Շաբաթ, 21 Դեկ 24, 18:38

Մարդն ավելի շատ ապրում է այն ժամանակ, երբ ինչ-որ բան է փնտրում: Դոստոյեվսկի

Գլխավոր » Բլոգեր » Հարաբերություններ » Թակարդ տղամարդկանց համար
Թակարդ տղամարդկանց համար
Հարաբերություններ | Բլոգգեր` ArmEco | 09 Հնվ 13 13:33

Թակարդ տղամարդկանց համար
Իզուր չէ, որ կնոջը մեկ համեմատում են քնքուշ փիսիկի, մեկ էլ զայրացած վագրի հետ: Կանանց մեծամասնության մոտ տղամարդ որսալու տաղանդն ի ծնե է և ի հայտ է գալիս մանկության տարիներին: Խաղացող փոքրիկների մեջ հեշտությամբ կարելի է տարբերել տղային և աղջկան: Անմեղ հայացքներ շնորհելով և թարթիչները կոկետորեն թարթելով` աղջիկներն իրենց են վերցնում խաղալիքների մեծ մասը: Իսկ եթե թարթիչները չեն օգնում, ապա գործածության են դրվում բռունցքները:

Ուշադիր մարդը ցանկացած երեկույթում կարող է նկատել որսի պատրաստվող վագրուհուն: Ահա նա դանդաղ, բայց վճռական քայլերով, ճեղքելով հասարակությունը` մոտենում է զոհին: Եվս մի քանի վայրկյան և "զոհի" ոտքերի մոտ է ընկնում պայուսակը, թաշկինակը, մանյակը կամ հենց ինքը` որսորդուհին, որն իբր թե բարձր կրունկների վրա չկարողանալով պահել հավասարակշռությունը` հասցնում է բռնվել ոչինչ չկասկածող տղամարդու ձեռքից: Առաջին ծանոթության համար` սա ավելի, քան բավարար է: Ավելի խոստումնալից ու երկարատև հարաբերությունների համար օգտագործվում են այլ հնարքներ: Օրինակ. դուր եկած տղամարդու մոտ կարելի է մոռանալ անձրևանոցը, պայուսակը, նույնսիկ ձեռքի հեռախոսը: Երբեմն վատ չեն "աշխատում" գլխապտույտներն ու ուշաթափությունները: Տղամարդիկ մեկ հարյուրամյակ չէ, որ կուլ են տվել այս խայծը կամ ձևացրել են, թե կուլ են տալիս: Սակայն վերջիվերջո, ի՞նչ տարբերություն, կարևորն արդյունքն է, որը սպասեցնել չի տալիս:

Հագուստը
Որսի աստվածուհի Դիանան կրում էր թեթև տունիկա և սանդալներ: Ժամանակակից որսորդուհու հագուկապն ավելի բազմազան է, և մեծ դեր ունի ողջ արարողության մեջ: Հագուստը պետք է տեղին լինի: Եթե դուք պատրաստվում եք մերձքաղաքային թեթև արշավի, ապա անիմաստ է հագնել երեկոյան շքեղ լանջաբացվածք ունեցող զգեստ և բարձրակրունկ կոշիկներ: Հագնվեք այնպես, որհագուստը ինքնավստահություն ներշնչի ձեզ, ինչպես նաև այն պետք է լինի սեքսուալ, մի քիչ ագրեսիվ ու մի քիչ էլ` անսովոր:

Միմիկան ու ժեստերը
Մի մոռացեք ևս մի կարևոր հանգամանք, այն է` ակնարկներն ավելի ազդեցիկ են, քան բացահայտ ցուցադրությունը: Տղամարդը պետք է վստահ լինի, որ ինքն է ձեզ բացահայտել և ոչ թե դուք ինքներդ եք ձեզ մատուցել, այն էլ առանց դիմադրության:
Մարդիկ շփվում են ոչ միայն բառերով, այլև միմիկայով ու հայացքներով: Ժեստերի լեզուն սովորելով` մենք ոչ միայն ավելի կհասկանանք իրար, այլ կկարողանանք կռահել խոսակցի ցանկություններն ու մտքերը:
Եթե կնոջ հետ զրույցի ընթացքում տղամարդն ուղղում է սանրվածքը, փողկապը, վերնաշապիկը, ապա ամեն ինչ կարգին է: Նա կուլ է տվել խայծը:
Իսկ եթե այդ ամենին գումարած նա նաև գեղեցիկ ձեռքեր ունի, ապա նա դրանք ուշադրության կենտրոնում կպահի` խաղալով կրակվառիչի կամ գրիչի հետ:
Կնոջ միմիկայի և ժեստերի պաշարն ավելի հարուստ է, քան տղամարդունը: Զինանոցում են և վարսերի ցանկահարույց թափահարումը, և մարմնի գայթակղիչ մասերի ցուցադրումը` հենց միայն ոտքը ոտքին գցելն ինչ ասես արժե:
Եթե կինը պատահաբար ձեռքով դիպչում է տղամարդու ուսին, դրանով նա ակնարկում է, որ վստահում է տվյալ տղամարդուն:
Իսկ հետո սկսվում է վճռական հարձակումը` կինը թեքվում է դեպի խոսակցի ականջը, և այնքան էլ կարևոր չէ, թե նա ինչ կասի, կարևորը, որ տղամարդը զգա նրա օծանելիքի հոտը:

Երբեք չարժե
Երբեք հասարակության մեջ մի չարաշահեք չափազանց բաց ժեստերը, դա գռեհիկ է, կարող է վանել նրան, ում ցանկանում էիք դուր գալ:
Գեղեցիկ չէ բոլորի աչքի առաջ դիմահարդարանք թարմացնելը կամ զգեստն ուղղելը:
Հատկապես մեքենայի դռնից դուրս գալիս դուրս մի ցատկեք, այլ հանդիսավոր արքայական կեցվածքով ցուցադրեք ձեզ ողջ աշխարհին:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 7987 | date 5.0/4 | date օգտակար, խորհուրդներ կանանց, կանանց համար, խորհուրդներ, դու և նա, հետաքրքիր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել