Շաբաթ, 21 Դեկ 24, 19:44

Ոչխարն ու գայլը տարբեր կերպ են հասկանում "ազատություն" բառը: Դա է մարդկային հասարակության մեջ իշխող տարաձայնությունների էությունը: Լինկոլն

Գլխավոր » Բլոգեր » Հարաբերություններ » Գրավչությունը սիրո նախերգանքն է
Գրավչությունը սիրո նախերգանքն է
Հարաբերություններ | Բլոգգեր` ADMIN-S | 22 Փետր 13 12:22

Գրավչությունը սիրո նախերգանքն է
Երբեմն սերը ծնվում է մեկ ակնթարթում, երբ չգիտես անհրաժեշտաբար, թե պատահաբար հանդիպում են երկու հայացքներ, երբեմն էլ սերն առաջանում է բազմաթիվ հանդիպումներից հետո... Ամեն դեպքում, հենց այնպես ոչինչ չի լինում. Սերն առաջանում է փոխադարձ գրավչության հիման վրա: Որոշ մարդիկ` ծանոթ, թե անծանոթ, մեզ համար հաճելի են, գրավիչ կամ համակրելի, իսկ այլ մարդիկ, ընդհակառակը, տհաճ են ու վանող: Մարդկանց նկատմամբ մենք դրսևորում ենք հիմնականում երկու տեսակի վերաբերմունք. Դրական համակրանք և բացասական հակակրանք, վանում: Ինչու՞ է առաջանում նման վերաբերմունք:

Հուզական վերաբերմունքը միշտ կազմված է երեք հոգեբանական բաղադրիչներից:
  • Առաջինը զգացմունքային բաղադրիչն է (հուզական) բաղադրիչն է: Ուրիշի նկատմամբ մեր վերաբերմունքն իր մեջ միշտ հույզեր, զգացմունքներ է պարունակում:
  • Երկրորդը վարքային բաղադրիչն է. Մեր վերաբերմունքը հաճախ հանգեցնում է որոշակի գործողությունների:
  • Երրորդը իմացական բաղադրիչն է, որի մեջ մտնում են վերաբերմունքի օբյեկտի մասին մեր տպավորություններն ու նրան տրվող գնահատականները, այն դատողությունները, որ մենք անում ենք նրա մասին:
  • Միջանձնային գրավչությունը մեկ անձի համար մյուսի հրապուրիչ, գրավիչ, ցանկալի լինելն է, որը պայմանավորված է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական հատկություններով ու վարքով:

    Արտաքին տեսքը
    «Քո աչքերի, քո աչքերի, քո աչքերի պատճառով»...

    ● Մարդիկ ուշադրություն են դարձնում թե՛ իրենց, թե՛ ուրիշների արտաքին տեսքին, հատկապես այն ժամանակ, երբ ցանկանում են կյանքի ընկեր գտնել: Հաճախ, հատկապես երիտասարդ տարիքում, մարդկանց ֆիզիկական գծերին մեծ նշանակություն է տրվում. Կան մարդիկ, որոնք արտաքինն այնքան կարևոր են համարում, որ չեն էլ փորձում տեսնել, թե ինչ կա գրավիչ արտաքինի տակ:
    Գրավիչ լինելու համար անհրաժեշտ է միշտ հետևել արտաքին տեսքին, ֆիզիկական վարժություններ անել, ճիշտ ընտրել հագուստը, զարգացնել ճաշակը, հմտորեն օգտագործել գեղարարական միջոցներ:
    Ֆիզիկապես գրավիչ անձինք գնահատվում են որպես ավելի հեղինակավոր, շփվող, հոգեպես առողջ և կյանքում հաջողակ: Հայտնի է, որ համառ աշխատանքի, մտքի ու խոսքի զարգացման շնորհիվ կարելի է ֆիզիկական թերությունները մեծ չափով փոխհատուցել և հաջողության հասնել:

    Հասակը
    "Եթե ուզեն` երկնքից վար կբերեն արեգակ"...

    ● Ամենուրեք առավելություն է համարվում տղամարդու հասակը: Բայց ընկեր ընտրելիս, ինչպես ցույց են տալիս հոգեբանակն հետազոտությունները, աղջիկներն ավելի հաճախ ընտրում են միջահասակներին: Բարձրահասակ կանայք գրավիչ չեն համարվում: Իրենք էլ բարձրահասակ կանայք էլ իրենց գրավիչ չեն համարում և կարծում են, թե միջահասակ տղամարդիկ չեն համարձակվում ժամադրել իրենց: Բարձրահասակ կանանցից շատերը կռացած են քայլում` ցանկանալով ավելի ցածրահասակ երևալ:

    Կազմվածքը
    "Ասա՛ ինձ, ի՛մ հայելի, ո՞վ է ինձնից զմայլելի"...

    ● Կանանց գնահատելիս հայ տղամարդկանց մեծամասնությունը գերադասում է թեթևակի գիրությունը, քան թե շատ նիհարությունը: Ժամանակ առ ժամանակ "նորաձև" են դառնում նիհար, "տափակ" ձև ունեցող կանայք: Բայց առավել հաճելի ու հմայիչ են հեզաճկուն, բարակիրան նաիրուհիները: Միջինից գեր մարդիկ հաճելի չեն ո՛չ կանանց, ո՛չ տղամարդկանց: Սեփական մարմնի կառուցվածքի ընկալումը գրեթե միշտ մի փոքր աղավաղված է լինում: Շատերը հավատացած են, թե իրենք իդեալականին մոտ կառուցվածք ունեն: Սխալվում են նաև այն հարցում, թե հակառակ սեռին ինչպիսի կառուցվածքն է դուր գալիս:

    Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ ավելի գրավիչ են համարում նրանց, ովքեր երջանիկ տեսք ունեն: Մռայլ մարդիկ համակրանք չեն հարուցում:

    Վարքը
    «Եթե ժպտում ես, ողջ աշխարհն է ժպտում քեզ հետ»... 

    ● Գրավչության վրա ազդում է նաև մարդու վարքը և այն, թե նա ինչպես է դրսևորում հույզերը: Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ ավելի գրավիչ են համարում նրանց, ովքեր երջանիկ տեսք ունեն: Մռայլ մարդիկ համակրանք չեն հարուցում:
    Ժպիտը բարելավում է հոգեվիճակը և շրջապատողների մեջ հաճելի վերաբերմունք է ծնում: Երբ ժպտում ես, դիմացինդ մտածում է, որ ուրախ ես իրեն տեսնելու համար:
    Կանանց ավելի հաճախ դուր են գալիս տիրական վարք ունեցող տղամարդիկ: Մինչդեռ եթե կինն է իրեն տիրական ոճով պահում, կարգադրություններ անում, ապա տղամարդկանց դուր չի գալիս:

    Հոգեբանական հատկությունները
    «Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմարի իմ հոգին»...

    ● Ե՛վ տղամարդիկ, և՛ կանայք միմյանց մեջ բարձր են գնահատում ազնվությունը: Կարևորում են նաև նրբազգացությունն ու հավատարմությունը:
    Կանայք տղամարդկանց մեջ, անշուշտ, մեծ նշանակություն են տալիս արտաքին տվյալներին, բայց էլ ավելի կարևոր են համարում հուզական ջերմությունը, համառությունն ու հաստատակամությունը, նվաճումների հասնելու պահանջն ու նպատակասլացությունը, նաև` սրամտությունը:

    Տեսակետը
    "Սիրել, նշանակում է նայել միևնույն ուղղությամբ"...

    ● Մենք համակրում և սիրում ենք նրանց, ովքեր տարբեր հարցեր քննարկելիս համաձայնում են մեզ հետ: Երկու անհատների վերաբերմունքի, դիրքորոշումների նմանությունը շատ էական դեր է խաղում:
    Հոգեբանական հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ եթե մարդը ֆիզիկապես գրավիչ է, բայց կարևոր հարցերում ունի հակառակ տեսակետ, ապա գրավչությունը թուլանում է, և հակառակը, եթե մարդն առաջին հայացքից այնքան էլ գրավիչ չէ, բայց մեր տեսանկյունները նման են, ապա նրա գրավչությունը մեզ համար մեծանում է:

    Մենք համակրում և սիրում ենք նրանց, ովքեր տարբեր հարցեր քննարկելիս համաձայնում են մեզ հետ:

Աղբյուր՝ http://www.erkusov.com
 
view 6641 | date 5.0/2 | date հարաբերություններ, խորհուրդներ, ՍԵՐ, օգտակար, հետաքրքիր, դու և նա

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել