Երեքշաբթի, 03 Դեկ 24, 20:26

Ժամանակի լավ օգտագործումը ժամանակը դարձնում է ավելի թանկարժեք: Ժան Ժակ Ռուսո

Գլխավոր » Բլոգեր » Խորհուրդներ » 13 նշան, որ կյանքն անիմաստ եք վատնում
13 նշան, որ կյանքն անիմաստ եք վատնում
Խորհուրդներ | Բլոգգեր` ArmEco | 02 Մայ 14 12:02

13 նշան, որ կյանքն անիմաստ եք վատնում
Հոգեբան և դասախոս Քերոլ Մորգանն իր ընթերցողներին երկու հարց է տվել` ինչ էին երազում դառնալ երեխա ժամանակ և արդյոք դարձել են: Նրանց համար, ով չի հասել իր նպատակին, Քերոլն առանձնացրել է 13 կետ, որոնք խանգարել են այդ մարդկանց:

1. Չափազանց շատ ժամանակ եք վատնում այն բաների վրա, որոնք դրան չարժեն
Տեսախաղեր, հեռուստացույց, համացանց, շատ կերակուր, շատ ալկոհոլ. ցուցակը կարելի է շարունակել: Ավելի լուրջ վերաբերվեք կյանքին: Որտե՞ղ և ինչպե՞ս եք անցկացնում ձեր ժամանակի մեծ մասը: Դա ձեզ օգուտ տալի՞ս է: Դա ձեր կյանքն ավելի լավը դարձնու՞մ է: Եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է վերանայել ձեր կենսակերպը և փոփոխություններ կատարել:

2. Շատ եք դժգոհում
Մարդիկ գիտեմ, որ մշտապես դժգոհ են իրենց կյանքից և մշտապես խոսում են այդ մասին: Դուք նրանցից մե՞կն եք: Բողոքու՞մ եք ձեր աշխատանքից, ձեր շեֆից, աշխատավարձից, հարևաններից կամ ամուսնուց: Եթե այդպես է, դրանով ոչինչ չեք փոխում, միայն ձեր շուրջը բացասական էներգիայով դաշտ եք ստեղծում: Բողոքները ձեզ փակուղի են տանում: Փորձեք խոսել այն մասին, թե ինչ եք սիրում, այլ ոչ այն մասին, թե ինչ ձեզ դուր չի գալիս, և արդյունքը միանգամից նկատելի կլինի:

3. Չեք սնում ձեր խելքը
Եթե չեք աճում և չեք զարգանում որպես անհատականություն, քարանում եք խաղաղ լճակի նման, որը, հոսանքի բացակայության պատճառով, պատվում է տիղմով: Դա տեղի է ունենում նաև ձեր խելքի հետ, եթե չեք պահպանում ակտիվությունը և նոր բաներ չեք ուսումնասիրում: Խնդիրները և փորձությունները միմիայն մարզում և կոփում են ձեր խելքը:

4. Բացասական ներքին երկխոսություն եք տանում
Ներքին երկխոսությունը կարող է ճակատագրական լինել ձեզ համար: Ինչպես ասել է Հենրի Ֆորդը. «Անկախ այն բանից` մտածում եք` կարող եք, թե չեք կարող, դուք ճիշտ եք»: եթե ինքներդ ձեզ ասում եք, որ բավարար չափով խելացի չեք առաջխաղացման կամ բիզնես սկսելու համար, ուրեմն ճիշտ եք: Եթե ասում եք, որ փոփոխությունների համար չափազանց հոգնած եք, ուրեմն ճիշտ է: Ինչ էլ, որ ինքներդ ձեզ ասեք, դառնում է ձեր ճշմարտությունը: Վերահսկեք ձեր մտքերը, և կյանքը կսկսի դրանց համապատասխանել:

5. Չեք ոգեշնչվում
Որևք բանի հանդեպ կիրք ունե՞ք: Շատ մարդկանց գիտեմ, ով կարծում են, թե կիրք չունեն: Բայց այդպես չի լինում: Պետք է որ լինի ինչ-որ մի բան, որ սիրում եք անել: Փորձեք բացահայտել ձեզ համար ինչ-որ իսկապես հետաքրքրող բան, և զբաղվել դրանով որքան հնարավոր է շատ:

6. Չեք ծրագրում ձեր ապագան
Իհարկե, հիանալի է ապրել «այս օրով», և «վայելել պահը», բայց երբեմն պետք է նայել առաջ, որպեսզի տեսնեք, թե որտեղ եք ուզում հասնել: Եթե նպատակ կամ ծրագիր չունեք, նմանվում եք մի նավակի, որ առանց որոշակի ուղղության պտտվում է օվկիանոսում` հուսալով մի լավ տեղ հայտնվել: Համաձայնեք, հիմարություն է դրան սպասելը: Ճիշտ անպես, ինչպես GPS-ն է ձեզ ուղեկցում նախանշված վայր, այդպես էլ կարիք ունեք սեփական ներքին GPS-ի, որ ձեզ կուղեկցի:

7. Չափազանց շատ ժամանակ եք անցկացնում ձեզանից ցածր մակարդակի մարդկանց հետ
Հեշտ է լճանալ` ընկնելով այն մարդկանց խելքին, ովքեր ձեզ ավելի լավը չեն դարձնում: Նրանց կողքին դուք միշտ մնալու եք նույն մակարդակին: Այդպիսի «ընկերներին» կարելի է «էներգետիկ վամպիրներ» կոչել: Նրանք ներծծում են ձեր կյանքը, և փոխարենը ոչ մի լավ բան չեն տալիս: Շրջապատեք ձեզ բարձր մարդկանցով, որպեսզի դուք էլ բարձրանաք:

8. Կախվածություն ունեք ձեր հեռախոսից
Իհարկե, ներկայիս հեռախոսները կարող են հիացնել ցանկացած մարդու: Սակայն մտածեք, թե որքան ժամանակ եք ծախսում սիրելի «խաղալիքի» վրա: Իսկ ո՞ր հարաբերությունները կարող են տուժել դրանից: Դուք ընտանիքի հետ ընթրելիս կախված եք լինում համացանցու՞մ: Ուրեմն կորցնում եք մտերմության թանկագին պահերը կամ այն ժամանակը, որ կարելի է հատկացնել ապագայի ծրագրմանը:

9. Գումարը ծախսում եք անպետք իրերի վրա
Տարբերություն կա «ինձ անհրաժեշտ է» և «ես ուզում եմ» բառերի միջև: Շատ մարդկանց գիտեմ, որ խրված են պարտքերի մեջ, սակայն ունեն վերջին մոդելների հեռախոսներ և համակարգիչներ: Բայց իրականում մեզ այնքան էլ շատ բան անհրաժեշտ չէ` սնունդ, ջուր, տանիք և կողքին սիրելի անձնավորություն: Մնացածն ուղղակի բոնուսներ են: Ուրեմն տեսեք, թե ինչի վրա եք ծախսում ձեր գումարը, և հետևություններ արեք:

10. Քիչ եք քնում
Քունը վճռորոշ դեր է կատարում առողջության համար: Եթե չափազանց զբաղված եք, որ բավական ժամանակ հատկացնեք քնին, կամ հիմար սովորույթ ունեք մինչև կես գիշերն անց ժամը 3-ը նստել, ուրեմն ժամանակն է փոխել ձեր կենսակերպը:

11. Հոգ չեք տանում ձեր մարմնին
Առողջության համար ոչ պակաս կարևոր է սնունդը և սպորտը: Հավասարակշռված դիետան և ֆիզիկական վարժությունները միայն մարմնի քաշի նվազմանը չեն միտված: Լավացնում են նաև ձեր հոգեկան վիճակը և ընդհանուր զգացողությունը: Սկսեք սննդակարգի և ակտիվության մակարդակի աննշան փոփոխություններից և կնկատեք, թե դա ինչպես է լավացնում ձեր կյանքի որակը:

12. Դուրս չեք գալիս հարմարավետության գոտուց
Գիտեմ, թե ինչ հեշտ է հարմարավետության գոտում ապրելը: Երբ ծանոթ ռեստորան եմ գնում, միշտ նույն ճաշատեսակն եմ պատվիրում: Ոչ թե այն բանի համար, որ նոր ճաշատեսակ չեմ ցանկանում համտեսել, այլ ուղղակի սիրում եմ այն կերակուրը, որը պատվիրում եմ: Բայց դա այն հարմարավետության գոտին չէ, որի մասին ասում եմ: Ես ասում եմ այն մասին, որ անհրաժեշտ է ռիսկի դիմել` ձեր կյանքը լավացնելու համար: Նաև նկատի ունեցեք, որ տարբերություն կա «ռիսկի» և «հաշվարկված ռիսկի» միջև: Ցանկացած ռիսկ հնարավորություն ունի մահացու լինելու, սակայն հաշվարկված ռիսկն այն է, որ վերլուծել եք բոլոր տարբերակները, և գտել լավագույնը:

13. Ապրում եք մի կյանքով, որ ձեզ դուր չի գալիս
Հաջողակությունը ես միշտ հաշվում եմ երջանկության մակարդակով: Դուք իսկապե՞ս երջանիկ եք: Եթե ոչ, ուրեմն ժամանակն է ինչ-որ բան փոխելու: Նույնիսկ բավարարվածության զգացումը չի խոսում այն մասին, որ լիարժեք կյանքով եք ապրում: Արեք հնարավորը, որպեսզի դարձնեք ձեր կյանքը գրավիչ, և որ այն ձեզ հաճույք պարգևի:

Եթե այս 13 կետերից գոնե մեկը ձեզ է վերաբերում, մի վհատվեք: Միշտ կարող եք փոփոխություններ կատարել: Սակայն առաջին բանը, որ պետք է անեք, այն է, որ պետք է ազատվեք գաղափարից, թե ոչինիչ չեք կարող փոխել: Ամենից հաճախ ամենամեծ խոչընդոտը ձեր սեփական մտածելակերպն է: Ուրեմն հենց դրանից էլ սկսեք: Փոխելով մտածելակերպը` փոխում եք կյանքը:

Աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/04/30/life-wasting...
 
view 6268 | date 5.0/1 | date օգտակար, անիմաստ կյանք, խորհուրդներ, կյանք

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել