Մի անգամ հանդիպեցին իդեալական տղամարդն ու իդեալական կինը: Նրանք ունեցան իդեալական ժամադրություններ, այնուհետև` իդեալական հարսանիք: Այդ իդեալական զույգն Ամանորի գիշերը որոշեց ավտոմեքենայով շրջագայել: Հանկարծ ճանապարհին հանդիպեցին Ձմեռ Պապին: Խեղճ Պապի մեքենան փչացել էր, և նա մնացել էր ճանապարհի մեջտեղը կանգնած: Իդեալական զույգը որոշեց օգնել Ձմեռ Պապին` առաջարկելով նստել իր մեքենան: Շատ չանցած նրանք վթարի ենթարկվեցին: Կենդանի մնաց միայն մեկը:
Հարց. ուղևորներից ո՞վ կենդանի մնաց:
Պատասխան. քանի որ իրականում Ձմեռ Պապ և իդեալական տղամարդ գոյություն չունեն, ուրեմն` կենդանի մնաց կինը:
STOP: Կանայք, չշարունակե՛ք կարդալ:
Տղամարդիկ. շարունակեք ընթերցանությունը:
Եթե իրականում Ձմեռ Պապ ու իդեալական տղամարդ գոյություն չունեն, ապա մեքենան վարում էր կինը: Այստեղից կարելի է հետևություն անել. եթե կինն է վարում մեքենան, ուրեմն պարզ է, թե ինչու նրանք ենթարկվեցին ավտովթարի:
P.S. Եթե դուք կին եք և մինչև վերջ կարդացիք այս տողերը, դրանով մեկ անգամ ևս ապացուցվում է, որ կանայք ոչ մի անգամ ոչ մեկին չեն լսում:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է