջազգային տարադրամային համակարգ, որի շրջանակներում իրականացվում էին տարադրամային  կուրսերի կարգավորման միջոցառումներ: Միջազգային արժութային հիմնադրամը նպաստում էր արտասահմանյան տարադրամների կուրսերի կայունացմանը, իսկ ոսկին և դոլարը օգտագործվում էին որպես միջազգային տարադրամային ռեզերվներ:

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել