Ուրբաթ, 27 Դեկ 24, 22:44

Գիտության բոլոր գաղափարներն ի հայտ են եկել իրականության և այն հասկանալու մեր փորձերի դրամատիկ հակասություններում: Ա. Էյնշտեյն

Գլխավոր » Բլոգեր » Հետաքրքիր նյութեր » Երբ հյուր եք օտար երկրում. Ֆրանսիա
Երբ հյուր եք օտար երկրում. Ֆրանսիա
Հետաքրքիր նյութեր | Բլոգգեր` ArmEco | 28 Մայ 13 11:29

Երբ հյուր եք օտար երկրում. Ֆրանսիա
Օտար երկրում վարքի կարևոր կանոնը, որին անվերապահորեն պետք է հետևել, հասկանալն է, որ դու հյուր ես, դրան համապատասխան տանտերերին հարգելն ու արժանապատվորեն քո հայրենիքը ներկայացնելն է: Ըստ ձեր վարքի, շարժուձևի, արտաքին տեսքի՝ կարծիք կկազմեն մեր երկրի մասին, այդ պատճառով էլ անհրաժեշտ է լինել նրբանկատ և քաղաքավարի: Հիշեցնենք, որ ցանկացած երկրում գնահատվում են տակտը, նախազգուշացվածությունը, սրտառուչ վերաբերմունքը, ժպիտը: Այն, ինչ ձեզ տարօրինակ կթվա, կարող է լինել միանգամայն սովորական այդ երկրի համար: Իսկ այն, ինչ մեր երկրում բոլորի կողմից սովորաբար ընդուված է, կարող է ընդհանրապես անընդունելի համարվել այնտեղ: Չիմանալով տվյալ երկրի ավանդույթներն ու սովորույթները՝ դուք կարող եք անզգուշորեն վիրավորել այդ երկրի ներկայացուցչին կամ ինքներդ կարող եք ընկնել ինչ-որ անհարմար իրավիճակի մեջ: Աշխարհի շատ երկրներում ուշադրությամբ հետևում են որոշ ձևականությունների կատարմանը և հիվանդագին են արձագանքում դրանց խախտմանը: Երբեմն ձեր վարքից կարող է կախված լինել այդ երկրում ձեր հետագա մնալ-չմնալը: Ուստի, արտասահման ուղևորվելուց առաջ ծանոթացեք, թեկուզ ընդհանուր առմամբ, այն երկրի ավանդույթներին, սովորույթներին և բնորոշ առանձնահատկություններին, որը դուք ուզում եք այցելել:

Ֆրանսիացիներին յուրահատուկ է ծայրահեղ ազգայնամոլությունը: Նրանք հիվանդագին են ընդունում գործնական հանդիպումների ժամանակ անգլերենի կամ գերմաներենի օգտագործումը և իրենք էլ տհաճությամբ են սովորում որևէ օտար լեզու:

Ֆրանսիացիները հպարտանում են իրենց ազգային ավանդույթներով: Նրանց գլխավոր արժանիքներից մեկն էլ ֆրանսիական խոհանոցն է, որը համարում են ազգային հպարտություն: Եթե Ֆրանսիայում գտնվելու ժամանակ դուք գովեք որևէ խմիչք կամ խորտիկ, դա կարող է միայն ողջունվել: Ուտելիքը ափսեում թողնելն ընդունված չէ, իսկ եթե դուք ցանկանաք ճաշին աղ ցանել ձեր ճաշակով, իմացեք, որ դա կարող է գնահատվել որպես անհարգալից վերաբերմունք տանտերերի նկատմամբ: Ինչ վերաբերում է սպիրտային խմիչքներին, ապա պետք է նկատի ունենալ, որ լավ գինին համարվում է կերակրի ուղեկից անգամ այն ժամանակ, երբ ֆրանսիացին մենակ է ճաշում:

Ֆրանսիացիները սիրալիր են, խոսքասեր, հաշվենկատ և խնայող: Նրանք շուտ են բռնկվում, նեղանում և երբեք չեն ներում քամահրական վերաբերմունք անգամ մանրուքներում: Ֆրանսիացիների բնորոշ գիծը համարվում է այն, որ չնայած իրենց մարդամոտությանը, նրանք գերադասում են աշխատել միայնակ: Ֆրանսիացիները հաճախ սիրում են վիճել, շատ զգացմունքային են, նրանց խառնվածքը արտահայտվում է ոչ միայն խոսքի, այլև դիմախաղի և շարժումների մեջ: Նրանք սիրում են քննադատել ուրիշներին, բայց միաժամանակ իրենց հասցեին ուղղված քննադատությունը հիվանդագին են ընդունում: Ֆրանսիայում երբեք մի մոռացեք այդ մասին:

Այստեղ, ինչպես ամենուր, գործնական ծանոթության ժամանակ անհրաժեշտ է հանձնել այցեքարտը, բայց քանի որ այստեղ հատուկ ուշադրություն են դարձնում ձեր կրթության մակարդակին, ապա խորհուրդ է տրվում այցեքարտում նշել ձեր ավարտած բուհը, հատկապես եթե այն մեծ հեղինակություն է վայելում:

Ֆրանսիայում շատ կարևոր որոշումներ կայացվում են ճաշի սեղանի շուրջ: Գործնական ընդունելություններ կարող են լինել կոկտեյլի, նախաճաշի կամ ընթրիքի կարգով: Գործերի մասին ընդունված է խոսել սուրճը մատուցելիս: Ֆրանսիացիները քննարկվող հարցին մոտենում են աստիճանաբար՝ տարբեր չեզոք թեմաներով խոսակցությունից հետո, կարծես իմիջիայլոց: Զրուցակցի մեջ բարձր է գնահատվում արվեստի, հատկապես ֆրանսիական իմացությունը: Սակայն պետք է զգուշանալ հավատքի հարցերը շոշափելուց, անձնական հիմնախնդիրների, աշխատանքային դիրքի հետ կապված, եկամուտների և ծախսերի, հիվանդությունների, ընտանեկան դրության, քաղաքական կրքերի մասին խոսելուց: Եթե ձեզ հրավիրել են ընթրիքի, ուրեմն դա բացառիկ պատիվ է: Ընթրիքի պետք է գնալ նշանակված ժամից քառորդ ժամ ուշ՝ ձեզ հետ տանելով ծաղիկներ, մի շիշ շամպայն կամ եթե գինի, ապա թանկարժեք, մի տուփ շոկոլադե կոնֆետներ: Խուսափեք սպիտակ քրիզանթեմներից, դրանք Ֆրանսիայում համարվում են վշտի խորհրդանիշ:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 4876 | date 5.0/2 | date օգտակար, խորհուրդներ, Ֆրանսիա, հետաքրքիր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել