Կիրակի, 22 Դեկ 24, 10:57

Կորպորատիվ կառավարումը տնտեսագիտության բնագավառ է, որը հետազոտում է այն, թե ինչես կարող են ընկերությունները` օգտագործելով ինստիտուցիոնալ կառուցվածքները, գործել ավելի արդյունավետ: Մեթիսեն

Գլխավոր » Բլոգեր » Հարաբերություններ » Որ տղամարդիկ են լավը` կոպի՞տ, թե՞ կանացի
Որ տղամարդիկ են լավը` կոպի՞տ, թե՞ կանացի
Հարաբերություններ | Բլոգգեր` aniko88 | 26 Փետր 13 13:01

Որ տղամարդիկ են լավը` կոպի՞տ, թե՞ կանացի
Հազարավոր կանացի ամսագրեր փորձում են պարզել, թե ինչն է ավելի գրավիչ` տեստոստերոնով հագեցած կոպտավուն արտաքինը, թե տղամարդու դեմքի ավելի նուրբ գծերը: Սակայն այժմ նրանց ուղիով զգուշորեն գնում են էվոլյուցիոն կենսաբանները: Ականապատ դաշտին վերջինը ոտք դրած խումբը ղեկավարում է Շոտլանդիայի Սենտ Էնդրյու համալսարանից Լայզա Դեբրյունը: Նա իր կոլեգաների հետ փորձել է հաշտեցնել նրանց նախորդների ստացած իրարամերժ արդյունքները: Հայտնի է, որ տղամարդկային համարվող դիմագծերը (քառակուսի ծնոտ, կոպտություն և այլն) տեստոստերոնի բարձր մակարդակի արդյունք են: Կա պատճառի համոզող էվոլյուցիոն բացատրություն, թե ինչու են այդ գծերը գրավիչ. այդ դեմքերը վկայում են ուժեղ իմունային համակարգի մասին: Արական սեռին պատկանելության տխուր կողմնակի երևույթներից մեկը ցանկացած տարիքում բարձր մահացությունն է: Պատճառն այն է, որ տեստոստերոնն ընկճում է իմունային համակարգը, և, արդյունքում, այդ հորմոնի բարձր մակարդակ ունեցող մարդիկ հատկապես խոցելի են վարակների նկատմամբ: Նշանակում է սեռական հասունության հասած տղամարդը, չնայած տեստոստերոնի բարձր մակարդակին, լավ իմունային համակարգ ունի, որը նա կարող է փոխանցել իր երեխաներին: Դա լավ նորություն է: Վատ նորությունն այն է, որ տեստոստերոնի ավելի բարձր մակարդակ ունեցող տղամարդը սկզբից կսիրի, հետո, ամենայն հավանականությամբ, կթողնի կնոջը, քան ավելի կանացի արտաքինով տղամարդը: Զարմանալի չէ, որ կանայք տարբեր դեմքեր են նախընտրում: Դոկտոր Դեբրյունի նկատած խնդիրը կայանում է նրանում, որ անմիանշանակությունը լիովին կարող է իրական լինել. տարբեր կանայք ենթագիտակցաբար տարբեր վերարտադրողական ռազմավարություն են ընտրում, կարող է պատահել նաև փորձերի անցկացման մեթոդների արհեստական առաջացում: Այդ կարգի հետազոտությունները սովորաբար հիմնվում են լուսանկարների վրա, որոնք փոխակերպում են դեմքերը` դարձնելով ավելի առնական կամ պակաս առնական: Քանի որ տարբեր հետազոտողներ լուսանկարները փոխելու տարբեր մեթոդներ են օգտագործում, հնարավոր է, որ փորձին մասնակցող կանայք ինչ-որ մեթոդների տարբեր կերպ են պատասխանում: Դեբրյունը և նրա կոլեգաները մոնիպուլյացիայի երեք մեթոդ են առանձնացրել: Մեկը արտաբևեռում է տիպիկ տղամարդկային ու կանացի դեմքերի միջև տարբերությունները և համակարգչով վերափոխում տղամարդու դեմքը: Մյուսը որպես ելակետ օգտագործում է տղամարդկային դեմքերը, որոնց տղամարդկայնության չափանիշներով անկախ գնահատական է դրվելէ հաշվի առնելով ոչ միայն ձևի, այլև գույնի դերը: Երրորդը հետևում է տղամարդու դեմքի իրական փոփոխություններին` հասուն տարիքից սկսած: Օգտագործելով նույն հիմնական դեմքերը` խումբը 6 տարբերակ է ստեղծել` առնական ու կանացի տարբերակներ` 3 մեթոդով: Հաստատվել է, որ վերափոխման մեթոդը նշանակություն չունի: Կանայք իրոք տարբերվում են նրանց նախընտրած տղամարդկայնության աստիճանով: Բացի դրանից, Դեբրյունը եկել է այն եզրակացության, որ թեստի գնահատած կանացի նախընտրությունները համընկնում են այն կանանց իրական զուգընկերների տղամարդկայնության ենթադրյալ աստիճանի հետ, որոնք կայուն հարաբերություններ ունեն: "Խուփ գլորի,- ասում է ասացվածքը,- կճուճ գտանի": Բայց դա դեռ բոլոր վատ նորությունները չեն չափազանցրած տղամարդկայնության մասին: Վերջերս հետազոտությունը ցույց է տվել, որ կանանց ավելի շատ գրավում են տղամարդկային գծերը, երբ նրանք պատրաստ են բեղմնավորման, և այդ էֆեկտն ավելի ուժեղ արտահայտված է այն կանանց մոտ, որոնք կայուն հարաբերություններ ունեն: Էվոլյուիցիան աշխարհն այնպես է դասավորել, որ եթե կինը տղամարդուն դավաճանում է, ապա նա, ավելի շուտ, հաղթող է դուրս գալիս` լավ իմունային համակարգով երեխաների և նույնպիսի հաջողված արտաքինով ու շարժուձևով տղաների առումով: Միայն այդ մասին ամուսնուն չպատմեք:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 5546 | date 5.0/1 | date հարաբերություններ, հետաքրքիր, դու և նա

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել