Կիրակի, 22 Դեկ 24, 05:25

Հաջողությունը՝ դա կախարդություն չէ կամ էլ խորհրդավոր ինչ-որ բան: Հաջողությունը՝ դա ձեր ստացած ֆունդամենտալ գիտելիքները պրակտիկայում հետևողական կիրառելու բնական արդյունքն է: Ջիմ Ռոն

Գլխավոր » Բլոգեր » Հարաբերություններ » Սիրո գաղտնիքը
Սիրո գաղտնիքը
Հարաբերություններ | Բլոգգեր` ADMIN-S | 20 Նոյ 11 19:06

Սիրո գաղտնիքը
1. Ճշմարիտ սիրո առաջին գաղտնիքը – մտքի ուժը.
Սերը սկսվում է մտքից. մենք դառնում ենք այն, ինչ մտածում ենք: Սիրով լցված մտքերը ստեղծում են սիրով լեցուն կյանք և սիրո հիման վրա կառուցված հարաբերություններ: Դրական մտածելակերպը փոխում է վերաբերմունքը Ձեր և դիմացինի հանդեպ: Եթե ցանկանում ես սիրել ինչ-որ մեկին` պետք է հաշվի առնել դիմացինի ցանկությունները և պահանջները:
 
2. Ճշմարիտ սիրո երկրորդ գաղտնիքը – հարգանքի ուժը.
Ինչ-որ մեկին սիրելու համար սովորեք հարգել դիմացինին: Սկզբում պետք է սովորեք հարգել Ձեզ: Որպեսզի սովորեք հարգել Ձեզ` հաճախ ինքներդ Ձեզ հարցրեք. "Ինչի՞ համար եմ ես ինձ հարգում”: Որպեսզի սովորեք հարգել դիմացինին, անգամ եթե նա Ձեզ դուր չի գալիս միևնույն է: Ինքնրդ Ձեզ հարցրեք "Ինչի՞ համար եմ հարգում նրան”:
 
3. Ճշմարիտ սիրո երրորդ գաղտնիքը - նվիրելու ուժը.
Եթե Դուք ցանկանում եք սեր ստանալ, ապա պետք է ուղղակի այն նվիրել: Ինչքան շատ սեր տաք, այնքան ավելի շատ կստանաք: Սիրել նշանակում է Ձեր ինչ-որ մի մասը նվիրել` առանց վճարի և պայմանի: Փորձեք պարզապես լինել բարիացակամ: Փոխհարաբերություններ սկսելուց առաջ ինքներդ Ձեզ ոչ թե հարցրեք. ‘Ի՞նչ կարող է տալ դիմացինը”, այլ հարցրեք "Ի՞նչ կարող եմ տալ ես նրան”: Երջանիկ հարաբերությունների գաղտնիքը ամբողջ կյանքում այն է, որ միշտ ուշադրություն դարձնեք ոչ թե ինչ կարող եմ վերցնել սկզբունքին, այլ ինչ կարող եմ տալ: 
 
4. Ճշմարիտ սիրո չորրորդ գաղտնիքը – ընկերության ուժը.
Որպեսզի գտնեք իսկական սեր, նախ պետք է գտնեք իսկական ընկեր: Ընկերությունը պարարտ հող է, որտեղ ցանվում է սիրո սերմերը: Եթե ցանկանում եք պահել սերը հարաբերություններում, պետք է սկզբում պահել ընկերությունը:
 
5. Ճշմարիտ սիրո հինգերորդ գաղտնիքը– հպվելու ուժը
Հպումը սիրո արտահայտման ձևերից մեկն է, որը կերտում է արգելքները և ամրացնւմ փոխհարաբերությունները: Հպումը կարող է բուժել մամինը և ջերմացնել սիրտը: Երբ տարածում ես ձեռքերդ ու պատրաստ ես գրկելու, ուրեմն բացել ես սիրտդ:
 
6. Ճշմարիտ սիրո վեցերորդ գաղտնիքը – "ազատ թողնել” սկզբունքի ուժը.
Եթե սիրում ես մեկին, ուրեմն տուր ազատություն, եթե վերադարձավ ուրեմն Ձերն է, եթե ոչ, ապա երբեք ել Ձերը չի եղել: Եթե ցանկանում ես սովորել սիրել, սկզբում պետք է սովորես ներել և ազատվել անցյալի վիրավորանքներից ու տխրությունից: Սիրել նշանակում է ազատվել վախերից, նախապաշարմունքներից, էգոից և վերապահումներից: "Այսօր ես ազատվում եմ իմ վախերից, անցյալը չի կարող իշխել ինձ. այսօր նոր կյանքի սկիզբն է”:
 
7. Ճշմարիտ սիրո յոթերորդ գաղտնիքը– շփման ուժը.
Երբ մենք սկսում ենք անկեղծ և բաց շփվել` կյանքը փոխվում է: Սիրել մեկին նշանակում է հաղորդակցվել նրա հետ: Ցույց տվեք մարդկանց, որ Դուք սիրում և գնահատում եք իրենց: Երբեք մի վախեցեք այդ երեք կախարդական բառերց` "ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ”: Երբեք բաց մի թողեք ինչ-որ մեկին գովելու հնարավորությունը: Միշտ թողեք սիրո մի խոսք նրան, ում սիրում եք,- գուցե տեսնում եք նրան վերջին անգամ: Ենթադրենք Դուք պետք է շուտով մահանաք և հնարավորություն ունեք զանգելու այն մարդկանց, ում սիրում եք: Ու՞մ կզանգահարեիք և ինչու չզանգել հենց հիմա: 
 
8. Ճշմարիտ սիրո ութերորդ գաղտնիքը – նվիրվածության ուժը.
Որպեսզի սերը լինի ճշմարիտ, պետք է հավատարիմ ու նվիրված լինեք սիրուն, որը կարտացոլվի Ձեր մտքերում և գործողություններում: Նվիրվածությունը, դա սիրո իսկական փորձարկում է: Որպեսզի ունենալ ճշմարիտ սիրային հարաբերություններ, պետք է նվիրված լինել այդ հարաբերություններին: Եթե Դուք նվիրված եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, ապա այն թողնելու տարբերակ չկա: Նվիրվածությունը տարբերում է ամուր հարաբերությունները փխրունից:
 
9. Ճշմարիտ սիրո իններորդ գաղտնիքը – կրքի ուժը.
Կիրքը բորբոքում է սերը և չի թողնում այն մարի: Տևական կիրքը լինում է ոչ միայն ֆիզիական հակումից, այլև խորը նվիրվածությունից, խանդավառությունից, հետաքրքրությունից և ուրախության հուզումներից: Ինքնաբուխ և անակնկալ գործողությունները առաջացնում են կիրք: Սիրո և երջանկության էությունը մեկն է. Պետք է ամեն օր ապրել խանդավառությամբ ու կրքով:
 
10. Ճշմարիտ սիրո տասներորդ գաղտնիքը – վստահության ուժը.
Վստահությունը էականորեն կարևոր է ճշմարիտ սիրային հարաբերություններում: Առանց դրա մեկը դառնում է կասկածլի, տագնապալի, իսկ մյուսը զգում է իրեն էմոցիոնալ թակարդում և մտածում է, որ իրեն չեն թողնում ազատ շնչել: Անհնար է իրականում սիրել մեկին, եթե նրան ամբողջովին չեք վստահում: Ինքներդ Ձեզ հարցրեք. "Վստահում եմ ես նրան ամբողջովին և առանց վերապահումների”, եթե պատասխանը "ոչ” է, ապա ավելի խորը մտածեք նախքան նրա հետ կամուսնանաք:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 8954 | date 5.0/25 | date ՍԵՐ, օգտակար, դու և նա, հետաքրքիր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել