Նա մեր ժամանակների ամենահարգված մարդկանցից մեկն է, քաղաքական և հոգևոր առաջնորդը: Նա ընդամենը երկու տարեկան էր, երբ նրան հռչակեցին թվով 14-րդ Դալայ-Լամա: Դալայ-Լաման Տիբեթի, Մոնղոլիայի, Բուրյաթիի և բազմաթիվ այլ շրջանների բուդդիստների հոգևոր առաջնորդն է: 1989 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի: 2006-ին ստացել է ԱՄՆ Կոնգրեսի Ոսկե մեդալ: Ծնվել է 1935 թվականի հուլիսի 6-ին Տիբեթում:
Հարգեք ձեզ, հարգեք մյուսներին, պատասխանատվություն կրեք ձեր արարքների համար:
Բարի ու արդար ապրեք, և այդ դեպքում ծերության ժամանակ հաճույքով կհիշեք անցած կյանքը:
Հիշեք. լավագույն հարաբերությունն այն է, երբ միմյանց հանդեպ սերը գերազանցում է միմյանց հանդեպ կարիքը:
Գնահատեք ձեր հաջողությունը նրանով, թե ինչ եք զոհել դրան հասնելու համար:
Երջանկության բանալին մեր ձեռքում է` հոգու ջերմություն և մտքի հանգստություն:
Պետք է նայել դեպի ապագա, ոչ թե անցյալ: Ապագայի երաշխիք չունենք, բայց կարող ենք այն փոխել: Ապագան կախված է ներկայից, և մենք պարտավոր ենք ճիշտ ղեկավարել մեր ներկան:
Իսկական ընկերությունը հիմնված է միայն սիրո և վստահության վրա, իսկ սերն ու վստահությունը ծնվում են միայն եթե կա փոխադարձ հոգատարություն և հարգանք:
Աշխատեք հանուն խաղաղության ձեր հոգում և ողջ աշխարհում:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է