Շաբաթ, 21 Դեկ 24, 19:49

Հազար մղոն երկարությամբ ճանապարհը սկսվում է առաջին քայլից: Լաո Ցզի

Գլխավոր » Բլոգեր » Հարաբերություններ » Արդյոք կա՞ սեր առաջին հայացքից
Արդյոք կա՞ սեր առաջին հայացքից
Հարաբերություններ | Բլոգգեր` ArmEco | 17 Հոկտ 11 21:17

Արդյոք կա՞ սեր առաջին հայացքից
Միանշանակ պատասխան տալ, թերևս, հնարավոր չէ: Ոմանք գտնում են, որ իսկական սերը ծագում է հենց առաջին հայացքից, մի ակնթարթ, մի անակնկալ հայացք ու... հոգիդ տակնուվրա է լինում, փոխվում է վարքագիծդ, քեզ այլևս չես ճանաչում: Ոմանց կարծիքով էլ, եթե առաջին հայացքից ինչ-որ զգացում է ծագում, այնուամենայնիվ, ապա դա ամենևին էլ սեր չէ, պարզապես համակրանք է: Հատկապես կանայք այդ զգացումը շփոթում են սիրահարվածության հետ: Ըստ նրանց` այդպիսի սերը ավելի խաղի է նման, իսկ յուրաքանչյուր խաղ ենթադրում է մասնակիցներ, որոնք փնտրում են նոր տպավորություններ ու նոր արկածներ:
"Սերը պետք է աճի, զարգանա, և միայն իրար ճանաչելու արդյունքը կարող է սեր անվանվել",- սա է նրանց կարծիքը:
Այնուամենայնիվ, առաջին հայացքից ծնված սերը հզորագույն ուժ է: Այն կարող է մարդու կյանքում բեկումնային լինել: Կայծակնային արագությամբ ծնվելով` այն ցնցում է քեզ, մթագնում ուղեղդ... ու այլևս անհնար է դառնում կառավարել սիրտդ:
Հետաքրքիրն այն է, որ առաջին հայացքից ծնված սերը երբեք չի մոռացվում և միշտ իր տաքուկ տեղն ունի մարդու հիշողություններում: Եվ գոնե մեկ անգամ սիրահարվել է առաջին հայացքից, թերևս երբեք էլ չի մոռանա թե հանդիպման օրը, թե վայրը, և թե այդ օրվա եղանակը:

Ուրեմն, կա՞ սեր առաջին հայացքից:

"Սերը սկսվում է սիրուց",- ասում էին հին մտածողները: Եվ էական չէ` սիրահարվել ես առաջին, թե երկրորդ հայացքից: Կարևորն այն է, որ սերն այդ ամուր ու հարատև լինի, ու սիրածդ մարդու մասին ակնթարթային հիշողությունն ամեն անգամ տակնուվրա անի հոգիդ...

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 10442 | date 5.0/13 | date դու և նա, հետաքրքիր, ՍԵՐ, օգտակար

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել