Խանդի ուժը կախված է մարդու հասակից, այսպիսի հետևություն են արել հոլանդական Գրոինգեն և իսպանական Վալենսիա քաղաքների համալսարանների գիտնականները` հարցման ենթարկելով Իսպանիայի և Նիդերլանդների 549 բնակիչների: Ստացված արդյունքները ցույց տվեցին, որ տղամարդիկ տագնապում են գրավել հարուստ և ուժեղ մրցակիցների պատճառով: Սակայն որքան տղամարդը բարձրահասակ է, այնքան նրա համար այդ տագնապները ավելի քիչ դեր են խաղում: Կանանց զգացմունքները նույնպես, պարզվում է, կախված են հասակից: Այսպես, միջին հասակի կանայք ավելի շատ են խանդում կանաչ աչքերով մրցակցուհիներին, քան թույլ սեռի ավելի բարձրահասակ ներկայացուցիչները: Բարձրահասակ տղամարդիկ ավելի ավելի վստահ են զգում իրենց կանանց կողքին: Իրենց հերթին միջին հասակի կանայք գերազանց առողջություն ունեն և վայելում են մարդկության ուժեղ կեսի համակրանքը: Ուսումնասիրության արդյունքները ապացուցեցին, որ ավելի բարձրահասակ կանայք իշխող դիրք են գրավում հասարակության մեջ և ավելի լավ են պաշտպանում իրենց դիրքերը, քան ցածրահասակները:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է